20 C
Yerevan

Անդրա­դարձ

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Կարդա­լով սահմա­նադրության օրվա առի­թով ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի ուղերձը, ավե­լորդ անգամ համոզվում ես, որ նա էակա­նո­րեն կտրվել է Հայաստա­նի իրա­կա­նությունից, խորթա­ցել հայ հասա­րա­կությունից ու անհա­ղորդ դարձել նրա առնվա­զը 80 տոկո­սը կազմող մեծա­մասնության ցանկություննե­րին։ Բառի բոլոր իմաստնե­րով (ըստ Ստե­փան Մալխասյանցի Հայե­րեն բացատրա­կան բառա­րա­նի) ցնորվել է։

Ցավա­լի է, որ կուսակցության Հայաստա­նի կազմա­կերպությունը, հանձինս կուսակցության ղեկա­վար մարմիննե­րի, երկար շարք կազմող իր սխալ կողմնո­րո­շումնե­րով ու արարքնե­րով, այսպի­սի անփա­ռունակ վիճա­կի հասցրեց ազգին ու հայրե­նի­քին նվիրված բյուրա­վորնե­րի այս կուսակցությա­նը։ Իսկ ուրա­խա­լին այն է, որ Հայաստա­նի ժողովրդա­կան իշխա­նություննե­րին «օր առաջ տուն ուղարկողնե­րին» ինքը ժողո­վուրդը տուն ուղարկեց։

Ավե­լի արդար ի՞նչ էր կարե­լի սպա­սել ժողովրդից, երբ յեղա­վո­խա­կան կուսակցությունը հայտնվում էր հակա­հե­ղա­փո­խության դիրքե­րում։

Մխի­թարվենք նրա­նով, որ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցութիւնը, որպես իր ծրագրով ներկացված գաղա­փա­րա­կան ու բարո­յա­կան անխորտա­կե­լի ուժ, ներշնչանքի աղբյուր է մնում ազգին ու հայրե­նի­քին անսա­կարկ նվիրված բյուրա­վոր հայորդի­նե­րի համար։ Մնանք այն հույսով, որ նրանք կգտնեն միմյանց ու է՜լ ավե­լի կզո­րա­նան միմյանցով՝ ի ծառա­յություն մեր հայրե­նի­քի ու մեր ժողովրդի։

8 հուլիս 2020

Առնչվող Հոդվածներ