20.4 C
Yerevan

Ի՞նչ է կառուցվե­լու Սահմա­նադրա­կան դատա­րա­նի տեղում

Սիվիլնէ­թի մէջ Թաթուլ Յակո­բեա­նի սիւնա­կը՝ Սահմա­նադրա­կան դատա­րա­նի մասին

Սերժ Սարգսյա­նի ղեկա­վա­րած ՀՀԿ‑ի տարա­ծած տեքստը Ազգա­յին ժողո­վի քվեարկության և Սահմա­նադրա­կան դատա­րա­նի նախա­գահ Հրայր Թովմասյա­նին պաշտո­նազրկե­լու մասին ծաղրուծա­նակ էր Հայաստա­նի և նրա քաղա­քա­ցի­նե­րի հասցեին: Իրա­վա­կան պետության մասին խոսում է մի ուժ և մի գործիչ, որը 1998‑ի փետրվա­րին մասնակցել է պալա­տա­կան հեղաշրջմանն ու Լևոն Տեր-Պետրոսյա­նի հրա­ժա­րա­կա­նին, 2003-ին գլխա­վո­րել ընտրա­կեղծա­րա­րությամբ նախա­գահ դարձած Ռոբերտ Քոչարյա­նի նախընտրա­կան շտա­բը (լինե­լով պաշտպա­նության նախա­րար), Մարտի 1‑ի արյան ճանա­պա­րով 2008-ին, իսկ 2013-ին աղա­ղա­կող ընտրա­կեղծիքնե­րով նվա­ճել Հայաստա­նի նախա­գա­հի աթո­ռը:

Սերժ Սարգսյանն ու իր ՀՀԿ‑ն 2007-ին, ապա և 2012-ին կոա­լի­ցիոն գործընկերնե­րի հետ իրար մեջ բաժա­նել են Ազգա­յին ժողո­վի տեղե­րը, 2015-ին Սահմա­նադրություն ընդունել համա­տա­րած և աղա­ղա­կող կեղծիքնե­րով: Չլի­ներ 2018‑ի Թավշյա հեղա­փո­խությունը, որը ստի­պեց Սերժ Սարգսյա­նին հրա­պա­րա­կավ իրեն համա­րել սխալ, ապա նա կշա­րունա­կեր իշխել Հայաստա­նում: ՀՀԿ‑ն այն կուսակցությունն է Հայաստա­նում, որ մասնա­կիցն է եղել բոլոր ընտարկեղծա­րա­րություննե­րի՝ սկսած 1996-ից: Այսօր Բարգա­վաճ Հայաստա­նի շուրջ է միայն ընտրա­կա­շառքի աղմուկը։ Սակայն Հայաստա­նում որևէ կուսակցություն չի կարող համե­մատվել ՀՀԿ‑ի հետ, որ ընտրա­կեղծա­րա­րությունը, համա­տա­րած փող բաժա­նելն ու թաղա­յին խուժանն այդպես դարձրել էր իր վերարտադրության գլխա­վոր միջոց:

Սա է իրա­կա­նությունը, բայց սա դեռ ամե­նը չէ, պատկե­րա­ցում կազմե­լու ՀՀԿ‑ի, նրա կոա­լի­ցիոն գործընկերնե­րի ու Սերժ Սարգսյա­նի կողմից պետության զավթման մասին: ՀՀԿ-ական Հրայր Թովմասյա­նը ուղղա­կի մասնա­կիցն է իրա­վա­կան պետության վախճա­նի, որ տեղի ունե­ցավ 2015–2018 թվա­կաննե­րին: Հրայր Թովմասյա­նը Սերժ Սարգսյա­նի վերարտադրության համար հեղի­նա­կած Սահմա­նադրության համար ստա­ցել է իրեն հասա­նե­լի­քը՝ ՍԴ նախա­գա­հի աթո­ռը: ՍԴ նախա­գա­հի պաշտո­նը այն նվերն էր, որ Թովմասյա­նը ստա­ցավ Սերժ Սարգսյա­նից։

Մի շարք այլ ուժեր ևս դատա­պարտել են երեկ Ազգա­յին ժողո­վում տեղի ունե­ցա­ծը: Այդ ուժե­րը, այս կամ այն կերպ, մաս են կազմել ինչպես Ռոբերտ Քոչարյա­նի, այնպես էլ Սերժ Սարգսյա­նի կոա­լի­ցիոն կառա­վա­րություննե­րին և օգտվել ընտրա­կեղծա­րա­րության ու պետության զավթման բերքից: 

Այն, ինչ այսօր կատարվում է Սահմանդրա­կան դատա­րա­նի շուրջ, անկասկած, իրա­վա­կան գործընթաց չէ: Չէր էլ կարող լինել իրա­վա­կան, քանի որ ինչպես այսօր, այնպես էլ նախկի­նում Սահմա­նադրա­կան դատա­րանն ու նրա նախա­գահնե­րը քաղա­քա­կա­նության մաս են կազմել՝ օրի­նա­կա­նության քող փռե­լով ընտրա­կեղծա­րա­րության վրա: 

Հրայր Թովմասյա՞նն է անկախ դատա­վոր, թե՞ Գագիկ Հարությունյանն էր: 

Հայաստա­նը երբև­ի­ցե եղե՞լ է իրա­վա­կան պետություն, որ հիմա խոսում եք իրա­վա­կան պետության վախճա­նի մասին: Խոսում եք սահմա­նադրա­կան կարգի տապալման մասին, երբ դուք եք մասնա­կի­ցը եղել, մի քանի անգամ, սահմա­նադրա­կան կարգի տապալմա­նը:

Բայց այն, ինչ կատարվում է Սահմանդրա­կան դատա­րա­նի շուրջ այսօր, իրա­վամբ, մտա­հո­գիչ է, եթե նայում եք կողքից՝ չնույնա­կա­նա­նա­լով Նիկոլ Փաշինյա­նի ու նրա հեղա­փո­խա­կան թիմի հետ, և նույնքան ու ավե­լի չնույնա­կա­նա­նա­լով իրա­վա­կան պետության կոնցեպտի վրա թքած ունե­ցած նախկիննե­րի ու Մարտի 1‑ի կոա­լի­ցիա­յի կուսակցություննե­րի հետ:  

Մենք, անշուշտ, չենք մտնի իրա­վա­կան դաշտ, քանի որ այնտեղ չկա իրա­վունք ու իրա­վա­բա­նություն: Հեղա­փո­խության, ինչպես նաև ավտո­րի­տար կառա­վարման ժամա­նակնե­րում իրա­վունքն ու իրա­վա­բա­նությունը սոսկ սոուս են քաղա­քա­կան գործընթացնե­րը հեշտա­մարս ներկա­յացնե­լու համար: 

Այն, ինչ տեղի է ունե­նում այսօր Հայաստա­նում, իշխա­նության հաստատման և իշխա­նության վերա­դարձի պայքար է մի կողմից Նիկոլ Փաշինյա­նի ու նրա համա­կիրնե­րի, մյուս կողմից՝ իշխա­նությունից ժողովրդա­կան ալի­քի տակ խորտակված Սերժ Սարգսյա­նի ու նախկիննե­րի միջև: Սերժ Սարգսյանն ու նախկիննե­րը ձգտում են տապա­լել Նիկոլ Փաշինյա­նին և վերա­դառնալ իշխա­նության, իսկ գործող վարչա­պետն ու նրա թիմը ձգտում են ամրապնդել դիրքե­րը:

Ձեր տեքստե­րը սիրուն են, անգամ՝ սրտա­ռուչ, բայց իրա­կա­նությունն այլ է, ինչպես այլ են ձեր քաղա­քա­կան մտադրություններն ու հաշվարկնե­րը:

Օր օրի լարվող այս պայքա­րում, որն ընթա­նում է համա­ճա­րա­կի պայմաննե­րում և արդեն երկրորդա­կան պլան է մղել համա­ճա­րակն էլ, ժողովրդի առողջության կարև­ո­րություն էլ, այլ բան է մեզ մտա­հո­գում, կարծում եմ՝ նաև մտա­հոգ ու ոչ անտարբեր շատ ու շատ այլ մարդկանց:

Եթե այսօր ուժով՝ ԱԺ քաղա­քա­կան մեծա­մասնության միջո­ցով, քանդում ենք հին Սահմա­նադրա­կան դատա­րա­նը՝ ընտրա­կեղծա­րա­րություննե­րը օրի­կա­նացրած իշխա­նա­կան կցորդ կառույցը, ապա դրա փոխա­րեն ի՞նչ ենք կառուցում:

Կա՞ երաշխիք (խոսքը քաղա­քա­կան հայտա­րա­րություննե­րի և խոստումնե­րի մասին չէ), որ Սահմա­նադրա­կան նոր դատա­րանն ու նրա նոր նախա­գա­հը ուղնուծուծով նվիրված չեն լինի գործող իշխա­նություննե­րին, ինչպես 1996-ից մինչև 2018-ին է եղել Սահմա­նադրա­կան դատա­րա­նը Գագիկ Հարությունյա­նի և Հրայր Թովմասյա­նի ժամա­նակ: 

Ո՞վ է լինե­լու Սահմա­նադրա­կան դատա­րա­նի նոր նախա­գա­հը: Արդյոք նա կարողանալո՞ւ է անկախ գործունեություն ծավա­լել և որո­շումներ կայացնե­լիս անկախ լինել՝ մոռա­նա­լով հեղա­փո­խա­կան թիմի ցասումն ու զայրույթը:

Ի՞նչ արդյունքներ են գրանցվե­լու խորհրդա­րա­նա­կան հաջորդ ընտրություննե­րում, և Հայաստա­նը երաշխավորվա՞ծ է նոր ընտրա­կեղծա­րա­րություննե­րից:

Ի՞նչ դիրք է գրա­վե­լու Սահմա­նադրա­կան դատա­րա­նը, եթե խորհրդա­րա­նա­կան հաջորդ ընտրություննե­րը չարտա­հայտեն Հայաստա­նի ժողովրդի տրա­մադրություններն ու հավա­քա­կան կամքը, ինչպես եղել է 1995–2017 թվա­կաննե­րին՝ մեկ-երկու բացա­ռություննե­րը չհաշված:

Սրանք ֆուտուրիստա­կան ակնարկներ չեն: 1991‑ի չկեղծված ընտրություննե­րից հետո մենք ունե­ցել ենք համա­պե­տա­կան կեղծված 7–8 ընտրություններ ու հանրաքվե­ներ: Աչքներս տեսա­ծից է վախե­ցել: «100 տոկոս էլ հավա­քեք…», «Միակ տղա­մարդը ես եմ…», «Ինչքան ուզեմ՝ այնքան կխփեմ», «Ամեն օր կարող ենք հանրաքվե անել…»,- սրանք լոկ բառեր ու բառա­կա­պակցություններ չեն, այլ զոռբա­յության ցուցա­հանդես: 

Մենք վստա՞հ ենք, որ խորհրդա­րա­նա­կան հաջորդ ընտրություննե­րը և կամ սահմա­նադրա­կան հանրաքվեն չեն կեղծվե­լու: Որտեղի՞ց է գալիս այդ վստա­հությունը՝ իշխանությունների՞ց, մեր ժողովրդա­վա­րա­կան անցյա­լից ու մշակույթի՞ց, ընտրա­կեղծա­րա­րության վարպետ նախկինների՞ց, 10 հազար դրա­մով վաճառվող հասարակությունի՞ց:

Իսկ գուցե վստահ եք, որ 2018-ին գի՞ծ է քաշվել անցյա­լի ու ապա­գա­յի միջև: Եթե այո, ապա դա պետք է կյանքով ապա­ցուցվի և ոչ բանաստեղծա­կան տեքստով:

Թաթուլ Հակոբյան 

https://www.facebook.com/CivilNet.TV/posts/3695353107201205

Առնչվող Հոդվածներ