26.4 C
Yerevan

ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի ուղերձը Սահմա­նադրության օրվա առթիվ

Սիրե­լի ժողո­վուրդ, Հայաստա­նի Հանրա­պե­տության հպարտ քաղա­քա­ցի­ներ.

Այսօր Հայաստա­նում նշվում է Սահմա­նադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհա­վո­րում եմ բոլո­րիս: Պետք է անկեղծ արձա­նագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկա­նում ենք Սահմա­նադրության կարեւո­րությունը պետության կայացման, հանրա­յին եւ պետա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործում, այս պետա­կա­նո­րեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսա­տություն կա, լիարժե­քության պակաս:

Հայաստա­նի Երրորդ Հանրա­պե­տության պատմության մեջ երեք անգամ պաշտո­նա­պես արձա­նագրվել է, որ ժողո­վուրդը հանրաքվեով ընդունել է Սահմա­նադրություն, կամ սահմա­նադրա­կան փոփո­խություններ: Բայց այդ հանրաքվե­նե­րից ոչ մեկի արդյունքնե­րը վստա­հե­լի չեն համարվել հանրության կողմից: Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը իրենցը չեն համա­րել Սահմա­նադրություն ընդունե­լու կամ փոփո­խե­լու որո­շումը, իրենցը չեն համա­րել նաեւ այդ որո­շումնե­րի արդյունքում ընդունված Սահմա­նադրությունը:

Սա մեր պետա­կան կառույցի ամե­նա­մեծ համա­կարգա­յին թերությունն է, որովհե­տեւ Սահմա­նադրությունը, ըստ էության, քաղա­քա­ցի­նե­րի պայմա­նա­վորվա­ծություն պիտի լինի քաղա­քա­ցի-քաղա­քա­ցի, պետություն-քաղա­քա­ցի հարա­բե­րություննե­րի մասին: Եւ ըստ այդմ, պետա­կան կարգը պետք է բխի քաղա­քա­ցի­նե­րի կամքից, պետա­կան կարգի հիմքում պետք է քաղա­քա­ցի­նե­րի կամարտա­հայտությունը դրված լինի, ինչը պետության անսա­սա­նությունը երաշխա­վո­րող գործոն պիտի դառնա, պետության ճակա­տագրի համար քաղա­քա­ցի­նե­րի ստանձնած պատասխա­նատվության արգա­սիք, պետություն ունե­նա­լու քաղա­քա­ցի­նե­րի կամքի արտա­հայտություն:

Հատկա­պես վերջին շրջա­նի մի շարք իրա­դարձություննե­րի վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը երկրի պետա­կան կարգը հաճախ իրենցը չեն համա­րում, չեն տեսնում այդ կարգի օրգա­նա­կան կապը իրենց կամքի հետ:

Ու չնա­յած, իմ դիրքո­րո­շումը եղել է այն, որ Սահմա­նադրության հաճա­խա­կի փոփո­խություննե­րը անհարկի սթրե­սի են ենթարկում պետա­կան համա­կարգը, Սահմա­նադրությա­նը անընդհատ փոփո­խություննե­րը բերում են անո­րո­շություննե­րի, նախորդ պարբե­րության մեջ նշված հանգա­մանքնե­րի գիտակցումը ինձ բերել է այն եզրա­կա­ցության, որ մեր երկրին հարկա­վոր է նոր Սահմա­նադրություն, որը քաղա­քա­ցի­նե­րի կամքի վրա հենված, քաղա­քա­ցի­նե­րի կամքից բխող պետա­կան կարգ կհաստա­տի Հայաստա­նում:

Նոր Սահմա­նադրությունը, ըստ այդմ, պետք ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղա­քա­կան ուժի կամ խմբի ճաշա­կով ու «հագով», ոչ թե որեւէ իշխա­նության վերարտադրությունն ապա­հո­վե­լու նպա­տակ պետք է ունե­նա, այլ ժողովրդի իշխա­նությունը ամրացնե­լու, ժողովդրի կամքից բխող պետա­կան կարգ ունե­նա­լու եւ պետություն ունե­նա­լու քաղա­քա­ցի­նե­րի կամքը արտա­հայտե­լու ռազմա­վա­րա­կան հարցը պետք է լուծի:

Այս գործընթա­ցը մեկնարկած է, հույս ունենք նոր Սահմա­նադրության նախագծի ձեւա­վո­րումը կանցնի հնա­րա­վո­րինս լայն հանրա­յին քննարկում եւ 2021 թվա­կա­նին կայա­նա­լիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտա­հայտմամբ: Այս կարեւոր գործում բոլո­րիս հաջո­ղություն եմ մաղթում:

Առնչվող Հոդվածներ