20.4 C
Yerevan

Ընդդի­մության կոնցեպտը Հայաստա­նում գոյություն չունի

Հարցազրույց քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ

– Պարո՛ն Մինասյան, տեղե­կություններ են հրա­պա­րակվում այն մասին, որ ադրբե­ջա­նա­կան կողմը հայ–ադրբեջանական սահմա­նի երկայնքով դիրքերն է ամրապնդում, ռազմա­կան նախա­պատրաստա­կան աշխա­տանքներ է իրա­կա­նացնում։ Ադրբե­ջա­նա­կան շրջա­նակներն էլ նշում են, որ բանակցե­լու կարիք այլևս չկա, պետք է անցնել գործո­ղություննե­րի։ Աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը նկա­տի առնե­լով՝ որքանո՞վ է մեծ նոր՝ ավե­լի լայնա­ծա­վալ պատե­րազմի հավա­նա­կա­նությունը։

– Բարդ հարց է, որովհետև կարծեմ Արցա­խի հարցն այնքան կարև­որ է, որ մեծ տերություններն ուզում են միջամտել՝ ասե­լով, թե Թուրքիան, Ռուսաստա­նը, ինչու չէ՝ Արևմուտքը, շահեր ունեն այդ շրջա­նում։ Եվ ինչ-որ տեսանք Սիրիա­յում կամ Լիբիա­յում, թուրքե­րը փորձում են այդ ճգնա­ժա­մի մթնո­լորտը ստեղծել Կովկա­սում, գլխա­վո­րա­պես՝ Արցա­խում։ Դա նշա­նա­կում է, որ աստի­ճա­նա­բար հարցը միջազգայնա­նում է։ Արդեն հարցը միջազգա­յին էր, բայց՝ խաղա­ղության մթնո­լորտում։ Հիմա արդեն միջազգայնա­նում է  պատե­րազմի մթնո­լորտում։ Եվ սա՝  Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի նախա­ձեռնությամբ։ Թուրքերն ու ռուսնե­րը չեն ցանկա­նում, որ Ղարա­բա­ղում պատե­րազմ լինի, բայց թուրքերն ուզում են ապա­կա­յունացնել իրադրությունը, որպեսզի խառն իրա­վի­ճակ ստեղծվի շրջա­նում և Ռուսաստա­նը ճնշում գործադրի Հայաստա­նի վրա։ Բայց Ռուսաստանն այլևս չի կարող անել այն, ինչ սովո­րա­բար անում էր, մանա­վանդ՝ հին իշխա­նության հետ։ Եվ Հայաստա­նում գիտեն, որ Ռուսաստա­նը չի կարող պաշտպա­նել Կովկա­սում թուրքա­կան շահե­րը։ Ռուսաստա­նը կարող է համա­գործակցել Թուրքիա­յի հետ Սիրիա­յում կամ Լիբիա­յում, բայց Կովկա­սը ՌԴ‑ի համար Սիրիա չէ, Լիբիա չէ։ Եվ Ռուսաստան-Թուրքիա մրցակցության և համա­գործակցության մեջ Հայաստա­նի արժեքն ավե­լի է բարձրա­նում թե՛ Մոսկվա­յի, թե՛ Անկա­րա­յի, թե՛ Արևմուտքի համար։

– Բանակցություննե­րի մասին այլևս չմտա­ծե­լու և պատե­րազմի պատրաստվե­լու մասին խոսել է նաև Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը։ Սա, բնա­կա­նա­բար, հայկա­կան կողմի միասնա­կան տեսա­կետ չէ։ Ամեն դեպքում, Ձեր կարծի­քով, իսկապե՞ս պետք է հրա­ժարվել բանակցություննե­րից։

– Մենք ժամա­նակ շահե­ցինք, բայց նաև ժամա­նակ կորցրե­ցինք։ Երբ դիմացդ մի պետություն է՝ Ադրբե­ջա­նը, որն ուզում է միայն ջարդել հայե­րին, բանակցություններն անի­մաստ են։ 30 տարի շարունակ Հայաստա­նի իշխա­նություննե­րը կարև­ո­րություն տվե­ցին բանակցություննե­րին՝ գիտակցե­լով կամ չգի­տակցե­լով, դա իրենց հարցն է, թե բանակցություննե­րում Ադրբե­ջա­նը վստա­հե­լի գործընկեր է։ 30 տարի շարունակ ոչ մի բառ չի եղել այն ռասիզմի մասին, որ գոյություն ունի և տարածվում է Ադրբե­ջա­նում։ Լևոն Տեր-Պետրոսյա­նից մինչև Սերժ Սարգսյան խոսքի արժե­քը, նշա­նա­կությունը շատ ցածր էր․ հայտա­րա­րություններ էին անում՝ «Աղդա­մը մեր հայրե­նի­քը չէ», «Մադրիդյան սկզբունքնե­րը պետք է հարգել» և այլն։ Դատարկ, անպա­տասխա­նա­տու խոսքեր էին։ Հիմա տեսանք արդյունքը։ Երբ Սերժ Սարգսյանն առանց ամա­չե­լու ասում է՝ այսօր վիճա­կը լարված է, պետք է սպա­սել նոր բախումնե­րի, բայց ի՞նչ շահե­ցինք իր ժամա­նա­կաշրջա­նում՝ քառօրյա պատե­րազմ, հարյուրից ավե­լի զոհ։ Ինքը պետք է պատասխան տա։ Այսօր, ճիշտ է, դժվար է բանակցել, երբ Ադրբե­ջանն ուզում է հարձակվել քեզ վրա կամ ջարդել, բայց այդ մասին պետք է ավե­լի կոշտ ձևով ասել Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րին, Ֆրանսիա­յի, ԱՄՆ‑ի, Ռուսաստա­նի ԱԳ նախա­րարնե­րին, ամբողջ աշխարհին, որ անհնար է խոսել, բանակցա­յին սեղա­նի շուրջ նստել ռասիստ պետության հետ։

 – Պարո՛ն Մինասյան, հետև­ում եք հայաստանյան ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րին։ Արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը «թեժ աշուն» է խոստա­նում, ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանն արդեն մարզե­րում հանդի­պումներ է սկսել։ Այսպես ասած, փողոց դուրս գալու մասին խոսել է «Սասնա Ծռե­րը», Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, որ այդ տարբե­րա­կը նույնպես սեղա­նին կա։ Այս նախա­ձեռնությա­նը միա­ցել են նաև Արթուր Վանեցյա­նի «Հայրե­նի­քը», ինչպես նաև ՀՅԴ–ն։ Ի՞նչ զարգա­ցումներ եք կանխա­տե­սում։

– Ընդդի­մության կոնցեպտը Հայաստա­նում գոյություն չունի։ Եվ ոչ միայն Հայաստա­նում, այլև հետխորհրդա­յին որևէ երկրում։ Ընդդի­մա­դիր ուժե­րը, վստա­հա­բար, կհա­վաքվեն, բայց չեմ կարծում, որ ժողովրդի զորակցությունը պետք է ունե­նան, որովհետև այսօրվա ընդդի­մա­դիրնե­րը դեռ պետք է հաշիվ տան հայ ժողովրդին՝ ինչո՞ւ թալա­նե­ցին Հայաստան պետությունը, ինչպե՞ս մարդիկ, որ աղքատ էին, միանգա­մից հարուստ դարձան և այլն։ Մինչև ընդդի­մա­դիր ուժե­րը հաշիվ չտան և ներո­ղություն չասեն ժողովրդին, չեն կարող վստա­հություն ստեղծել իրենց և ժողովրդի միջև։ Նախ պետք է ներո­ղություն խնդրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նից մինչև այսօր։

Factor.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Առնչվող Հոդվածներ