սոց ցանց

Բովանդակության Ստեղծման Գործընթացը

Հակոբ Բադալյան

Հայաստանում ցավոք սրտի չի ստեղծվում հասարակական-քաղաքական բովանդակություն, եւ դա է հետհեղափոխական գլխավոր բացը, ոչ թե փողերը շատ են հետ բերվել, թե քիչ, կամ շատ են բանտ նստողները, թե քիչ, արագ է, թե դանդաղ: Չի ստեղծվում բովանդակություն, դրա տեղը բոլորը բոլորին անցյալ են հիշեցնում՝ դու հեղափոխությունից առաջ սա էիր, նա էն էր, մյուսը էն մեկն էր եւ այլն: Ընդ որում, գոնե էդ հիշեցումները լինեին քաղաքական, պետական բովանդակության շրջանակում, դա էլ չկա:

Խոսքն էն մասին չէ անշուշտ, որ չպետք է տրվեն անցյալի համար պատասխաններ իրավական, քաղաքական, անգամ բարոյական հարթության վրա: Բայց հասարակական-քաղաքական կյանքի շարժիչը կամ գեներատորը պետք է լինի բովանդակության ստեղծման գործընթացը, եթե դա չէ, կյանքը վերածվում է մի մեծ «ռազբորկայի»: Կարծում եմ դա չի կարող արդյունավետ կյանք լինել որեւէ պետության համար

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *