26.4 C
Yerevan

Անցյա­լին վերա­դարձ չկա

ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Նախորդ գրառմամբ անդրա­դարձել էի նախկին իշխա­նությա­նը և ընդդի­մության ինստի­տուտի ապա­կանմա­նը ՀՀ-ում:

Ամե­նօրյա քաղա­քա­կան բուռն թեմա­նե­րը վերա­բերվում են նախկին ռեժի­մին և կարծես ստեղծվում է տպա­վո­րություն, թե նախկիննե­րը դեռ կան ռեալ քաղա­քա­կան դաշտում և իրենցից բան են ներկա­յացնում: Հասկա­նա­լի է որ մեր ժողովրդի ականջին հաճո է լսել մի ռեժի­մի կործանման մասին, որը տարի­ներ շարունակ կեղե­քել է պետությունը, թալա­նի է ենթարկել իր իսկ ժողովրդին, սակայն, պետք չէ միայն կենտրո­նա­նալ նախկի­նե­րին վերա­բե­րող քրեա­կան գործե­րին և իրենց թալա­նը արդա­րացնող հայտա­րա­րություննե­րին ու ճղճիմ գործո­ղություննե­րին։ Եկեք մոռա­նանք նախկիննե­րին և մտա­ծենք այսօրվա ամե­նա­կարև­որ խնդիրնե­րից մեկի՝ «ՆՈՐ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ» մասին, որը դարձել է օրհա­սա­կան խնդիր: Իմ համար փակված է նախկին ռեժի­մի էջը, և այլևս պետք չէ անդրա­դառնալ վերջիննե­րիս, որպես քաղա­քա­կան գործիչներ: Նրանց կարե­լի է դիտել զուտ, որպես անհա­ջող քաղա­քա­ցի­ներ, որոնք կատա­րել են մի շարք քրեա­կան հանցա­գործություններ, պաշտո­նա­կան չարա­շա­հումներ և այլն, որի համար ենթարկվում են պատասխա­նատվության, ինչպես բոլոր քաղա­քա­ցի­նե­րը, որոնք չեն եղել քաղա­քա­կա­նության մեջ:

Իսկ ինչի՞ համար արվեց հեղա­փո­խությունը։ Պետք չէ շատ խորա­նալ մանրակրկիտ հաշվարկնե­րի մեջ, որո­հետև հեղա­փո­խությունն արվեց, որ ժողովրդին վերա­դարձնի այն տարրա­կան իրա­վունքներն ու երև­ույթնե­րը, որոնք նրա­նից խլել էին տասնամյակնե­րով։ Իսկ դա ենթադրում է արդա­րություն, ճշմարտություն, հավատ, հույս և հենց այս ամենն էին գողա­ցել ժողովրդից և հենց սրանք են հանդի­սա­նում հեղա­փո­խության արժեքներն ու պտուղնե­րը, բայց այսօրվա իշխա­նությունը կձա­խո­ղի և երկի­րը կտա­նի անհա­ջո­ղություննե­րի, եթե արագ չձև­ա­վորվի հեղա­փո­խության արժեքնե­րը գնա­հա­տող և պահպա­նող նոր ուժեր:

Ես շատ լավ հասկա­նում եմ, որ 30 տարվա ռեժի­մը ինչ աղե­տա­լի պայմաններ է ստեղծել և հնա­րա­վո­րություն չի տվել նոր ու երի­տա­սարդ ուժե­րի ստեղծմա­նը և կայացմա­նը, բայց այնուա­մե­նայնիվ դժվա­րություննե­րը հաշվի առնե­լով պետք է առաջ շարժվել և արագ արդյունք գրանցել: Իշխա­նություննե­րը պետք է այս խնդրին ամե­նայն լրջությամբ մոտե­նան: ՀՀ քաղա­քա­կան դաշտը ծարավ է նոր կուսակցություննե­րի և նոր գաղա­փարնե­րի: Այդ ծարա­վը հագեցնե­լու բազմա­թիվ տարբե­րակնե­րի մեջ իմ համար առաջնա­յին լուծումը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ դերի բարձրա­ցումն է:

https://m.facebook.com/story.php?story_fbid=639274703601652&id=100025573847801

Առնչվող Հոդվածներ