20.4 C
Yerevan

Կրթա­կան Ծրագրե­րի Մասին

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

2021թ. պետա­կան բյուջեի նախագծի նախնա­կան տարբե­րա­կի՝ ՀՀ կրթության, գիտության, մշա­կույթի և սպորտի նախա­րա­րության բյուջե­տա­յին ծրագրե­րի վերա­բերյալ մի քանի առա­ջարկ եմ ներկա­յացրել:

Այսպես, առա­ջին առա­ջարկը վերա­բե­րում է հանրակրթա­կան ուսումնա­կան հաստա­տությունում ուսուցիչ աշխա­տե­լու համար պահանջնե­րի վերա­նայմա­նը՝ ուսուցչի՝ համա­կարգ մուտք գործե­լու ընթա­ցա­կարգի պարզեցման նպա­տա­կով, որի համա­ձայն առա­ջարկվում է դիտարկել հետևյալ նոր մոտե­ցումնե­րը՝

✅ բարձրա­գույն մասնա­գի­տա­կան կրթություն ունե­ցող անձանց մանկա­վարժի որա­կա­վո­րում տրա­մադրել՝ անցկացնե­լով հատուկ կարճա­ժամկետ դասընթաց՝ մանկա­վարժա­կան գիտե­լիքներ և հմտություններ ձեռք բերե­լու համար,

✅ բարձրա­գույն մասնա­գի­տա­կան հաստա­տությունում սովո­րող կամ արդեն բարձրա­գույն մասնա­գի­տա­կան կրթություն ունե­ցող անձանց թույլատրել պայմա­նագրա­յին հիմունքնե­րով դասա­վանդել հանրակրթա­կան ուսումնա­կան հաստա­տությունում՝ որո­շա­կի ժամկե­տում մանկա­վարժի որա­կա­վո­րում ձեռք բերե­լու պայմա­նով:

Առա­ջարկը միտված է՝

✔️ հանրակրթա­կան ուսումնա­կան հաստա­տություննե­րում ուսուցա­նե­լու մոտի­վա­ցիա­յի խթանմա­նը

✔️ մանկա­վարժության ոլորտում մարդկա­յին ռեսուրսնե­րի երի­տա­սարդացմա­նը

Երկրորդ առա­ջարկով նախա­տեսվում է հեռա­վար կրթությունը ճանա­չել հիմնա­կան հանրակրթա­կան ծրագրե­րի կազմա­կերպման ընդունված ձև՝ հիբրի­դա­յին ձևա­չա­փով: Այսպի­սով, աշա­կերտնե­րը կկա­րո­ղա­նան ընտրել մի շարք առարկա­ներ հեռա­վար ուսուցման եղա­նա­կով:

Այս համա­տեքստում սկսվում են կիրառվել կրե­դի­տա­յին համա­կարգի գործիքնե­րը: Աշա­կերտնե­րը ստա­նա­լու են հնա­րա­վո­րություն՝ ընտրե­լու իրենց ուսումնա­կան հաստա­տության հետ համա­գործակցող այլ ուսումնա­կան հաստա­տություննե­րից առարկա­ներ հեռա­վար կամ առկա եղա­նա­կով և կուտա­կել այդ առարկա­նե­րի համար համա­պա­տասխան կրե­դիտնե­րը, որոնք ճանաչվե­լու են իրենց հիմնա­կան կրթա­կան հաստա­տության կողմից: Առա­ջարկել եմ նաև կիրա­ռել կրկնա­կի կամ համա­տեղ կրթա­կան ծրագրե­րի գաղա­փա­րը, երբ սովո­րողնե­րը հանդի­սա­նում են երկու կամ ավել ուսումնա­կան հաստա­տություննե­րի աշա­կերտ: Սույն առա­ջարկն էլ նպա­տա­կաուղղված է աշա­կերտնե­րին՝ անկախ բնա­կության վայրից, տրա­մադրել որակյալ կրթություն ստա­նա­լու հնա­րա­վո­րություն:

https://m.facebook.com/story.php?story_fbid=1032279723903824&id=458879177910551

Առնչվող Հոդվածներ