20.4 C
Yerevan

Բովանդա­կության Ստեղծման Գործընթա­ցը

Հակոբ Բադալյան

Հայաստա­նում ցավոք սրտի չի ստեղծվում հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան բովանդա­կություն, եւ դա է հետհե­ղա­փո­խա­կան գլխա­վոր բացը, ոչ թե փողե­րը շատ են հետ բերվել, թե քիչ, կամ շատ են բանտ նստողնե­րը, թե քիչ, արագ է, թե դանդաղ: Չի ստեղծվում բովանդա­կություն, դրա տեղը բոլո­րը բոլո­րին անցյալ են հիշեցնում՝ դու հեղա­փո­խությունից առաջ սա էիր, նա էն էր, մյուսը էն մեկն էր եւ այլն: Ընդ որում, գոնե էդ հիշե­ցումնե­րը լինեին քաղա­քա­կան, պետա­կան բովանդա­կության շրջա­նա­կում, դա էլ չկա:

Խոսքն էն մասին չէ անշուշտ, որ չպետք է տրվեն անցյա­լի համար պատասխաններ իրա­վա­կան, քաղա­քա­կան, անգամ բարո­յա­կան հարթության վրա: Բայց հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքի շարժի­չը կամ գենե­րա­տո­րը պետք է լինի բովանդա­կության ստեղծման գործընթա­ցը, եթե դա չէ, կյանքը վերածվում է մի մեծ «ռազբորկա­յի»: Կարծում եմ դա չի կարող արդյունա­վետ կյանք լինել որեւէ պետության համար

Առնչվող Հոդվածներ