14.7 C
Yerevan

ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի ուղերձը Սևրի պայմա­նագրի ստո­րագրման 100-ամյա տարե­դարձին նվիրված գիտա­ժո­ղո­վի մասնա­կիցնե­րին

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Սևրի հաշտության պայմա­նա­գի­րը նշա­նա­կա­լից տեղ է զբա­ղեցնում հայ ժողովրդի ժամա­նա­կա­կից պատմության մեջ: Պատա­հա­կան չէ, որ այն շարունա­կում է մնալ գիտա­կան ուսումնա­սի­րություննե­րի և վերլուծություննե­րի առարկա: Ուստի հույժ կարև­որ է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրա­դարձություննե­րի և հաջորդած զարգա­ցումնե­րի մասին մեր գիտնա­կաննե­րի անկողմնա­կալ վերլուծություննե­րը հասա­նե­լի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգա­յին լայն հանրությա­նը: Այսօրվա գիտա­ժո­ղո­վը ծառա­յում է հենց այդ նպա­տա­կին, և ես հաջո­ղություն եմ մաղթում դրա աշխա­տանքնե­րին՝ ցանկա­նա­լով բոլո­րին արգա­սա­բեր քննարկումներ և նոր կարև­որ բացա­հայտումներ:

Սևրի պայմա­նա­գի­րը պատմա­կան փաստ է: Այն մնում է այդպի­սին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստա­թուղթը հայ ժողովրդի համար կարև­որ: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրո­նում:

Նախ՝ Սևրի պայմա­նա­գի­րը կնքվեց մարդկության պատմության ամենա­դրամա­տիկ էջե­րից մեկի՝ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի արդյունքնե­րի հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսա­լի պայմա­նա­գի­րը խաղա­ղություն էր հաստա­տում Եվրո­պա­յում, այնպես էլ Սևրի պայմա­նա­գի­րը՝ Օսմանյան կայսրության նախկի­նում պատկա­նող Առա­ջա­վոր Ասիա­յի տարածքնե­րում: Այն վերջ էր դնում պատե­րազմի պատճա­ռով այդ տարա­ծաշրջա­նի ժողո­վուրդնե­րի կրած տառապանք­ներին և զրկանքնե­րին: Այն «անիծյալ տարի­նե­րի» ավարտն էր ազդա­րա­րում:

Ինչպես Վերսա­լի պայմա­նա­գի­րը Եվրո­պա­յում, այնպես էլ Սևրի պայմա­նա­գի­րը միջպե­տա­կան հարա­բերությունների նոր համա­կարգ էր ձևա­վո­րում տարա­ծաշրջա­նում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղա­ղություն, այլ նաև արդա­րություն էր հաստա­տում Առա­ջա­վոր Ասիա­յում:

Պայմա­նա­գի­րը կազմվել էր ժամա­նա­կի ամե­նաա­ռա­ջա­դեմ գաղա­փարնե­րի հիման վրա: Առանցքա­յինն այնտեղ ազգե­րի ինքնո­րոշման և իրա­վա­հա­վա­սա­րության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրություննե­րի պարտադրած դարա­վոր ստրկու­թյանը և ազա­տություն ու անկա­խություն պարգև­ում տարա­ծաշրջա­նի ժողո­վուրդնե­րին:

Ավե­լին, պատմա­կան տարածքնե­րում ազգա­յին պետություններ հիմնե­լու իրա­վունք տրա­մադրե­լով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջա­նում մուսուլման և քրիստոնյա ժողո­վուրդնե­րի համա­կե­ցության, խաղաղ գոյակցության և տարա­ծաշրջա­նի քաղա­քակրթա­կան բազմա­զա­նության պահպանման և հետա­գա զարգացման համար:

Երկրորդ՝ Սևրի պայմա­նա­գի­րը միջազգա­յին այն փաստա­թուղթն է, որը ճանա­չեց և ամրագրեց Հայաստա­նի անկա­խությունը: Հայաստա­նի Հանրա­պե­տությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրա­վա­հա­վա­սար կողմ: Անկա­խության կորստից դարեր անց Հայաստա­նի իշխա­նություններն առա­ջին անգամ աշխարհի մեծ տերություննե­րի հետ մեկտեղ կնքում էին միջազգա­յին պայմա­նա­գիր: Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պայմանա­գրում նախանշված սահմաննե­րում ճանաչվում էր որպես միջազգա­յին հարա­բերու­թյունների լիի­րավ անդամ և միջազգա­յին իրա­վունքի իրա­վա­հա­վա­սար սուբյեկտ:

Պայմա­նագրի կողմ հանդի­սա­նա­լու միջո­ցով ճանա­չում էր ստա­նում նաև Հայաստա­նի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում դաշնա­կից պետություն­ների կրած հաղթա­նա­կի և խաղա­ղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշա­ճի գնա­հատվում էր հայ ժողովրդի դերա­կա­տա­րումը միջազգա­յին հարաբերու­թյուններում և աշխարհի ետպա­տե­րազմյան կառա­վարման գործում:

Երրորդ՝ Սևրի պայմա­նա­գիրն իր 89-րդ հոդվա­ծով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմա­կան անվի­ճե­լի առնչությունը Հայկա­կան լեռնաշխարհի հետ, որտեղ հազար­ամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետա­կա­նություն ու մշա­կույթ էր կերտել հայ ժողո­վուրդը:

Եվ վերջա­պես, Սևրի պայմա­նա­գի­րը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարի­նե­րին հաջորդած ժամա­նա­կաշրջա­նում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել ‹‹Հայկա­կան հարցը››: Հայ ժողո­վուրդը ենթարկվել էր ամե­նա­դա­ժան և անմարդկա­յին տառա­պանքնե­րի: Հսկա­յա­կան էին նրա կրած կորուստնե­րը: Մինչդեռ Սևրի պայմա­նա­գի­րը ճանա­պարհ էր հարթում ցեղասպա­նության հետև­անքնե­րի հաղթա­հարման համար: Հայ ժողովրդի պատմա­կան բնօրրա­նում անկախ պետա­կա­նության ստեղծման միջո­ցով արդա­րա­ցի լուծում էր ստա­նում «Հայկա­կան հարցը»: Վերա­կանգնվում էր պատմա­կան արդա­րությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտե­սա­կան և ժողովրդագրա­կան ներուժի վերա­կանգնման, նրա բնա­կա­նոն զարգացման և առա­ջընթա­ցի համար:

Չնա­յած Սևրի պայմա­նա­գիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունա­կում է գոյություն ունե­նալ որպես պատմա­կան փաստ, որն արտա­ցո­լում է անկախ պետա­կա­նության վերա­կանգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպա­նել նրա խորհուրդը:

Առնչվող Հոդվածներ