20.4 C
Yerevan

«Համա­նե­րում» հայտա­րա­րո­ղը Դաշնակցությունը չէ, այլ նրա անունը յուրացրած ղեկա­վա­րությունը

Հարցազրույց ՀՅԴ Բյուրո­յի որո­շումով ՀՅԴ շարքե­րից հեռացված մտա­վո­րա­կան, ՀՅԴ գաղա­փա­րա­խոս Նազա­րեթ Բերբերյա­նի հետ։

Պարոն Բերբերյան, ՀՅԴ Բյուրոն կուսակցության 130 ամյա­կի կապակցությամբ համա­նե­րում է հայտա­րա­րել բոլոր այն նախկին դաշնակցա­կաննե­րի նկատմամբ, որոնք հեռացվել կամ հրա­ժարվել են ՀՅԴ շարքե­րից։ Ձեր շրջա­պա­տում կա՞ն նախկին դաշնակցա­կաններ, որոնք հեռացվել կամ հրա­ժարվել են ՀՅԴ շարքե­րից։ Ձեր շրջա­պա­տում կա՞ն նախկին դաշնակցա­կաններ, որ պատրաստվում են համա­ներվել։

Դաշնակցա­կաննե­րի «նախկին»-ը չի լինում։ Ձեզ թյուրի­մա­ցության մատնո­ղը Հ․Յ․Դ․ Բյուրո­յի «համա­ներման» հայտա­րա­րությունն է, որ «նախկին կուսակցա­կաններ» բառա­կա­պակցության փոխա­րեն «նախկին դաշնակցա­կաններ» է գործա­ծում։ Ամեն դեպքում, իմ շրջա­պա­տում «համա­ներման դիմում» գրե­լու պատրաստվող Հ․Յ․Դ․ նախկին կուսակցա­կաններ չկան։

ՀՅԴ Բյուրո­յի անդամ Արմեն Ռուստամյա­նը վստահ է, որ շատ դիմողներ կլի­նեն, իսկ կընդունեն միայն նրանց, որոնք «Դաշնակցության որո­շումնե­րի, հռչա­կած քայլե­րի դեմ խափա­նա­րար գործունեություն չեն ծավա­լել»։ Ձեզ տեսնո՞ւմ եք նրանց շարքում։

Արմեն Ռուստամյա­նը չգի­տի՞, թե ինչի մասին է խոսում, մանա­վանդ երբ Հ․Յ․Դ․ Բյուրո­յի նախա­գա­հի իր հանգա­մանքով հավակնում է կուսակցության շարքե­րը վերընդունե­լու միայն այն դիմորդնե­րին, որոնք իբր «Դաշնակցության որո­շումնե­րի, հռչա­կած քայլե­րի դեմ խափա­նող գործունեություն չեն ծավա­լել․․․»։

Ես ոչ միայն ինձ չեմ տեսնում «նրանց շարքում», այլև դաշնակցա­կա­նի հասցեին հեգնա­կան ու վիրա­վո­րա­կան եմ համա­րում նման հայտա­րա­րությունը, որի հեղի­նա­կը իր պաշտո­նա­կիցնե­րով և գերա­դաս թե ստո­րա­դաս գործա­կիցնե­րով ԻՐԵ՛ՆՔ «ծավա­լել են Դաշնակցության որո­շումնե­րի, հռչա­կած քայլե­րի դեմ խափա­նա­րար գործունեություն»։

Ավելի՛ն, անձնա­պես ես չեմ ընդունում, դաշնակցա­կա­նո­րեն չեմ ընդունում Հ․Յ․Դ․ շարքե­րից ինձ հեռացնե­լու այս «Հ․Յ․Դ․ Բյուրո­յի» որոշման ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ իրա­վա­կա­նությունը. առ այդ՝ նույնիսկ չեմ բողո­քում այդ որոշման դեմ, որովհետև չեմ ճանա­չում օրի­նա­կա­նությունը որևէ «Բյուրո­յի», որ դաշնակցա­կա­նին հեռացնում է նրա հրա­պա­րա­կած ու պաշտպա­նած գաղա­փարնե­րի համար։

Պարոն Բերբերյան, ի վերջո, ինչո՞ւ Դաշնակցությունը դիմեց այս քայլին։ Շատերն են լքում կուսակցությունը և հիմա ցանկություն կա նրանց հետ բերելո՞ւ։

Չեմ ուզեր ինքս կրկնել. «համա­նե­րում» հայտա­րա­րո­ղը Դաշնակցությունը չէ՛, այլ նրա անունը յուրացրած կուսակցությունը, ավե­լի ճիշտ՝ այս վերջի­նիս ղեկա­վա­րությունը։ Թե ի՞նչ նպա­տակ են հետապնդում նման քայլով, ժամա­նա­կը կտա ճիշտ պատասխա­նը, թեև հիմա էլ բացա­հայտ է և պարզ ու հստակ, որ շատե­րը լքել են կուսակցությունը և, բնա­կա­նա­բար ու հասկա­նա­լիո­րեն, հեռա­ցողնե­րը որևէ պատճառ չունին ետ գալու․․․

«Համա­նե­րում» հայտա­րա­րողնե­րը իրենք ալ «ցանկություն» չունեն «գլխա­ցավ» հետ բերե­լու, բայց անկասկած ցանկություն ունեն խաբե­լու և կուսակցության շարքե­րի մեջ պահե­լու այսօրվա այն դաշնակցա­կաննե­րին, որոնք հետև­ում են և համակրում հեռա­ցած կամ հեռացված դաշնակցա­կաննե­րին։

Պարոն Բերբերյան, ՀՅԴ‑ն պահանջում է կառա­վա­րության հրա­ժա­րա­կա­նը, նաև նոր խորհրդա­րա­նա­կան ընտրություններ։ Դուք ինչպե՞ս եք այս հայտա­րա­րություննե­րին վերա­բերվում։

Ընդհանրա­պես լուրջ չեմ ընդունում միայն անունով, բայց ո՛չ գաղա­փա­րա­կան բովանդա­կությամբ Հ․Յ․Դ․-ն սեփա­կա­նաշնորհած այս կուսակցությունը, իսկ կառա­վա­րության հրա­ժա­րա­կա­նին կամ խորհրդա­րա­նա­կան նոր ընտրություննե­րի վերա­բերյալ կուսակցության հայտա­րա­րություննե­րը պարզա­պես հուսա­հա­տա­կան ճիգեր են՝ քաղա­քա­կան լուսանցք քշվա­ծի վիճա­կից դուրս գալու և դարձյալ քաղա­քա­կան խաղա­դաշտ մտնե­լու նպա­տա­կով։

Աղբյուրը՝ Lragir.am

Առնչվող Հոդվածներ