13.5 C
Yerevan

Գայլն ու Խոտը…

ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ

Լուսի­նե Բադալյա­նը ֆեյսբուքյան իր էջում կատա­րել է հետևյալ գրա­ռումը. «ՀՀ հպարտ քաղա­քա­ցի­ներ ջան ու հհկ պատգա­մա­վորներ , ողջո՛ւյն։ Մեզա­նից շատե­րը գնա­ցին ռիսկի և ոտքով֊գլխով մտան այս պայքա­րի մեջ, որ հաղթեն ատե­լությա­նը, անարդա­րությա­նը, անպատժե­լիությա­նը, տգի­տությա­նը. մի ակնթարթ թվաց, թե հաղթել ենք ։) եկե՛ք հետ չբե­րենք դրանք։ Եկե՛ք միշտ հիշենք, որ ամեն մարդ ունի ընտրության իրա­վունք, ու մեկի իրա­վունքը վերջա­նում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրա­վունքը ։ Ես քաղա­քա­գետ չեմ, սակայն ինձ տանջում են հետևյալ՝ աննշան թվա­ցող կետե­րը ՀՀԿ պատգա­մա­վորնե­րի վարքագծում.

Կուզե­նա­յի, որ վերա­նա­յեին ։)

1. Դուք շարունակ ( Աշոտյանն էլ կրկին ասաց) ձեր խոսքի մեջ ակնարկում եք, որ կա մի բան, որ ոչ ոք չգի­տի ու չեք ասի. լավ, սակայն սա ժողովրդա­վա­րա­կան երկիր է (դա ես չեմ ասում, դուք եք միշտ ասում ), ուստի‘ դուք իրա­վունք չունեք գաղտնիքներ ունե­նալ ժողովրդից՝ իրեն սպառնա­ցող վտանգնե­րի մասին, իսկ եթե դա վերա­բե­րում է ազգա­յին անվտանգությա­նը, ուրեմն արեք լուռ և երե­սով մի տվեք, սակայն, իմ կարծի­քով, դա պարզա­պես հնա­ցած մանի­պուլա­ցիոն հնարք է, որից առա­ջարկում եմ խուսա­փել: Եթե Հայաստա­նին այսպի­սով վտանգ է սպառնում, բա ինչո՞ւ չեք բացում փակագծե­րը, որ մենք էլ իմա­նանք։)

2.Մարգարիտ Եսա­յանն իր սրտաճմլիկ խոսքե­րից մեկի ասել էր, որ Աստվա­ծաշնչով էր եկել նիստի. լավ, իմ իմա­նա­լով‘ Աստվա­ծաշնչով գործի գնում են միայն հոգև­ո­րա­կաննե­րը , մյուս դեպքե­րում դա նորմալ չէ, առա­վել ևս‘ ԱԺ-ում ( մենք աշխարհիկ պետություն ենք) : Ի վերջո‘ մենք ձգտում ենք դեմոկրա­տիա­յի, այլ ոչ թե թեոկրա­տիա­յի : Դա ևս մանի­պուլիա­ցիոն հնարք է, որի անհրա­ժեշտությունը չկա։

3. Իսկ եթե խոսում ենք Աստվա­ծաշնչով, ուրեմն լավ.                        Աստվա­ծաշնչի մեջ մեծամտությունն ու ինքնա­հա­վա­նությունը դատա­պարտվում են, և այսպես‘ ինչու է ձեզ թվում , թե միայն դուք կարող եք հարցեր լուծել , բանակցություննե­րի գնալ, պետության անվտանգություն ապա­հո­վել և այլընտրանք չկա: Ինչո՞ւ եք այդքան ինքնավստահ: Նախկի­նում մյուսնե­րին էլ էր այդպես թվում ։)

4. Դուք անդա­դար շեշտում եք, թե այս ամենն անում եք մեզ համար, ոչ թե ձեր իշխա­նության , այդ դեպքում ինչու է այդքան մեծ խնդիր ժողովրդի սիրե­լի թեկնա­ծուին ընտրե­լը և ձեր մասնա­գի­տա­կան գիտե­լիքնե­րը ծառա­յեցնե­լը նրան օգնե­լու‘ Պետությունը ղեկա­վա­րե­լու հարցում:

5. Հակոբ Հակոբյա­նը վարդե­նիկցի­նե­րի հետ հանդիպման ընթացքում ասել էր- մենք Նիկո­լին դեմ չքվեարկե­ցինք, քանի որ դեմ էինք, դեմ քվեարկե­ցինք, որ ամսի ութին կողմ քվեարկենք ։))))) չգի­տեմ ինչ ասել … ։) Ես, ուղղա­կի որպես ՀՀ քաղա­քա­ցի, շատ երկար կգրեի , ամենքիդ խոսքը կվերլուծեի և կբա­ցատրեի այս չհասկացվա­ծության պատճառնե­րը, սակայն դա գիրք կստացվեր: Պարզա­պես առա­ջարկում եմ քարը փեշից թափել , հարմարվել իրա­կա­նությա­նը , թույլ տալ, որ ժողո­վուրդը դե յուրե գրանցի իր հաղթա­նա­կը : Դուք ձեզ համա­րում եք մեր տերը, ծնո­ղա­կան հոգա­տա­րություն եք խաղում …ես ( վստահ եմ‘շատերս), երբ խաղում եմ երե­խա­նե­րիս հետ, մեկ-մեկ հարմար պահը գտնում եմ, դիտմամբ պարտվում եմ, որ երե­խա­ներս ճաշա­կեն հաղթա­նա­կի բերկրանքը և մեծա­նան հաղթո­ղի հոգե­բա­նությամբ ու սովո­րեն պարտվել արժա­նա­պատվո­րեն: Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցին այլևս առաջվա­նը չէ , անկեղծ եղեք նրա հետ , համա­գործակցեք, մի պայքա­րեք նրա դեմ : Դուք սիրում եք մեզ հետ աֆո­րիզմնե­րով խոսել , այս դեպքում՝ ես էլ կցանկա­նա­յի խոսքս եզրա­փա­կել իմ սիրած աֆո­րիզմով . «Եթե ձեզ թվում է, թե դիմա­ցի­նը ոչխար է, մի շտա­պեք ուրա­խա­նալ, քանի որ հանկարծ կարող է պարզ դառնալ, որ դուք ոչ թե գայլ եք, այլ‘ խոտ»: մի թերագնա­հա­տեք մեր ժողովրդին , մի պայքա­րեք նրա դեմ, միա­ցեք, միա­սին կառուցենք մի հրա­շա­լի պետություն‘մեր ու մեր երե­խա­նե­րի համար »:

https://m.facebook.com/groups/266529840761218?view=permalink&id=785310665549797

Առնչվող Հոդվածներ