14.7 C
Yerevan

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՍԻՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Փոքրիկ վերա­պա­հումնե­րով հանդերձ՝ կարող ենք հաստա­տել, որ  երե­սուն տարվա անկա­խության ժամա­նա­կաշրջա­նում՝ Հայաստա­նի հանրա­պե­տությունում քաղա­քա­կան համա­կարգ  չձև­ա­վորվեց: Ընդդի­մա­դիր դաշտի համայնա­պատկերն անմխի­թար է: Նույնն է վիճա­կը իշխա­նա­կան ճամբա­րում. գաղա­փա­րա­խո­սա­կան-ծրագրա­յին դատարկություն ՝ ամե­նօրյա ամբո­խա­հա­ճությամբ սքողված: Ինչպի­սի ներքին և արտա­քին վտանգնե­րով է հղի նման իրա­վի­ճա­կը ժողովրդա­վա­րա­կան ուղով զարգա­ցող ցանկա­ցած երկրի համար՝ բացատրե­լու անհրա­ժեշտություն չկա:

Առա­ջին հայացքից անցած երե­սուն տարի­նե­րը կարող են թվալ կուսակցա­շի­նության և կուսակցություննե­րի բուռն գործունեության տարի­ներ: Պետա­կան գրանցում ստա­ցած ավե­լի քան հարյուր կուսակցություննե­րից, Ազգա­յին Ժողո­վի ընտրություննե­րին՝ առանձին կամ ընտրա­կան դաշինքնե­րի կազմում մասնակցել են 75 կուսակցություններ: Նրանցից 28‑ը, տարբեր ժամա­նակնե­րում, այս կամ այն կերպ ներկա­յացված են եղել Ազգա­յին Ժողո­վում: Յոթ կուսակցություններ՝ Ազգա­յին Ժողո­վում, տեղեր են զբա­ղեցրել երե­քից վեց անգամ:[1] Այդքա­նով հանդերձ՝ թե՛ անցյա­լում էական դերա­կա­տա­րություն ունե­ցած, թե՛ ներկա խորհրդա­րա­նը ներկա­յացնող քաղա­քա­կան ուժե­րից, մոտ ապա­գա­յում ոչինչ չի մնա:

Կայա­ցած քաղա­քա­կան համա­կարգը պետության անվտանգության թիվ մեկ առաջնա­հերթությունն է: Այդպի­սի համա­կարգ ունե­նա­լու համար, առնվազն, պետք է հասկա­նալ ներկա իրա­վի­ճա­կի խորքա­յին պատճառները‘ինչու երկրի քաղա­քա­կան զարգացման 30 տարի­նե­րը չհանգեցրին կայա­ցած քաղա­քա­կան կուսակցություննե­րի ձևա­վորմա­նը:

Հիմնա­կան պատճա­ռը եղել է շխա­նության հասած քաղա­քա­կան ուժե­րի կողմից իշխա­նությունը ամեն գնով պահե­լու ձգտումը: Իշխա­նության ղեկը ստանձնե­լուց կարճ ժամա­նակ անց նրանք հասա­րա­կությա­նը  ներկա­յա­ցել են որպես անփո­խա­րի­նե­լի ճշմարտության միակ կրողներ՝ ծայրա­հեղ անհանդուրժո­ղա­կա­նություն դրսև­ո­րե­լով այլ տեսա­կետնե­րի և մոտե­ցումնե­րի նկատմամբ: Անկա­խության առա­ջին իսկ տարի­նե­րից իշխա­նություննե­րը խրա­խուսում էին հանրա­յին գիտակցության մեջ կուսակցություննե­րի և կուսակցա­կա­նության նկատմամբ խիստ բացա­սա­կան տրա­մադրություննե­րի ձևա­վո­րումը: Իշխա­նություններն օգտվում էին հետխորհրդա­յին հասա­րա­կության անպատրաստությունից՝ ապրե­լու բազմա­կարծության պայմաննե­րում: Իրենց քաղա­քա­կա­նությանն ուղղված քննա­դա­տություննե­րը կասեցնե­լու համար իշխա­նություննե­րը, տեղին կամ անտե­ղի, հաճախ էին շահարկում  Արցա­խի հարցը: Մամուլն ու հեռուստա­տե­սությունը հեղեղված էին հակա­կուսակցա­կան քարոզչությամբ: Այդպի­սի իրա­վի­ճա­կից օգտվում էին տարբեր տրա­մա­չա­փի հանրա­յին պատե­հա­պաշտ դեմքեր՝ իշխա­նություննե­րին հաճո­յա­նա­լու, հասա­րա­կա­կան դիրք, պաշտոն, որո­շա­կի նյութա­կան արտո­նություններ ստա­նա­լու նպա­տա­կով: Հակա­կուսակցա­կան արտա­հայտություններն ու բառամթերքը բնո­րոշ էին նույնիսկ շատ պետա­կան-կուսակցա­կան պաշտոնյա­նե­րի, ովքեր իշխա­նա­կան կուսակցության մաս էին կազմում ոչ թե իրենց քաղա­քա­կան համոզմունքնե­րի արդյունքում, այլ պետա­կան-վարչա­կան մեքե­նա­յի մաս կազմե­լու բերումով: Կուսակցություննե­րի նկատմամբ նման վերա­բերմունքի դրսև­ո­րումնե­րը շարունակվում են մինչև այսօր՝ երբ դրանք չեն դիտվում, որպես ժողովրդա­վա­րա­կան հասա­րա­կության հիմքը կազմող ինստի­տուտներ, այլ ներկա­յացվում են որպես «ժողովրդի միասնա­կա­նությունը» խաթա­րող, իշխող ուժի գործունեությա­նը և երկրի առա­ջընթա­ցին խանգա­րող գործոններ: Կարող է տպա­վո­րություն ստեղծվել, որ Անկա­խության հռչա­կագրով, Հայաստա­նի հանրա­պե­տության Սահմա­նադրությամբ, միջազգա­յին պարտա­վո­րություննե­րով ժողովրդա­վա­րա­կան զարգացման ուղին բռնած երկրի իշխա­նություննե­րը լծված էին տարօ­րի­նակ գործի‘ երկրում հաստա­տե­լու ժողովրդա­վա­րություն առանց կուսակցություննե­րի:

Կուսակցություննե­րի նկատմամբ բացա­սա­կան, արհա­մարհա­կան մթնո­լորտը անհրա­ժեշտ էր քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րին ճնշե­լու, լռեցնե­լու, նրանց տեսա­կետնե­րին քամհա­րանքով վերա­բերվե­լու համար: Այս հարցում իշխա­նություննե­րը   չէին խորշում գործադրել ցանկա­ցած միջոց: Մինչև 1998‑ի իշխա­նա­փո­խությունը, այլա­կարծությունը լռեցնե­լու նպա­տա­կով, իշխա­նությունը գործում էր կոշտ‘ոստիկանական մեթոդնե­րով. կուսակցության գործունեության արգե­լանք, կուսակցա­կան գույքի բռնագրա­վում, քրեա­կան հետապնդումներ, բանտարկություններ, կուսակցա­կան պատկա­նե­լիությամբ պայմա­նա­վորված աշխա­տանքից ազա­տումներ և այլն: Իշխա­նություննե­րի կազմա­կերպած ճնշումնե­րին չդի­մա­նա­լով որոշ կուսակցություններ բաժանվե­ցին մի քանի մասե­րի, փաստո­րեն դեռ չսկսած դադա­րեցնե­լով իրենց գործունեությունը: 1998-ից հետո ավե­լի գերակշիռ դարձան ընդի­մությունը սանձե­լու մեղմ մեթոդնե­րը. քվո­տա­վորված մասնակցություն Ազգա­յին ժողո­վում, քաղա­քա­կա­նա­պես անհիմն կոա­լի­ցիոն կառա­վա­րություննե­րի կազմում, տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րի և  արտո­նություննե­րի տրա­մադրում:

Կուսակցություննե­րի կայացման գործընթա­ցում կարև­ո­րա­գույն նշա­նա­կություն ունե­ցող ընտրություննե­րը ևս չէին ծառա­յում այդ նպա­տա­կին: Բնա­կա­նոն զարգացման դեպքում ընտրություննե­րը պետք է հնա­րա­վո­րություն տային կուսակցություննե­րին բյուրե­ղացնե­լու իրենց գաղա­փա­րա­խո­սա­կան-ծրագրա­յին դրույթնե­րը, հանձնե­լու դրանք հանրության դատին, ջանքեր գործադրե­լու դրանք իրա­կա­նացնե­լու և պատասխա­նատվություն կրե­լու արդյունքնե­րի համար: Ընտրություննե­րի արդյուքնե­րը պետք է ստի­պեին կուսակցություննե­րին պարբե­րա­բար ճշգրտումներ մտցնե­լու ծրագրա­յին հիմնադրույթնե­րում, վերա­տե­սության ենթարկե­լու կազմա­կերպա­կան կառույցներն ու աշխա­տանքա­յին մեթոդնե­րը: Այս հոլո­վույթի արդյունքում ժամա­նա­կի քննությունը, լավա­գույն դեպքում, պետք է բռնեին մի քանի իրա­կան այլընտրանքներ առա­ջարկող քաղա­քա­կան միա­վորներ: Մեզ մոտ նման բան տեղի չունե­ցավ: Իշխա­նություններն ամեն ինչ անում էին ընտրություննե­րի ելքը իրենց օգտին կանխո­րո­շե­լու համար: Ընտրություննե­րի որա­կը իշխա­նություննե­րին հետաքրքրում էր հիմնա­կա­նում արտա­քին գնա­հա­տողնե­րի կողմից երկրի ժողովրդա­վա­րության մակարդա­կին տրվող ցուցա­նիշնե­րի, այլ ոչ թե քաղա­քա­կան համա­կարգի կայացման տեսանկյունից: Ընտրությունից ընտրություն կուսակցություննե­րը, այդ թվում նաև արմա­տա­կան ընդդի­մա­դիրնե­րը, ներկա­յացնում էին իրա­րից գրե­թե չտարբերվող նեո­լի­բե­րա­լիստա­կան բնույթի նախընտրա­կան ծրագրեր, որոնք Հայաստա­նի հանրա­պե­տության զարգացման տեսանկյունից որևէ իրա­կան այլընտրանք չէին ներկա­յացնում: Այս իրա­վի­ճա­կում. բոլոր ընտրություննե­րում ընդդի­մության կողմից ձևա­կերպվում էր մեկ՝ իշխա­նության փոփո­խության քաղա­քա­կան պահանջ՝ այդպես էլ որևէ կերպ չնպաստե­լով կուսակցություննե­րի գաղա­փա­րա­կան- ծրագրա­յին բյուրե­ղացմա­նը:

Գաղա­փա­րա­կան-ծրագրա­յին ամորֆությունը, իրա­կան այլընտրանք ձևա­կե­պե­լու անկա­րո­ղությունը հանգեցնում էր նրան, որ հակա­ռակ հայտա­րարված մեծ թվե­րին, կուսակցություննե­րը մնում էին որպես առանձին անհատնե­րի շուրջ համախմբված համա­կիրնե­րի խմբեր, որոնք ավե­լի շուտ հիշեցնում էին Երև­ա­նում գործող, ժողովրդա­կա­նություն չվա­յե­լող ակումբներ: Դա հատկա­պես ակնհայտ էր դառնում, երբ իրեն զանգվա­ծա­յին  հռչա­կած կազմա­կերպությունը դուրս էր մնում իշխա­նությունից: Կարճ ժամա­նակ անց այն դադա­րում էր քաղա­քա­կան կյանքում գոյություն ունե­նա­լուց: Ակնհայտ է, որ «Կուսակցություննե­րի մասին սահմա­նադրա­կան օրենքի» ներկա իրա­վա­կարգա­վո­րումնե­րը, որոնք վերա­բերվում են կուսակցության անդամնե­րի թվին (հոդված 9), հանրա­պե­տության տարածքում նրանց սփռվածությանը‘տարածքային ստո­րա­բա­ժա­նումնե­րի թվին (հոդված 19), ձևա­կան են և որևէ կերպ չեն նպաստում զանգվա­ծա­յին՝ հանրա­պե­տության տարածքով սփռված կուսակցություննե­րի ձևավորմանը:[2]  Հանրա­պե­տությունով սփռված և ամուր կուսակցա­կան կառույցնե­րի ձևա­վորման հիմնա­կան խոչնդո­տը ժողովրդա­վա­րության խզումն էր համա­պե­տա­կան և տեղա­կան մակարդակնե­րում:  Կուսակցություննե­րի գործունեությունը հիմնա­կա­նում կենտրո­նա­ցած էր համա­պե­տա­կան ընտրություննե­րի. իսկ ավե­լի ճիշտ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի վրա: Նախա­գա­հա­կան ընտրություննե­րը դիտվում էին քաղա­քա­կան միակ օրա­կարգի՝ իշխա­նա­փո­խության հնա­րա­վո­րություն: Մյուս կողմից կուսակցություննե­րը շահագրգռված չէին մասնակցե­լու տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման ընտրություննե­րին: Իշխա­նություննե­րը, միանշա­նա­կո­րեն, կանխո­րո­շում էին տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րի ընտրություննե­րի արդյունքնե­րը, որտեղ իշխա­նության հովա­նա­վո­րությունից բացի նշա­նա­կություն ունեին միայն թեկնա­ծունե­րի տոհմա­յին-ազգակցա­կան և տնտե­սա­կան-շահակցա­կան կապե­րը համայնքի բնա­կիչնե­րի հետ: Տասնամյակներ տևող այս ընտրա­կան գործընթա­ցը համայնքի կառա­վարման‘ համայնքա­յին ծառա­յության, բնակչության կենսա­կան սոցիալ-տնտե­սա­կան խնդիրնե­րի լուծման, համայնքում բարո­յա­հո­գե­բա­նա­կան առողջ մթնո­լորտի պահպանման հարցե­րում մեծ ավեր գործե­լուց բացի, խիստ բացա­սա­կան է անդրա­դարձել նաև կուսակցություննե­րի կայացման վրա: Կուսակցություննե­րը չեն առնչվել բնակչության կենսա­կան խնդիրնե­րի հետ, չեն աշխա­տել ընտրողնե­րի հետ՝ նրանց կենսա­կա­նո­րեն հետաքրքրող հարցե­րը լուծե­լու ուղղությամբ, պայքար չեն ծավա­լել տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րում ընտրվե­լու համար: Մյուս կողմից՝ համա­պե­տա­կան ընտրություննե­րի  ժամա­նակ, համայնքի բնա­կի­չը այս կամ այն կուսակցության օգտին քվեարկե­լիս ստիպված է եղել առաջնորդվել ո՛չ թե իր առօրյա-կենսա­կան խնդիրնե­րի նկատմամբ այդ կուսակցության համայնքա­յին գործունեության արդյունքնե­րով , այլ կուսակցության գործունեության հետ առնչություն չունե­ցող գործոննե­րով, լավա­գույն դեպքում,  կուսակցա­կան այս կամ այն գործի­չի նկատմամբ իր անմի­ջա­կան շրջա­պա­տում ձևա­վորված կարծի­քով:

Պետք է նշել, որ, բովանդա­կա­յին առումով, այս խնդրի լուծման համար անհրա­ժեշտ օրենսդրա­կան նախադրյալնե­րը  ստեղծվե­ցին միայն վերջերս: Տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման համա­կարգում , 2011 թվա­կա­նից ի վեր ընթա­ցող բարե­փո­խումնե­րի շրջա­նա­կում, Ազգա­յին Ժողո­վի կողմից ընդդունված և նույն թվա­կա­նի հուլի­սի 11-ից ուժի մեջ մտած «ՀՀ ընտրա­կան օրենսգրքի» , «Տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մասին» ՀՀ օրենքի և հարա­կից օրենքնե­րի փոփո­խությամբ՝ Երև­ան, Գյումրի, Վանա­ձոր քաղաքնե­րի համա­մասնա­կան ընտրա­կարգով համայնքի ավա­գա­նու ձևա­վորման ընթա­ցա­կարգե­րը   կտա­րածվեն բոլոր համայնքնե­րի ավա­գա­նի­նե­րի ընտրության վրա:[3] Հույս կա, որ օրենսդրության նման փոփո­խությունը արմա­տա­պես  կփո­խի կուսակցություննե­րի օրա­կարգը: Կկարև­որվեն համայնքնե­րում բնակչության հետ անմի­ջա­կան  աշխա­տանքնե­րը: Ժամա­նա­կավրեպ և լուսանցքա­յին կդառնան ինքնամփոփ, ներքին լարվա­ծություննե­րի և օտար միջամտություննե­րի հույսով իշխա­նության հասնե­լու հավակնություններ ունե­ցող ուժե­րը:

Միանգա­մայն օրի­նա­չափ էր, որ 2018թ.-ի համա­ժո­ղովրդա­կան ընդվզումը որպես քաղա­քա­կան թիվ մեկ առաջնա­հերթություն ձևա­կերպեց  «Կուսակցություննե­րի մասին» և «Ընտրություննե­րի մասին» սահմա­նադրա­կան օրենքնե­րի վերա­նա­յումը և այդ հիմքով Ազգա­յին Ժողո­վի նոր ընտրություննե­րի կազմա­կերպումը: Սակայն, մեր օրե­րի հասա­րա­կա­կան կյանքը հագե­ցած է մնում այլա­կարծության նկատմամբ անհանդուրժո­ղա­կա­նության, ընդդի­մա­խոսնե­րի նկատմամբ թշնա­մա­կան վերա­բերմունքի դրսև­ո­րումնե­րով: Իշխող մեծա­մասնության վարքով և գործունեությամբ պայմա­նա­վորված երկրում սերմանվում է անա­ռողջ և ցածրո­րակ քաղա­քա­կան  մշա­կույթ: Օրի­նա­կան և անօ­րի­նա­կան բոլոր միջոցնե­րով, այն իր ձեռքում է կենտրո­նացնում իշխա­նության բոլոր ճյուղե­րը՝ ծնունդ տալով անցյա­լի համա­կարգա­յին արատնե­րի նոր դրսև­ո­րումնե­րի:

Եզրա­կացնենք.

«Անցյա­լի դասե­րը պետք է գիտակցվեն, սխալնե­րը չպետք է կրկնվեն»:

Անհրա­ժեշտ է.

ա) բարե­լա­վել հանրա­յին մթնո­լորտը, այլա­կարծության և կուսակցություննե­րի նկատմամբ վերա­բերմունքը.

բ) արմա­տա­կան վերա­տե­սության ենթարկել օրենսդրա­կան դաշտը.

գ) կազմա­կերպել նոր որա­կի ընտրություններ համա­պե­տա­կան և տեղա­կան մակարդակնե­րում.

դ) հիմք դնել երկրում ժողովրդա­վա­րա­կան եղա­նա­կով իշխա­նության փոխանցման ավանդույթին.

Հակա­ռակ դեպքում՝ ներկա իշխա­նություններն անմնա­ցորդ կմսխեն 2018 թվա­կա­նի ժողովրդա­կան ապստամբության հսկա­յա­կան էներգիան, պետա­կա­նության զարգացման իմաստով որևէ արժե­քա­վոր բան չթողնե­լով իրենցից հետո:

https://hetq.am/hy/article/119923#.XyBkTIpCmtc.messenger

Առնչվող Հոդվածներ