13.5 C
Yerevan

ՀՀ վարչա­պե­տի մամլո քարտուղա­րը պատասխա­նում է Ալիև­ին

ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ վարչա­պե­տի մամլո քարտուղար Մանե Գևորգյա­նը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Կարդա­ցի Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի՝ նախօ­րեին Խաթա­յի շրջա­նում արած հայտա­րա­րություննե­րը ու պիտի ասեմ, որ պատմության խորխո­րատնե­րը մտնե­լու Ադրբե­ջա­նի նախա­գա­հի շարունա­կա­կան փորձերն իսկա­պես զավեշտա­լի են: Նա պնդում է, թե հայե­րի մասին ոչ մի հիշա­տա­կում չկա 1800-ականնե­րի սկզբին կնքված Քյուրակչա­յի պայմա­նագրում:

Միամտո­րեն մտա­ծել ենք, թե պարոն Ալիեւը ծանոթ է անտիկ պատմագրության ամե­նա­պո­պուլյար գործե­րին՝ Հերո­դո­տո­սի պատմությա­նը, Քսե­նո­փո­նի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրա­բո­նի «Աշխարհագրությա­նը», Պլի­նիոս Ավա­գի, Պլուտարքո­սի, Կասսիուսի, Ապպիա­նո­սի, Տակի­տո­սի, Ամմիա­նոս Մարկե­լի­նո­սի, արաբ հեղի­նակներ Բալա­ձո­րիի, Ալ Մասուդիի, եվրո­պա­ցի նշա­նա­վոր ճանա­պարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլո­յի երկե­րին, որոնցում ահռե­լի նյութ է զետեղված աստվա­ծաշնչյան Հայաստան-Արմե­նիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։

Եթե պարոն Ալիեւը վերոնշյալ հեղի­նակնե­րին չի վստա­հում, գոնե բարի լիներ կարդալ 16–19-րդ դարե­րի օսմանցի հեղի­նակնե­րին՝ Իբրա­հիմ Փեւչեւիին, Մուստաֆա Նայի­մա­յին, Ռաշի­դին, Իսմա­յիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյա­թիբ Չելե­բիին, Ահմեդ Ջեւդեթ փաշա­յին, Էվլիա Չելե­բիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղե­կություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլեւ ճամփորդե­լով Արմե­նիա-Էրմե­նիստա­նով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնա­կիչնե­րի հետ։

Հակա­ռակ դեպքում 19-րդ դարի որեւէ փաստաթղթում հայե­րի հիշա­տակված լինել-չլի­նե­լու մասին խոսե­լով ինքն իրեն վատ վիճա­կի մեջ չէր դնի: Անտիկ ժամա­նա­կից հայե­րը եւ Հայաստա­նը հիշա­տակվում են պատմագրա­կան երկե­րում, պատմա­կան փաստաթղթե­րում, քարտեզնե­րում:

Կարծել ենք, թե պարոն Ալիեւի իմա­ցությունը նրան պիտի թույլ տար լավ իմա­նալ դեռեւս վաղ միջնա­դա­րում Արցա­խում հայե­րի կողմից կառուցված ու հայա­տառ արձա­նագրություննե­րով պարուրված Ամա­րա­սի, Դադի­վանքի, 13-րդ դարի Գանձա­սա­րի մասին: Վերջինս ի դեպ, մինչեւ պարոն Ալիեւի հիշա­տա­կած Քյուրակչա­յի պայմա­նագրի ժամա­նակնե­րը 18-րդ դարի առա­ջին կեսին Արցա­խում հայե­րի կողմից ստեղծված, Իրա­նի Նադիր շահի կողմից հատուկ հրո­վարտա­կով Իրա­նի դաշնա­կից երկիր ճանաչված Խամսա­յի մելի­քություննե­րի հոգեւոր կենտրոնն էր:

Եվ ոչ թե վարչա­պետ Փաշինյանն է ասում, որ Արցա­խը Հայաստան է, այլ հենց Ամա­րա­սը, հենց Դադի­վանքը, հենց Գանձա­սա­րը՝ իրենց հայե­րեն գրա­վոր արձա­նագրություննե­րով:

Պարոն Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխե­նի կոնֆե­րանսում վարչա­պետ Փաշինյա­նը որպես հայ է ներկա­յացրել մի թագա­վո­րի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհա­նուր բան չի ունե­ցել:

Գոնե վերոնշյալ հեղի­նակնե­րից ամա­չեր: Ճիշտ է, նրանք Ադրբե­ջա­նի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղա­վոր չեն, որ ներկա­յիս Ադրբե­ջա­նի տարածքում մինչեւ 1918 թվա­կա­նը նման երկրի չեն հանդի­պել: Եթե նկա­տի ունի իրա­նա­կան Ատրպա­տա­կա­նը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրա­նի հյուսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկա­վա­րած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխա­փում է, ապա կարող է դիմել ժամա­նա­կա­կից իրանցի պատմա­բաննե­րին, նրանք կհարստացնեն պարոն Ալիեւի գիտե­լիքնե­րը։

Ինչ վերա­բերվում է Ղարա­բա­ղի հարցի բանակցա­յին գործընթա­ցին, պարոն Ալիեւի վերջին հայտա­րա­րության մեջ հստակ հիշա­տակված է հարցի չկարգա­վորման պատճա­ռը. այն է, Արցա­խի ժողովրդի իրա­վունքնե­րի լիա­կա­տար անտե­սումը:

Եվ ինչպե՞ս պետք է սրան արձա­գանքեն Արցա­խի քաղա­քա­ցի­նե­րը: Բնա­կա­նա­բար՝ իրենց իրա­վունքնե­րը պիտի պաշտպա­նեն, եւ քանի դեռ Ադրբե­ջանն այդ իրա­վունքը չի ճանա­չել, բանակցություններն արդյունա­վետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփա­կան իրա­վունքնե­րի շուրջ ընթա­ցող բանակցություննե­րին արցա­խա­հա­յության լիարժեք մասնակցե­լու իրա­վունքը:

Ի վերջո, վարչա­պետ Փաշինյա­նը բանակցություննե­րի գործընթացն արդյունա­վետ դարձնե­լու հստակ բանա­ձեւ է առա­ջարկել. Ղարա­բա­ղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունե­լի լինի Հայաստա­նի ժողովրդի, Արցա­խի ժողովրդի եւ Ադրբե­ջա­նի ժողովրդի համար: Այս բանա­ձեւն ընդունում է միջազգա­յին հանրությունը, բայց այս բանա­ձեւը չի ընդունում պարոն Ալիեւը, պնդե­լով, թե հարցի կարգա­վո­րումը պետք է ընդունե­լի լինի միայն Ադրբե­ջա­նի ժողովրդի համար:

Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարա­բա­ղի հարցն ունի ռազմա­կան լուծում:

Մեր արձա­գանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմա­կան լուծում, ուրեմն Արցա­խի քաղա­քա­ցի­նե­րը վաղուց լուծել են այդ հարցը:

Պարոն Ալիեւը հարցի չկարգա­վորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահնե­րին, Հայաստա­նին, պատմա­կան արդա­րությա­նը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռա­ցել է քննարկումնե­րի կառուցո­ղա­կան դաշտից:

https://m.facebook.com/story.php?story_fbid=4553263041365429&id=100000453356168

Առնչվող Հոդվածներ