15.3 C
Yerevan

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Գէորգ Սարեան

Որո­շե­ցի նամակ գրել, եւ ասել՝

Ռուսաստան ջան, բարե­կամ, շուտով մեր բարե­կա­մութեան 200ամեակը կը լրա­նայ։

Այս 200 տարի­նե­րի ընթացքին, մեր բարե­կա­մա­կան յարա­բե­րութիւնը Հայ ժողո­վուրդի համար ընձե­ռել է ե՛ւ դրա­կան ձեռքբե­րումներ, ե՛ւ պատճա­ռել է նիւթա­կան ու բարո­յա­կան վնասներ, իսկ Ռուսաստա­նի համար միայն դրա­կան, քանի որ մեր յարա­բե­րութիւննե­րում որո­շումնե­րը կայացրել է ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ՝ մեկնե­լով իր նպա­տա­կա­յարմա­րութիւննե­րից, որոնք երբեմն անուղա­կի՝ մասամբ համընկել են նաեւ ՓՈՔՐ ԵՂԲՕՐ ակնկա­լիքնե­րին։

Եւ միակ փաստը, որ անե­րեր շարունա­կուել է 200 տարի անընդմէջ, դա Հայ ժողո­վուրդի յստակ հաւա­տարմութիւնն է Ռուսաստա­նի հանդէպ՝ մինչեւ այսօր, վկայ՝ վիճա­կագրութիւնը։

Բայց/Եվ, քանի որ՝

1․ Այլեւս Հայաստա­նը Ռուսաստա­նին միայն հայե­րով է պէտք, այլ ոչ առանց հայե­րի (պատկե­րացրէք առանց հայե­րի Հայկա­կան Լեռնաշխարհը ովքե՜ր կը լցնեն

2․ Հայկա­կան գենոֆոնդը տարա­ծաշրջա­նում գոյա­ցել է տարա­ծաշրջա­նի արարման ժամա­նակ եւ կը վերա­նայ (չնա­յած հաւա­տալս չի գալիս) համընդհա­նուր բանա­կա­նութեան վերացման պարա­գա­յին միայն։

3․ Մեր տարա­ծաշրջա­նը, աշխարհա­քա­ղա­քա­կան առումով, Ռուսաստա­նի համար միշտ եղել է եւ շարունա­կե­լու է լինել անչափ կարեւոր ռազմա­քա­ղա­քա­կան տարածք։

4․ Տարա­ծաշրջա­նում Ռուսաստա­նը չունի որեւէ այլ յենա­կէտ (ուշա­դիր նայէք, Ադրբէյջա­նում իրենց դրօ­շի կողքին միայն թրքա­կան դրօշն է)։

5․ Հայկա­կան հաւա­քա­կան ինտե­լեկտը (որն յստա­կօ­րէն ուրիշ հարթութեան մէջ է, եթէ համե­մա­տէք այլոց հետ), որո­շել է ինքը տնօ­րի­նել իր ճակա­տա­գի­րը, ընտրե­լով իրեն ներկա­յացնող առաջնորդներ։

Կարծում եմ ժամա­նակն է (նոյնիսկ մի քիչ ուշ է)՝

1․ Որ Ռուսաստա­նը, յենուե­լով ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ վրայ, որպէս անսխալ կողմնա­ցոյց, որդեգրի ՊՐՕ-ՀԱՅԿԱԿԱՆ ՅՍՏԱԿ ԿՈՂՄՆՈ­ՐՈ­ՇՈՒմ տարա­ծաշրջա­նում՝ իր դիւա­նա­գի­տա­կան հաշուարկնե­րում։

2․ Իւրա­յա­տուկ՝ տնտե­սա­կան, ռազմա­կան եւ քաղա­քա­կան աջակցութիւն ցուցա­բե­րել Հայաստա­նին (իմա՝ Հայ ժողո­վուրդին), որը յստակ օրի­նակ կը լինի տարա­ծաշրջա­նի միւս ժողո­վուրդնե­րին։

Առնչվող Հոդվածներ