20.4 C
Yerevan

Մի ընդդի­մության պատմություն-մաս 1

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Գեղարվեստա­կան ֆիլմե­րի նկա­րա­հանման ժամա­նակ հիմա շատ տարածված է գրաֆի­կա­կան էֆեկտնե­րի կիրա­ռումը: Բազմա­մի­լիոն բյուջե ունե­ցող, լավ ռեժի­սորնե­րի նկա­րա­հա­նած ֆիլմե­րում այդ գրաֆի­կա­կան աշխա­տանքն այնքան լավն է, որ շատ դեպքե­րում չես կարող տարբե­րել, թե այն ինչ ցույց են տալիս նկարվա՞ծ է, թե իրա­կա­նում կա: Բայց շատ հաճախ էլ անո­րակ ֆիլմե­րում այդ գրաֆի­կա­կան ավե­լա­ցումներն այնքան վատն են, որ միանգա­մից երև­ում է դրանց ոչ իրա­կան, կեղծ լինե­լը: Եվ դա փչացնում է ողջ ֆիլմը՝ անկախ լավ սցե­նա­րից ու դերա­կա­տարնե­րից: Այդ առումով տարածված է ասել, որ «լավ էֆեկտն այն է, որը չի երև­ում», այսինքն այնքան լավն է, որ կեղծն ու իրա­կա­նը չես տարբե­րում ու իրոք կհա­վա­տաս, որ ֆիլմի առյուծը ոչ թե գոյություն չունի ու նկարված է, այլև իրա­կան է:

Քաղա­քա­կան դաշտում խլրտոցնե­րը միշտ շատ են: Իշխա­նություն-ընդդի­մություն պայքա­րը շատ հաճախ այնքան բազմա­շերտ և խրթին է, որ որոշ դեպքե­րում արդեն հնա­րա­վոր չի լինում կոա­լի­ցիոն գործընկե­րո­ջը տարբե­րել ծայրա­հեղ դեմ ուժից, կամ էլ ընդդի­մա­դիրն ավե­լի իշխա­նա­կան է, քան հենց ինքը իշխա­նությունը: Աշխարհում բազմա­թիվ են նման դեպքե­րը և դրանք դեռևս շատա­նում են: Եկեք մի կողմ թողնենք համաշխարհա­յին քաղա­քա­կա­նությունն ու փորձենք հասկա­նալ հայաստանյան քաղա­քա­կան դաշտի այս խառնափթոր իրա­վի­ճակն ու նաև փորձենք հասկա­նալ, թե ինչ է կատարվել ու կատարվում ՀՀ քաղա­քա­կան դաշտում:

Ընդհանրա­պես Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտի յուրա­հատկություննե­րից մեկն այն է, որ ՀՀ քաղա­քա­ցուն որպես այդպի­սին այսքան տարի ընդհանրա­պես չի էլ հետաքրքրել, թե որևէ քաղա­քա­կան ուժ ինչ ծրա­գիր է ներկա­յացնում, կամ թե ինչու է ներկա­յացնում: ՀՀ քաղա­քա­ցին ընտրել կամ մերժել է որևէ քաղա­քա­կան ուժի՝ անգամ չպատկե­րացնե­լով, թե որպես կուսակցություն, իրեն ինչ են առա­ջարկում: Նա առաջնորդվել է բացա­ռա­պես մեկ-երկու անձի գործո­նով, կամ երկու «վատ» կերպա­րից ընտրե­լով «ավե­լի քիչ վատին»:

Այս իրա­վի­ճա­կի պատասխա­նա­տունե­րը երկուսն են.  1991թ.-ից ձևա­վորված քաղա­քա­կան իշխա­նությունն ու ՀՀ քաղա­քա­ցին: Հիմա դրա խորքա­յին պատճառնե­րի մեջ չեմ խորա­նա, բայց կնշեմ, որ նման անպա­տասխա­նա­տու պահվածքը հանգեցրեց քաղա­քա­կան մեռյալ իրա­վի­ճա­կի ու իշխա­նություն-ընդդի­մություն ասվա­ծը կորցրեց իր՝ քաղա­քա­կան առումով դասա­կան իմաստը: Անձե­րը պայքա­րե­ցին անձե­րի դեմ, իսկ կուսակցություններն ուղղա­կի լեգի­տի­մացրին երկու հոգու միջև քաղա­քա­կան պայքա­րը: Արդյունքում ստեղծվե­ցին տասնյա­կից ավել կուսակցություններ, որոնք գզվռտո­ցի մեջ մտան միմյանց հետ: Այդ կուսակցություննե­րից շատե­րը մեկ տարի էլ չդիմացան(եթե չեմ սխալվում, մինչև 2019թ. Հայաստա­նում մոտ 70 փոքր ու մեծ կուսակցություններ կային): Այդ կուսակցություննե­րը հաճախ ինչ որ անհասկա­նա­լի դաշինքներ կնքե­ցին իրար հետ, որից ՀՀ քաղա­քա­ցին ըստ էության ոչինչ չհասկա­ցավ ու առանձնա­պես չհե­տաքրքրվեց էլ: Նա ցանկա­ցած դաշինքի ու կոա­լի­ցիա­յի մեջ զուտ անձե­րի պայքար տեսավ ու առանձնա­պես չսխալվեց:

ՀՀ քաղա­քա­կան դաշտում ծլած բազմա­թիվ կուսակցություննե­րը չունեին ո՛չ յուրա­հա­տուկ ծրա­գիր, ո՛չ էլ առա­վել ևս տարբերվող գաղա­փա­րա­խո­սություն: Դրանք գրե­թե բոլո­րը իրա­րից ոչ մի բանով չտարբերվող, մեկը մյուսին կրկնող, «իրա­րից արտագրած» ծրագրե­րով ու լոզունգնե­րով խմբեր էին: Քաղա­քա­կան դաշտի այս կլո­նա­վո­րումը չէր կարող հետև­անքներ չթողնել, ինչը ՀՀ քաղա­քա­ցին ուշա­ցումով, բայց ի վերջո փորձեց հասկա­նալ, ու երբ նայեց քաղա­քա­կան դաշտ, ապա տեսավ ինչ որ խայտաբղետ կուտա­կումներ, ինչ որ անհասկա­նա­լի խառնուրդ, որոնք իրեն փորձում են հավա­տացնել, որ միայն իրենց ծրագրով է հնա­րա­վոր «փրկել» Հայաստա­նը:

Քաղա­քա­կան այս իմպո­տենցիան հանգեցրեց խորը լճացման ու քաղա­քա­կան դեգրա­դա­ցիա­յի: Կուսակցություն եզրույթն էլ կորցրեց իր իմաստն ու ՀՀ քաղա­քա­ցին կորցրեց հավատն ու հարգանքը քաղա­քա­կան երև­ույթնե­րի նկատմամբ, իսկ շատ գործիչներ էլ ուղղա­կի անհե­տա­ցան այդ  գործընթացնե­րում՝ արժեզրկե­լով նաև նախկին ձեռքբե­րումնե­րը:

Քաղա­քա­կան այս անկա­նոն վայրի­վե­րումնե­րը ծնունդ տվե­ցին մի յուրա­տե­սակ քաղա­քա­կան մուտանտի՝ իր տեսա­կի քաղա­քա­կան հիդրա­յի, որի ամեն գլխի փոխա­րեն մի կուսակցություն էր: Իսկը քաղա­քա­կան դիցա­բա­նություն: Այդ հիդրան ծվա­տեց ՀՀ քաղա­քա­կան դաշտն ու վերջում էլ սատկեց, իսկ այն ինչ հիմա կոչվում է ընդդի­մություն, թափա­ռող ուրվա­կան է հիշեցնում՝ նա սարսա­փե­լի է թվում, նա վախեցնում է, բայց գոյություն չունի:

 Այս խոսքե­րը կարող են կոպիտ հնչել, բայց ցավա­լին այն է, որ դրանք համա­պա­տասխա­նում են իրա­կա­նությա­նը: Իսկ իրա­կա­նությունն այն է, որ 90-ականնե­րից սկսած իշխա­նություննե­րը ստեղծե­ցին իրենց գրպա­նա­յին ընդդի­մությունը: Այդ ընդդի­մությունը տարի­ներ շարունակ ոչնչացրեց ՀՀ քաղա­քա­կան դաշտն  ու վերջա­նա­կա­պես փլուզեց Հայաստա­նում քաղա­քա­կան դաշտի կայա­ցումը: Մանա­վանդ հաշվի առնե­լով, որ Հայաստա­նում գործում էր գրե­թե «կոմունիստա­կան գործե­լաոճ», այսինքն մենիշխա­նություն: Անկախ նրա­նից, թե ինչպես էին կոչվում այդ դաշինքներն ու կոա­լի­ցիա­նե­րը, ժողո­վուրդը տեսնում էր մեկ կառա­վարչի: Իսկ ընդդի­մությունն ուղղա­կի դարձավ գեղե­ցիկ մի առասպել, խորհրդա­րա­նում գոյություն ունե­ցող դեկո­րա­ցիա, ու ոչ որևէ ուժ ունե­ցավ, ոչ էլ կարո­ղա­ցավ քաղա­քա­կան մշա­կույթ ապա­հո­վել:

Շարունա­կե­լի…

Առնչվող Հոդվածներ