Բարի Լոյս

«Ինչքան էլ գանակոծենք ռուսամէտներին կամ արեւմտամէտներին, միեւնոյն է, նրանք՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը մեզ հետ չեն: Մենք ենք մեր փրկիչը, մեր տէրը»

ՄԵՐ ՈՒՂԻՆ

Բարի լոյս

05 Յուլիս 2020

Ն.Պէրպէրեան

Բարի լոյս՝ հայ քաղաքական մտքի ողջամիտ դրօշակիրներուն, որոնք կ՚առաջադրեն Հայաստանի ու Հայութեան ազգային-պետական ՕՐԱԿԱՐԳը անդին տանիլ այսօր լայն արձագանգ գտած՝ «Ռուսաստանի հետ» կամ «Ռուսաստանի դէմ» ըլլալու ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔի ըստ էութեան ամուլ բանավէճէն․․․Բարի լոյս՝ հայ ժողովուրդէն դուրս գտնուող ուժերու մէջ փրկիչներ փնտռելու, ըստ այնմ նաեւ ռուսամէտ կամ արեւմտամէտ կողմնորոշումներու փարելու ՎԱՐՔԱԳԻԾէն հրաժարելու հրամայականը շեշտող ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՆ, որուն մերօրեայ ընդգծումը կը կատարէ նորաստեղծ «ԶՕՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» Պատմաքաղաքական Վերլուծական Կեդրոնի ղեկավար պրոֆեսոր ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍԵԱՆ՝ «Հայ քաղաքական մտքի ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆը» խորագրուած իր յօդուածով։Բարի լոյս՝ Հայութեան փրկութիւնը հայոց հաւաքական ուժին մէջ տեսնող ազգային-քաղաքական ողջմտութեան, որ հայ ժողովուրդի հազարամեակներու կենսափորձով կը բացատրէ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵՒԵԼՈՒՄէն դուրս «պաշտպաններ» կամ «փրկիչներ» փնտռող որեւէ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄի ապարդիւն, անհեռանկար նշանակութիւնը։Բարի լոյս՝ ՄԵՐ ՈՒՂԻՆ հայոց պատմութենէն քաղուած դասերով հունաւորելու ՅԱՆՁՆԱՌՈՒԹԵԱՆ։** *ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ(Հատուած)Աշոտ ՆերսիսեանՊատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսորՀայ քաղաքական մտքի հիմքում պետականութեան գոյութեան շրջանում հիմնականում դրուած էր հզօր քրիստոնեայ պետութեան հետ լինելու սկզբունքը, իսկ դրա բացակայութեան շրջանում՝ հզօր պետականութեան օգնութեամբ փրկուելու սկզբունքը:Ցաւով պէտք է մատնանշել, որ այս կարծրատիպային մօտեցումները մեր օրերի համար էլ չեն կորցնում իրենց արդիականութիւնը, այն դէպքում, երբ այսպիսի կարգախօսները մեզ բերել են կործանում եւ աղէտ, բերել են նախճիր եւ եղեռն:Ասուածի յետնախորքի վրայ ցանկանում ենք փոքր-ինչ անդրադառնալ հայ-ռուսական յարաբերութիւնների վերաբերեալ ներկայիս հայ քաղաքական մտքի «փայլատակումներին»:Իշխանութիւնները գանակոծւում են իբրեւ թէ հակառուսական տրամադրութիւնների սերմանման կամ հակառուսական արտաքին քաղաքականութեան որդեգրման համար, իսկ շատ ընդդիմադիրներ էլ դա համարում են Արեւմուտքի պլան, որը ցանկանում է մեզ լրիւ կտրել Ռուսաստանից, ինչը կործանում է, քանի որ նա է մեր անվտանգութեան երաշխաւորը:․․․Վստահօրէն կարելի է շեշտել, որ Հ․Հ․ արտաքին քաղաքականութեան մէջ այսօր չկայ շեշտուած հակառուսականութիւն, ինչքան էլ դրա անհրաժեշտութիւնը փորձեն հիմնաւորել որոշ ընդդիմադիրներ կամ իշխանութեան տարբեր մարմիններում գործող քաղաքական որոշ նորելուկ գործիչներ, որոնց թւում է, որ այս կամ այն յայտնի համալսարանում քաղաքագիտութիւն ուսանելը լիարժէք հիմք կարող է լինել պնդելու, որ հզօր քաղաքագէտներ են:Քաղաքագէտ լինելը բնատուր շնորհք է, որը, ցաւօք, շատերը չունեն՝ բազմած լինելով հանդերձ քաղաքականութիւնն իրացնողի կամ արարողի աթոռին:Մենք չենք կարող պնդել, որ Հ․Հ․ արտաքին քաղաքականութեան մէջ այսօր կայ յստակութիւն: Ընդհակառակը՝ խճճուած է ամէն ինչ: Բայց Հ․Հ․ այսօր չունի հակառուսական քաղաքականութիւն, որովհետեւ Հայաստան-Ռուսաստան փոխ-յարաբերութիւնների խնդիրը մեծամասամբ կախուած է Ռուսաստանից:Եթէ Ռուսաստանը չցանկանայ՝ քաղաքական առումով նրանից կախուած ոչ մի խնդիր մենք չենք կարող լուծել:Պետական հակառուսական քաղաքականութիւն կը լինէր հետեւեալը՝ պահանջել նրանից, օրինակ` այստեղից հանել իր բազաները եւ տալ պայմանաժամ, դուրս գալ Եւրասիական Միութիւնից եւ այլն:Բայց սրանք չեն արւում եւ այժմ դրանց անհրաժեշտութիւն էլ չկայ:Ուրեմն՝ տնտեսական այս կամ այն ոլորտին առնչուող անհամաձայնութիւնը երբեք չի ենթադրում հակառուսական քաղաքականութիւն:Այլ հարց է, որ պէտք է համապատասխան մասնագէտները լիարժէքօրէն ճշդեն եւ ներկայացնեն նման վերաբերմունքների դրական կամ բացասական կողմերը:Ձեռնտո՞ւ է արդեօք Արեւմուտքին մեր հակառուս լինելը:Կարծում ենք, որ ամէնեւին ո՛չ, որովհետեւ քաղաքական առումով հայկական երկու հանրապետութիւնների եւ Ադրբեջանի կոնֆլիկտի ողջ բեռը նա չի ուզում իր վրայ վերցնել եւ դրա լուծման համար այժմ կարծես երկուսն էլ նոյն բանալին ունեն:Մեզ յաճախ այնպէս է թւում, որ թէ՛ Ռուսաստանը եւ թէ՛ Արեւմուտքը գիշեր-ցերեկ մեր մասին են մտածում, եւ նրանց առաջնորդներին ամէն գիշեր մղջաւանջային երազներ են այցելում՝ պայմանաւորուած մեր խնդիրների լուծման անհրաժեշտութեամբ ամէնօրեայ մտահոգութեամբ:Մանաւանդ՝ այսօր, երբ բոլոր երկրներում թագակիրը վիրուսն է, նրա թագն ընդունել են դէ եուրէ առաջնորդները, որոնք դէ ֆակտօ առաջնորդներից ստանում են իրենց ակնկալած փողերը:Մենք հիմա տէր չունենք, որովհետեւ ոչ թէ մենք չենք գտնում նրան, այլ նա դեռեւս չի յայտնուել:Ինչքան էլ գանակոծենք ռուսամէտներին կամ արեւմտամէտներին, միեւնոյն է, նրանք մեզ հետ չեն:Մենք ենք մեր փրկիչը, մեր տէրը: Եկէք միաւորուենք եւ հայ քաղաքական միտքը վերջապէս ազատենք իր դարաւոր հիւանդութիւնից, որը կոչւում է կողմնորոշում:

ՄԵՐ ՈՒՂԻՆԲարի լոյս«Ինչքան էլ գանակոծենք ռուսամէտներին կամ արեւմտամէտներին, միեւնոյն է, նրանք՝ Ռուսաստանն ու…

Posted by Nazareth Berberian on Sunday, July 5, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *