14.7 C
Yerevan

Իրան-Արևմուտք հակադրություն օղակն ավե­լի սեղմվում է

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ       

Ատո­մա­յին էներգիա­յի միջազգա­յին գործա­կա­լության (IAEA- МагАтЭ) գլխա­վոր տնօ­րեն Ռաֆա­յել Մարիա­նո Գրո­սին, գործա­կա­լության կառա­վա­րիչնե­րի խորհրդի 15 հունի­սի 2020 թվա­կա­նի նիստում զեկուցել է, որ Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տությունն արդեն չորս ամիս է երկու կասկա­ծե­լի տարածքնե­րի ստուգումը  չի արտո­նում: Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րը փորձեց հարցը փոխադրել ՄԱԿ‑ի Անվտանգության Խորհուրդ, որի դեպքում Իրա­նի դեմ պատժա­մի­ջոցներն ավե­լի կխստա­նա­յին: Միացյալ Թագա­վո­րության, Ֆրանսիա­յի և Գերմա­նիա­յի միասնա­կան բանաձևի շնորհիվ ՄԱԳԱՏԷ‑ի կառա­վա­րիչնե­րի խորհուրդը վերջին զգուշա­ցումը տվեց Իրա­նին՝ Ատո­մա­յին էներգիա­յի միջազգա­յին գործա­կա­լության փորձա­գետնե­րին ստուգման արտո­նություն տալու համար: Բանաձև­ին Ռուսաստանն ու Չինաստա­նը դեմ քվեարկե­ցին: 2015 թվա­կա­նին ստո­րագրված Իրա­նի միջուկա­յին ծրագրե­րի սահմա­նա­փակման համա­պարփակ պլան (Joint Comprehensive Plan of Action)-ից ԱՄՆ‑ի դուրս գալուց հետո (մայիս 2018), Իրանն այդ պլա­նում մնա­լով հանդերձ, փորձա­գետնե­րի կարծի­քով շեղվել է իր որոշ պարտա­վո­րություննե­րից և ՄԱԳԱՏԷ‑ի զեկույցի համա­ձայն իր հարստացրած ուրա­նի թույլատրե­լի 300 կգ չափա­բա­ժի­նը հասցրել է 1500 կիոգրա­մի և ավե­լացրել է իր ցենտրիֆուգնե­րի քանա­կը: Իրա­նը միջազգա­յին փորձա­գետնե­րի տեսա­դաշտից թաքուն է պահում նաև միջուկա­յին փորձարկումնե­րի մի շարք կենտրոններ:

Իրա­նի միջուկա­յին ծրագրե­րի սահմա­նա­փակման համա­պարփակ պլա­նը ստո­րագրած մյուս երկրներն են Ռուսաստա­նը, Չինաստա­նը, Գերմա­նիան, Ֆրանսիան և Միացյալ Թագա­վո­րությունն ու նաև Եվրո­միությունը, որոնք չեն հետև­ել ԱՄՆ‑ի օրի­նա­կին և փորձում են այդ ձևով զսպել Թեհրա­նին, մինչդեռ Վաշինգտո­նը պահանջում է Իրա­նի հրթի­ռա­յին արդյունա­բե­րության և տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նության վերա­բերյալ սահմա­նա­փա­կումնե­րը ևս ավե­լացնել նոր համա­ձայնա­գիր-պլա­նում, որը Թեհրա­նը մերժում է: Իրա­նի միջուկա­յին ծրագրե­րի սահմա­նա­փակման համա­պարփակ պլանն ամրագրված է նաև ՄԱԿ‑ի Անվտանգության Խորհրդի թիվ 2231 բանաձև­ով (United Nations Security Council Resolution 2231): Այդ բանաձևը մինչև 2020 թվա­կա­նի հոկտեմբեր երկա­րաձգում է նաև Իրա­նին զենք վաճա­ռե­լու արգելքը, որը կիրառվել է 2007 թվա­կա­նից: Իրա­նը լիա­հույս է այս աշնան կվե­րա­նա այդ արգելքը և ինքն այլևս կկա­րո­ղա­նա զենք գնել ու թերևս արտա­հա­նել: ՄԱԿ‑ի այս բանաձևը նախա­տե­սում էր նաև մեղմա­ցում. Իրա­նին կամ նրան զենք մատա­կա­րա­րո­ղին  թույլ էր տալիս զենքի առքուվա­ճառքի գործարքի համար դիմել ՄԱԿ‑ի ԱԽ-ին: Ռուսաստանն օգտվե­լով այս կետից ստա­ցավ թույլտվություն և իրա­գործեց նախա­պես արգելքի տակ գտնվող ռուսա­կան S‑300 զենի­թահրթի­ռա­յին համա­լի­րի Իրա­նին վաճա­ռե­լու գործարքը: Անցնող 13 տարվա ընթացքում սա Իրա­նին զենք վաճա­ռե­լու միակ դեպքն է:

ԱՄՆ‑ն հիմա քանի ուղղությամբ փորձում է պատրաստվել ՄԱԿ‑ի Անվտանգության Խորհրդի աշնան նիստին և հասնել Իրա­նին զենք վաճա­ռե­լու վրա դրված արգելքի երկա­րաձգման բաղձա­լի որոշման: ԱՄՆ-ին սպառնում են վետո­յի իրա­վունք ունե­ցող երկրնե­րը և հատկա­պես Ռուսաստանն ու Չինաստա­նը ու նաև Եվրո­միությունն ու Եվրո­պա­կան եռյա­կը: Սրանք բոլորն էլ Իրա­նում ունեն իրենց առանձին շահե­րը և պատրաստ չեն «Թրամփի չվա­նով հոր մտնել»: Մասնա­գետնե­րի կարծի­քով Սպի­տակ Տունն հնա­րա­վո­րություն ունի Ատո­մա­յին էներգիա­յի միջազգա­յին գործա­կա­լության և Իրա­նի միջուկա­յին ծրագրե­րի սահմա­նա­փակման համա­պարփակ պլա­նի միջո­ցով գործը հասցնել ՄԱԿ: ՄԱԳԱՏԷ‑ն (Международное агентство по атомной энергии) կարող է Իրա­նի կողմից ստեղծված ստուգման արգելքնե­րը հիմք ծառա­յեցնե­լով դիմել ՄԱԿ‑Ի ԱԽ-ին: ԱՄՆ‑ը իրա­վա­բա­նո­րեն իրեն դեռ Իրա­նի միջուկա­յին ծրագրե­րի սահմա­նա­փակման համա­պարփակ պլա­նի անդամ է համա­րում և կարող է «Ձգա­նի մեխա­նիզմ-Trigger mechanism»ը կիրա­ռե­լով Իրա­նին պատժե­լու հարցը տեղա­փո­խել ՄԱԿ: Այդ պլա­նի 36-րդ և 37-րդ հոդվա­ծի համա­ձայն «ձգա­նը սեղմե­լու» (հարցը ստո­րագրած երկրնե­րի ուշադրության հանձնե­լու գործընթա­ցը սկսե­լու) 35-րդ օրը խնդի­րը հանձնվե­լու է ՄԱԿ‑ի ուշադրության: Եվս երրորդ պատճառ՝ «Ռոյթերս» լրատվա­կա­նը հաղորդել է, որ ՄԱԿ‑ի ընդհա­նուր քարտուղար Անտո­նիու Գուտե­ռե­շը Անվտանգության Խորհրդին ներկա­յացրել է մի զեկույց, որի համա­ձայն նախորդ տարի Սաուդա­կան Արա­բիա­յի նավթա­հո­րե­րի վրա արձակված հրթիռներն ունե­ցել են «Իրա­նա­կան ծագում» (https://www.reuters.com/article/us-iran-usa-un/arms-seized-by-u-s-missiles-used-to-attack-saudi-arabia-of-iranian-origin-u-n-idUSKBN23J08C). սա փաստվե­լու դեպքում ԱԽ‑ի կողմից դիտվե­լու է որպես ՄԱԿ‑ի թիվ 2231 բանաձևի խախտում:

ՄԱԿ‑ի Անվտանգության Խորհրդի աշնան սպասվող նիստը համընկնում է ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի բուռն քարո­զարշա­վին: Գործող նախա­գահ և թեկնա­ծու Դոնալդ Թրամփը, նոյեմբե­րի ընտրություննե­րի համար կարև­որ հաղթաթղթե­րի պետք ունի, որոնցից մեկը կարող է լինել նաև Իրա­նի հետ նոր և ԱՄՆ շահե­րին համա­հունչ համա­ձայնա­գի­րը: Նա չի թաքցնում իր այս ցանկությունը և կրկին անգամ հայտա­րա­րել է Օկլա­հա­մա­յի հետկո­րո­նա­յի իր առա­ջին քարո­զարշա­վի ժամա­նակ: Թրամփն Իրա­նին առա­ջարկել է հիմա՛ նոր համա­ձայնա­գիր կնքել, քանի որ «Իր վերընտրվե­լուց հետո ավե­լի թանկ է վճա­րե­լու» (https://ir.voanews.com/persiannewsamerica/us-trump-rally): Իսլա­մա­կան Իրա­նը թեկուզ կքում է պատժա­մի­ջոցնե­րի սաստիկ բեռան տակ, դժվա­րա­նում է նավթ վաճա­ռել, քայքայվել է տնտե­սությունը և գահա­վի­ժում է ազգա­յին արժույթը, բայց դեռ դիմադրում է և ինքն էլ փորձում է ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի խաղա­քարտից օգտվել և «թանկ վաճառվել»:

Սպա­սենք դեպքե­րի հետա­գա զարգացմա­նը:

Առնչվող Հոդվածներ