Ազատ բեմ

Ժողովրդի դեմ գործողները

Ս. Առաքելյան 

Ինչքա՜ն չարախնդություն, ինչքա՜ն սուբյեկտիվիզմ կա որոշ կուսակցությունների ղեկավարների մոտ, չգիտես խնդալ, զզվել, թե խղճալ։ 

Ճիշտ է՝ ժողովուրդը հեղափոխությամբ, խաղաղ ապստամբությամբ, կամ ինչ անվանումով կ՚ուզեք, պատմության աղբաման ուղարկեց նախկիններին, ոմանց նույնիսկ՝ բանտ: 

Որոշների նկատմամբ, սակայն, ժողովուրդը ավելի հանդուրժող եղավ, միայն տուն ուղարկեց այն ակնկալիքով, որ կ՚ընդունեն իրենց սխալները, ներողություն կը խնդրենեւ, ամենակարեւորը, հրապարակայնորեն կը դատապարտեն իրենց կուռումպացված ղեկավար կուսակիցներին ու պատժական խիստ որոշումներով հանդես կը գան։ 

Բայց, ցավոք, կյանքը ցույց տվեց, որ նախկինների այդ խումբը դասեր չառավ, ու հիմա հակաժողովրդական, չմտածված, իբր նոր իշխանությանը տուն ուղարկող անհեռանկար ճանապարհային քարտեզ են գծում։   

Ովքե՞ր են այդ քարտեզը գծողները։ 

Կազմվել է մի եռանկյունի, ենթադրաբար Ռոբերթ Քոչարյանի ղեկավարմամբ։ 

Եռանկյունու մի անկյունը, նախկին իշխանության ժամանակահատվածում իր ընտրական կեղծարարությամբ հայտնի օլիգարխն է, որի մասին քաջատեղյակ է ողջ հայությունը՝ փոքրից մեծ, հավանաբար՝ նաև ոչ-հայերը: 

Եռանկյան երկրորդ անկյան հերոսը բոլորին շատ հայտնի գաղտնալսումների մասնակիցը եւ այդ երեւույթը բացահայտել խոստացածն է, ով չունի որեւէ քաղաքական հետագիծ: Նրա նորաստեղծ կուսակցությանը մաս է կազմում նաեւ խարդախությամբ հայտնի ու վերջին շրջանում հանկարծ աշխուժացած հի՜ն քաղաքական գործիչներիցմեկը: 

Ամենահետաքրքրականն ու զավեշտալին եռանկյան երրորդ անկյան ոդիսականն է։ 

Քաղաքական աքսիոմա է, որ կուսակցությունները պետք է օգտվեն քաղաքական իրադրությունից, ուժերի վերադասավորումներից, բարելավելու իրենց իմիջը: Բայց նաեւ պետք է, որ հաշվետու լինեն իրենց խղճին, շարքերին եւ, որ ամենակարեւորն է, իրենց համակիրներինու ժողովրդին։ 

Բայց արի ու տես, երրորդ անկյան կուսակցությունը, համագործակցելով ԲՀԿ-իեւ նորաստեղծ Հայրենիք կուսակցության հետ, կրկին անգամ ամբողջովին անտեսում է իր հարյուր երեսունամյա հարուստ անցյալը, անտեսում է իր շարքերի կարծիքը ու մասնավորապես անտեսում է իր սփյուռքյան հատվածի գործունեությունը, չի կարեւորում հայ ժողովրդի բոլոր հատվածների մոտեցումներըեւ, դրա արդյունքում, Հայաստանում և սփյուռքում անդառնալիորեն տապալվում է եւ արագությամբ զրոյացնում իր կազմակերպության համբավն ու դիրքը։ 

Հարցազրույցներ են տալիս եւ, օգտվելով նոր իշխանության թույլ տված որոշակի սխալներից, բարոյականության դասեր են տալիս ու, փոխարենը, իրենց մտավորական դասին հեռացնում են իրենց շարքերից։  

Այնինչ նախեւառաջ վերը նշված որոշումներն առնողները եւ անցյալ իշխանության հետ այսպես թե այնպես համագործակցողները պետք է պատժվեն՝ որպես հանցագործներ ու բարոյականության նորմերը խախտած անձինք: Անհրաժեշտ է, որ նրանց համար դատական հանձնախմբեր ստեղծվեն, ու հենց նրանք հեռացվեն Դաշնակցությունից ու բոլորիս տեսադաշտից՝ կուսակցությանը վարկաբեկող ու ամաչեցնող այսքան անբարոյական մոտեցումների ու կեցվածքների համար։ 

Ակնհայտ է, որ նախկինները հետ-հեղափոխական ժամանակահատվածում յուրաքանչուր օր կեղծ, սուտեւ դավաճանական բնույթի լուրերով զբաղեցրել են լրատվական դաշտըեւ դժվարացրել ու բարդացրել իշխանության կողմից կատարված սխալների անաչառ քննարկումը: Այդ սխալները շատ են, բայց դրանք մինչեւայժմ կոռուպցիոն բնույթի չեն եղել: 

Բայց մինչ այդ ու հենց այդ պատճառով պետք է, որ նախեւառաջ նախկիններին եւնրանց հետ համագործակցողներին արմատախիլ անենք ու հեռացնենք քաղաքական դաշտից ու կուսակցություններից, քանի որ, այս հանգրվանում, հենց դրանք են ժողովրդի դեմ գործողները։ 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *