20 C
Yerevan

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

Մեր ազգա­յին անվտանգության հարցը քննե­լիս, կարծում եմ՝ նախ պետք է քննենք մեր ազգա­յին ինքնության հարցը, որովհե­տեւ ազգա­յին անվտան­ գությունն ազգա­յին ինքնության պահպանման, ֆիզի­կա­կան եւ բովանդա­կա­յին սպառնա­լիքնե­րից դրա պաշտպա­նության մասին է: Բայց մյուս կողմից՝ ազգա­յին ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողո­վուրդը արդեն հազա­րամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ նույն բանը չի նշա­նա­կել այդ հազա­րամյակնե­րի ողջ ընթացքում եւ հասկացու­ թյան նշա­նա­կությունը փոխվել է ժամա­նա­կի հետ՝ տարբեր հանգա­մանքնե­րի, իրա­դարձություննե­րի, գործոննե­րի բերումով:

Մենք հիմա չգի­տենք՝ ինչ է նկա­տի ունե­ցել Արտա­շես արքա­յի ժամա­նակնե­րի մեր հայրե­ նակի­ցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկա­տի չի ունե­ցել, ինչ մենք ենք այսօր նկա­տի ունե­նում հայ ասե­լով: Առնվազն՝ նա չի իմա­ցել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստա­հա­բար: Հենց միայն այս հանգա­ մանքը ազգա­յին ինքնության զարգացման էական գործոն է:

Մենք հիմա չգի­տենք, թե արդյոք 2000 տարի առաջ ապրած հայը իր գործողություն­ ները դիտարկել է այսօրվա մեր գոյության շահե­րի տեսա­կե­տից, չգի­տենք՝ այն ժամա­նակ մտքե­րի նման ընթացք եղե՞լ է, թե ոչ: Բայց հիմա կարող ենք այդպես վարվել. իմանա­ լով անցյա­լը՝ մտա­ծել ոչ միայն ներկա­յի ու մոտ ապա­գա­յի, այլեւ հազա­րամյա հորի­զո­նի մասին:

Եվ թերեւս սա է այն շրջա­դարձա­յին կետը, որտեղ ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունը դառ­ նում է կենսա­կան անհրա­ժեշտություն, կիրա­ռա­կան նշա­նա­կության ինստի­տուտ, երբ կա խնդիր՝ անցյա­լի ու ներկա­յի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անե­լի­քը ձեւա­կերպել, այլեւ ապա­գա­յին միտված այն ուղերձը, որը հազար տարի հետո ապրող հային պետք է կապի հազար տարի առաջ ապրած հայի հետ:

Թերեւս հենց այսպի­սին է ազգա­յին ինքնության ու գիտակցության զարգացման գործըն­ թացը: Ազգա­յին ինքնությունը զարգա­նում է սեփա­կան պատմության բերած փորձով, այդ փորձի իմա­ցությամբ, այս փորձա­ռության ու կյանքի ընթացքում ունե­ցած դրա­կան եւ բացա­ սական տպա­վո­րություննե­րով, ինչպես նաեւ ապա­գա­յի ձգտումնե­րով, որը օրգա­նա­կան կապի մեջ է անցյա­լի ու ներկա­յի հետ: Երկար տարի­նե­րի ընթացքում մեր ազգա­յին ինք­ նությունը զարգա­ցել է այնքան, որ այսօր կարող ենք ձեւա­կերպել մեր նպա­տա­կադրումը՝ գալիք հազա­րամյակնե­րում ապա­հո­վել մեր սերունդնե­րի գոյությունն ու բնա­կա­նոն զար­ գացումը երկիր մոլո­րա­կի վրա՝ Հայաստան պետության տարածքում, եւ մեր այսօրվա անե­ լիքը դիտարկել նաեւ այդ տեսանկյունից:

2000 տարի հետո երկրի վրա ապրող հայը չի լինե­լու այնպի­սին, ինչպի­սին մենք ենք այսօր, ինչպես եւ մենք այսօր այնպի­սին չենք, ինչպի­սին եղել է 2000 տարի առաջ ապրած հայը: Բայց ի տարբե­րություն 2000 տարի առաջ ապրած հայի՝ մենք կարող ենք ուղերձ հղել 2000 տարի հետո ապրող հային: Եվ այդ ուղերձի հիմնա­կան իմաստն այն պիտի լինի, թե ինչն է նրան կապում մեզ ու մեզնից 2000 տարի առաջ ապրած հայի հետ եւ որոնք են այն պայ­ մաննե­րը, որոնք պիտի ուժե­ղացնեն, կենսունակ դարձնեն այդ կապը: Բայց մյուս կողմից, այդ կապը կապանք չպի­տի՛ լինի:

Այն ոչ թե հետ պիտի քաշի, այլ առաջ մղի, խթա­նի, ոգեւո­րի, այն չպի­տի դառնա մի ճնշող ներկա­յություն, այլ յուրա­քանչյուր հայի հազա­րամյա առա­քե­լության մասը զգա­լու, այդ առա­քե­լության մասը դառնա­լու, այդ առա­քե­լության շրջա­նակն ընդլայնե­լու, բովանդակու­ թյունը հարստացնե­լու խթան պիտի տա, վստա­հություն, ձգտում, ինքն իրեն ճանա­չե­լու եւ գիտակցե­լու հետաքրքրություն պիտի պարգեւի:

Ազգա­յին ինքնության ամե­նաա­ռանցքա­յին բաղադրի­չը հենց կապն է արմատնե­րի հետ եւ ազգի պատմության ընթացքում ձեւա­վորված ժառանգության, արժեքնե­րի նկատմամբ սեփա­կա­նա­տի­րա­կան զգա­ցումը, ինչը պիտի ուժե­ղացնի յուրա­քանչյուր անհա­տի հավատն ու վստա­հությունը սեփա­կան ուժե­րի նկատմամբ, այսպի­սով նաեւ՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստա­հությունը սեփա­կան ուժե­րի նկատմամբ: Այս է պատճա­ռը, որ Ազգա­յին անվտան­ գության ռազմա­վա­րության առա­ջա­բա­նում հարկ եմ համա­րում գծագրել հենց այսպի­սի ուղե­գիծ, որը ձեւա­կերպված է ստո­րեւ:

Բաբե­լոնն է եղել մեր ախո­յա­նը՝ տե՛սԱնհետ կորել, անցել էչար մշուշի պես:

Վահան Տերյան

Մենք սերել ենք հայկա­կան լեռնաշխարհում, Հայկ նահա­պե­տից եւ մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագա­վո­րության, Երվանդունի­նե­րի հարստության, Արտա­շեսյաննե­րի հարստության, Արշա­կունի­նե­րի հարստության, Բագրա­տունի­նե­րի հարստության, Կիլիկյան թագա­վո­րության, Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության:

Մենք ճանա­չում ենք Հայկա­կան ԽՍՀ բացա­ռիկ դերը Հայաստա­նում կրթության, գիտու­ թյան, մշա­կույթի, արդյունա­բե­րության զարգացման գործում:

Մենք Հայաստա­նի Երրորդ Հանրա­պե­տության Հպարտ քաղա­քա­ցի­ներն ենք, Հայաս­ տանի Երրորդ Հանրա­պե­տությունը հիմնադրած եւ Արցախն ազա­տագրած հայ ժողովրդի զավակնե­րը:

III

Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Արցա­խի հայության անվտանգության եւ ազա­տության երաշխա­վորն է: Հայաստա­նի Հանրա­պե­տությունը համա­հայկա­կան պետություն է եւ ներ­ կայացնում է աշխարհի բոլոր հայե­րին:

Հայ ժողո­վուրդը պատմա­կան բազմա­թիվ արհա­վիրքներ հաղթա­հա­րե­լու եւ 21­րդ դար հասնե­լու ուժ եւ կարո­ղություն է ձեռք բերել այն հմտություննե­րի, գիտե­լի­քի եւ հատկանիշ­ ների շնորհիվ, որոնք զարգացրել է պետա­կա­նություն ունե­նա­լու շրջա­նում: Այս պատմա­ կան գիտակցության վրա հենվե­լով է, որ հայ ժողո­վուրդը Մեծ եղեռնից անմի­ջա­պես հետո կարո­ղա­ցավ վերստեղծել իր անկախ պետությունը:

Հայկա­կան պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխա­վորն է:

Հետեւա­բար՝ Հայկա­կան պետությունը պետք է գոյություն ունե­նա հավիտյան, որովհե­տեւ հայ ժողո­վուրդը պետք է գոյություն ունե­նա հավիտյան:

Ազգա­յին Արժեքներ

Հայ ժողովրդի ազգա­յին արժեքներն են՝

­ Հայոց պետա­կա­նությունը, Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցիությունը, հայոց բանա­կը:

­ Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպո­սը, հավա­տա­լիքնե­րը, լեգենդ­ ները, առասպելնե­րը:

­ Հայոց լեզուն եւ գրե­րը, հայ գրա­կա­նությունը, ներառյալ թարգմա­նա­կան գրականու­ թյունը, գիտե­լի­քը, գիտությունը:

­ Համա­հայկա­կան ներուժը, հայկա­կան սփյուռքը:

­ Հայրե­նի­քը, ընտա­նի­քը, անհա­տը:

­ Հայ առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցին, Հայ կաթո­ղի­կե եկե­ղե­ցին, Հայ ավե­տա­րա­նա­կան եկե­ղե­ցին. քրիստո­նեությունը:

­ Հայ աշուղա­կան, գուսա­նա­կան, ժողովրդա­կան, դասա­կան, հեղի­նա­կա­յին եւ էստրադա­ յին երաժշտությունը, հայկա­կան պարարվեստը, հայկա­կան կերպարվեստը, հայկա­կան բեմարվեստը, հայկա­կան ճարտա­րա­պե­տությունը:

­ Հայրե­նի բնաշխարհը՝ իր կենսա­բազմա­զա­նությամբ:

­ Առա­ջա­դի­մությունը, ազա­տա­սի­րությունը, ինքնա­սի­րությունը, հյուրա­սի­րությունը, կրթա­ սիրությունը, աշխա­տա­սի­րությունը, օրի­նա­պա­հությունը, հարգանքը եւ հանդուրժողա­ կանությունը ուրիշ մարդկանց, ժողո­վուրդնե­րի, կրոննե­րի նկատմամբ: Եղբայրա­կան զգացմունքնե­րը եւ հարա­բե­րություննե­րը Հայաստա­նում եւ Արցա­խում ապրող ազգա­յին փոքրա­մասնություննե­րի նկատմամբ եւ անքակտե­լի միությունը նրանց հետ՝ արտահայտ­ ված Հայաստա­նի Հանրա­պե­տության եւ Արցա­խի քաղա­քա­ցիությամբ:

­ Հայկա­կան խոհա­նո­ցը, նյութա­կան եւ ոչ նյութա­կան ժառանգության բոլոր այն նմուշնե­րը, որոնք արտա­հայտում, պատկե­րում, նկա­րագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի՝ վերը նկա­րագրված ազգա­յին արժեքնե­րը:

Ազգա­յին նպա­տակներ

Հայ ժողովրդի ազգա­յին նպա­տակներն են՝

­ Հայկա­կան պետության հավի­տե­նության համար անհրա­ժեշտ գաղա­փա­րա­կան, ան­ վտանգա­յին, հանրա­յին, քաղա­քա­կան, իրա­վա­կան, տնտե­սա­կան, ժողովրդագրա­կան,

IV

միջազգա­յին, կրթա­կան, ինտե­լեկտուալ, մշա­կութա­յին՝ ինստի­տուցիո­նալ պայմաննե­րի ապա­հո­վումը:

­ Արցա­խի ինքնո­րոշման իրա­վունքի միջազգա­յին ճանա­չումը՝ առանց որեւէ սահմանա­ փակման:

­ Հայոց ցեղասպա­նության միջազգա­յին ճանա­չումը, հետեւանքնե­րի հաղթա­հա­րումը եւ վերա­ցումը:

­ Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի­նե­րի անվտանգության, բարե­կե­ցության, ազա­տության եւ երջանկության, ինչպես նաեւ հանրահռչակ մյուս իրա­վունքնե­րի ապահո­ վումը եւ պաշտպա­նությունը:

­ Օրենքի առաջ բոլո­րի հավա­սա­րությունը, կանանց եւ տղա­մարդկանց իրավահավա­ սարությունը, հանրա­յին, պետա­կան, տնտե­սա­կան կյանքում ներգրավվե­լու կանանց եւ տղա­մարդկանց հավա­սար հնա­րա­վո­րություննե­րի ապա­հո­վումը, իրա­վունքնե­րի պաշտ­ պանության եւ պարտա­կա­նություննե­րի կատարման վրա հիմնված ազգա­յին միասնու­ թյան հաստա­տումը:

­ Հայ ժողովրդի ազգային­պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանու­ թյան պահպա­նումը եւ զարգա­ցումը, ներառյալ ազգա­յին ինքնության վերա­կանգնումը եւ զարգա­ցումը ազգա­յին ինքնա­գի­տակցությունից հեռա­ցած եւ հեռա­ցող հայության շրջա­ նում, եւ ընդհանրա­պես՝ հայության շրջա­նում հայոց լեզվի իմա­ցության մակարդա­կի եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցիություն ունե­ցողնե­րի թիվը էակա­նո­րեն մեծացնե­լու միջո­ցով:

­ Համա­հայկա­կան ներուժի համախմբումը ազգա­յին նպա­տակնե­րի իրա­գործման շուրջ՝ հանուն ազգա­յին արժեքնե­րի պահպանման եւ զարգացման:

Համա­կե­ցության Համա­հայկա­կան կանոններ

  1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկա­կան որեւէ հարցի լուծման գործի­քա­կազմից: Բոլոր այն ուժե­րը, անհատնե­րը, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայ­ կական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրու­ թյան, բռնությունից զերծ ժողովրդի տեսլա­կա­նը պետք է մեր համազգա­յին միավոր­ ման անկյունա­քա­րա­յին դրույթը դառնա: Ասվա­ծը չի կարող վերա­բե­րել օրի­նա­կան ուժի կիրառմա­նը՝ հանցա­գործություննե­րի կանխման եւ բացա­հայտման, հանրության բնա­կա­նոն կյանքի ապա­հովման, ինչպես նաեւ արտա­քին ագրե­սիա­յից հայրե­նի­քի պաշտպա­նության նպա­տա­կով:
  2. Ժողո­վուրդը եւ նրա ազատ կամարտա­հայտությունը իշխա­նության ձեւա­վորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղա­վաղման ցանկա­ցած փորձ պետք է դիտարկվի որպես հակա­պե­տա­կան, հակազգա­յին գործունեություն:
  3. Հայաստա­նի եւ Արցա­խի, հայ ժողովրդի ինքնիշխա­նությունը բարձրա­գույն արժեք է: Օտար ուժե­րին ներհայկա­կան, ներհա­յաստանյան հարցե­րի լուծմա­նը ներգրա­վե­լու, մեր երկրում որպես օտա­րերկրյա շահե­րի ներկա­յա­ցուցիչ հանդես գալու պատրաստակամու­ թյուն ունե­ցող ուժե­րը պիտի արժա­նա­նան հայ ժողովրդի եւ նրա լեգի­տիմ ներկա­յա­ցուցիչ Հայաստա­նի կառա­վա­րության կոշտ հակազդե­ցությա­նը:
  4. Հայաստա­նը եւ Արցա­խը պետք է զերծ լինեն կոռուպցիա­յից. կոռուպցիա­յի բոլոր դրսեւո­րումնե­րը, այդ թվում՝ հովա­նա­վորչությունը, արհեստա­կան մենաշնորհնե­րը, մրցա­կիցնե­րի նկատմամբ արհեստա­կան խոչընդոտներ հարուցե­լը պետք է արմա­տա­խիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությա­նը եւ ժողովրդին հասցված նյութա­կան վնասնե­րը պետք է վերա­կանգնվեն:

V

  1. Իրա­վունքի եւ օրենքի գերա­կա­յությունը, օրենքի առաջ բոլո­րի հավա­սա­րությունը, իրա­ վունքնե­րի պաշտպա­նությունը եւ պարտա­կա­նություննե­րի կատա­րումը պետք է դառնան ներազգա­յին հարա­բե­րություննե­րի առանցք: Արտա­քին կամ ներքին ազդե­ցություննե­րի տրվող դատա­րաննե­րի գոյությունը սպառնա­լիք է ազգա­յին անվտանգությա­նը: Դատա­ րաննե­րը պետք է լինեն անկախ: Տնտե­սության, քաղա­քա­կա­նության մեջ եւ հանրա­յին կյանքի որեւէ բնա­գա­վա­ռում արտոնյալ խավի, շրջա­նակնե­րի, անհատնե­րի առկայու­ թյունը պետք է բացա­ռել:
  2. Արցա­խի հարցի կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցի նպա­տա­կը պետք է լինի Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազա­ տամարտի արդյունքնե­րի պաշտպա­նությունը: Բանակցություննե­րի արդյունքում Հայաս­ տանի եւ Արցա­խի կառա­վա­րություննե­րի համար ընդունե­լի համարված որեւէ լուծում կարող է ընդունե­լի դիտվել միայն Հայաստա­նում եւ Արցա­խում ժողովրդա­կան հավանու­ թյան դեպքում։

Մենք եվ Աշխարհը

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արեւելքի արեւմուտքում» եւ «արեւ­ մուտքի արեւելքում»՝ հաճախ դառնա­լով քաղա­քակրթություննե­րի բախման թատե­րա­բեմ: Մենք մերժում ենք քաղա­քակրթություննե­րի բախման կանխա­վարկա­ծը եւ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում մեզ դիրքա­վո­րում որպես քաղա­քակրթություննե­րի երկխո­սության ջատա­գով: Միջազգա­յին եւ ազգա­միջյան երկխո­սությունը արտա­քին հարա­բե­րություննե­րի մեր առանցքա­յին տեսլա­կանն է՝ հիմնված փոխա­դարձ հարգանքի, հասկա­նա­լու եւ հասկա­ նալի դառնա­լու ձգտման վրա: Քաղա­քակրթություննե­րի, ժողո­վուրդնե­րի, պետություննե­րի երկխո­սությա­նը եւ բազմա­կողմ հարա­բե­րություննե­րին նպաստե­լը պիտի դառնա միջազ­ գային խաղա­ղությանն ու կայունությանն աջակցե­լու մեր հանձնա­ռության արտահայտու­ թյունը: Հայաստա­նը պատրաստ է դառնալ նման երկխո­սության հարթակ:

Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչա­պետ

Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչա­պետ

https://www.facebook.com/www.sns.am/posts/725445544941179

Առնչվող Հոդվածներ