20.4 C
Yerevan

Չկա՛ ընդդի­մություն

ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Հեղա­փո­խությունից հետո Հայաստա­նի քաղա­քա­քան իրա­վի­ճա­կը փոխվեց: 2018թ մայի­սի 8‑ին ՀՀ ԱԺ-ում իրա­կա­նա­ցավ փաստա­ցի իշխա­նա­փո­խություն. երեկվա իշխա­նությունը, ով կազմում էր քաղա­քա­կան մեծա­մասնություն, վերածվեց ընդդի­մության և դրա­նով սկիզբ դրեց ընդդի­մություն կոչվող ինսի­տուտի խարխլմա­նը: Կարող ենք հստակ արձա­նագրել մի փաստ. նախկին կոա­լի­ցիոն գործընկերնե­րը, ովքեր ապա­ցուցել են որ կարո­ղա­նում են գործել միայն դիկտա­տուրա­յի սկզբունքով՝ իրենց իսկ ներսում չհանդուրժե­լով ընդդի­մության առկա­յությունը, որը, ըստ էության իրե­նից ենթադրում է տարա­կարծության դրսև­ո­րում, ստիպված եղան հանդես գալու որպես ընդդի­մություն: Այդպես էլ չկա­րո­ղա­նա­լով հաշտվել իրա­կա­նության հետ՝ բաց թողե­ցին նախա­դե­պը չունե­ցող մի հնա­րա­վո­րություն, երբ Հայաստա­նում կարող էին զարգացնել ընդդի­մության ինսիտուտը:Մերժվածները ձախո­ղե­ցին նաև օրենքով իրենց տրված ընդդի­մություն լինե­լու հնա­րա­վո­րությունը:

Իսկ ովքե՞ր են այսօրվա «ընդդի­մա­դիրնե­րը»: Այսօրվա «ընդդի­մա­դիրնե­րը» մարդկանց մի խումբ է, ովքեր պայքա­րում են նախկին ռեժի­մի ժամա­նակ թալա­նի միջո­ցով ձեռք բերած ունեցվածքը և հնա­րա­վո­րություննե­րը պահպա­նե­լու համար:

Հանգիստ թողնենք անցյա­լում մնա­ցած քաղա­քա­կան ուժե­րին և մեր ամբողջ հնա­րա­վո­րություննե­րը ներդնենք ներկա­յիս հայաստանյան իրա­կա­նության մեջ առողջ և կառուցո­ղա­կան ընդդի­մություն ստղծե­լու և պահպա­նե­լու գործում:

ՀՀ-ում որպես ընդդի­մություն պետք է հանդես գա այն քաղա­քա­կան ուժը, որը իսկզբա­նե ստեղծված է ծառա­յե­լու պետա­կա­նության պահպանմա­նը:

Ընդդի­մությունը պետք է ներկա­յացնի հասա­րա­կության այն խնդիրնե­րը, որոնք անտեսվում են իշխա­նություննե­րի կողմից:

Ի վերջո առողջ ընդդի­մությունը պետք է լինի իշխա­նության շարժիչ ուժը,և իր նպաստը ունե­նա պետա­կա­նության կայացման գործում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=634698824059240&id=100025573847801

Առնչվող Հոդվածներ