26.4 C
Yerevan

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ


Գեւորգ Սարյան

Պայմա­նա­կան նմուշ՝

Խորհրդա­յին ժամա­նա­կաշրջա­նին, պարոն Արամ Արամյա­նը, երեք զավակնե­րու հայր, ո՛չ խմող, ո՛չ խաղա­մոլ, գործից տուն, տնից գործ, հարեւաննե­րից հարգված, կինը տանտի­կին, խնա­յող, առա­քի­նի, զավակնե­րը լավ սովո­րող, լավ դաստիա­րակված, իսկ եկա­մուտը այդ տարի­նե­րի համար չափա­վոր, դրա համար ծխա­խո­տի գործա­րա­նից՝ որտեղ աշխա­տում էր, օրա­կան մի 100–200 գլա­նիկ էր փախցնում-վաճա­ռում, որպեսզի ընտա­նի­քի տնտե­սա­կան վիճա­կը բարե­լա­վի․․․

Մի խոսքով՝ այդ ժամա­նակնե­րի համար իդեա­լա­կան հայր եւ, այդ ժամա­նակնե­րում, ուրիշ կարծիք չէր էլ կարող լինել։

Իսկ նրանք՝ ովքեր փախցնել-վաճա­ռե­լու ՇՆՈՐՀՔ չունեին, խեղճ եւ ապի­կար էին համարվում։

Բայց՝

Իրա­կա­նությունն այն է, որ ե՛վ իրա­վա­կան, ե՛վ մանա­վանդ ԲԱՐՈՅԱԿԱՆ չափա­նիշնե­րով, պարոն Արամ Արամյա­նը ԳՈՂ է։

Եվ այսպես, Խորհրդա­յին Միությունը քանդվեց, բայց նորանկախ Հայաստա­նի իրե­րա­հա­ջորդ իշխա­նություննե­րը չկա­րո­ղա­ցան ձերբա­զատվել հին՝ խախտված բարո­յա­կան չափա­նիշնե­րից, հետեւա­բար չէին կարող նաև հասա­րա­կությունը ուղղորդել դեպի ճիշդ՝ անխախտ բարո­յա­կան չափա­նիշներ, մինչև որ մեր ԱԶԳ-ԸՆՏԱ­ՆԻ­Քի գերակշիռ հատվա­ծը ինքը կողմնո­րոշվեց դեպի բարո­յա­կան ճիշդ չափա­նիշներ ու անվե­րա­դարձ մերժեց խախտված բարո­յա­կան չափա­նիշներ կրողնե­րին․․․

Սակայն տարօ­րի­նա­կո­րեն, մերժվածներն ու նրանց հետ համա­գործակցած եւ համա­գործակցող անհատնե­րը, դեռեւս փոփոխվե­լու ոչ մի նշույլ չեն ցուցա­բե­րում, այլ ընդհա­կա­ռա­կը՝ նույն խախտված բարո­յա­կան չափա­նիշնե­րով շարունա­կում են գործել։

Այլա­պես՝

- Ինչպե՞ս բացատրել ԲՀԿ‑ի ղեկա­վա­րին շրջա­պա­տած մակա­բույծնե­րի դրսեւո­րումնե­րը, որոնց համար նման հավա­տարմա­գիր գրե­լը սեփա­կան արժա­նա­պատվության ոտնա­հա­րում չէ, այլ սեփա­կան բարե­կե­ցությունը ապա­հո­վե­լու միջոց՝ «շնորհք»․

- Ինչպե՞ս բացատրել իրենց ղեկա­վա­րի հասցեին շռայլվող գովա­բա­նա­կան խոսքե­րը (ԿԵՆՏՐՈՆ հեռուստա­կա­յա­նը ճիշդ Հաֆեզ Ասա­դի ժամա­նա­կաշրջա­նի Սիրիա­կան հեռուստա­կա­յա­նը կհի­շեցնէ), չնա­յած շատ լավ գիտեն, որ ոևէ առաջնորդ, առնվազն մեկ լեզվի պետք է տիրա­պե­տի (էլ չեմ ասում օտար լեզվի)։

- Ինչպե՞ս բացատրել Միքա­յել Մինասյա­նի, Քոչարյա­նի, Շարմա­զա­նո­վի, Աշոտյա­նի և այլոց շարունակվող հոխորտա­լից ելույթնե­րը, որտեղ՝ կոռումպացված համա­կարգին մաս կազմե­լու առումով, ամո­թի ոչ մի նշույլ չկա։

Առակս ի՞նչ կ՚ուսուցանէ։

ԱԶԳ-ԸՆՏԱ­ՆԻ­Քի մեծա­մասնության կամքով ձեռք բերված անխախտ բարո­յա­կան չափա­նիշնե­րով ապրե­լու համա­կարգը անդառնա­լիո­րեն պետք է արմա­տա­վորվի այնքան, որ բարո­յա­կան խախտված չափա­նիշնե­րով ապրել շարունա­կողնե­րը նոր համա­կարգին չհարմարվեն եւ, հետեւա­բար, կա՛մ ապաշխարհեն, կա՛մ համա­կարգից դուրս մղվեն։

Առնչվող Հոդվածներ