20.4 C
Yerevan

ՆԱՈՒՄ‑ի ընկերնե­րի հայտա­րա­րությունը նոր նախա­ձեռնության մասին

Սիրե­լի՛ հայրե­նա­կիցներ

Դեկտեմբե­րին տեղի ունե­ցած հայտնի իրա­դարձություննե­րի ժամա­նակ հինգ տասնյա­կից ավել ՆԱՈՒՄ-ականներ լքե­ցին ու հեռացվե­ցին ՀՅԴ շարքե­րից: Այդ մասին խոսել ենք բազմիցս, հանդես ենք եկել մամլո ասուլի­սով: Հայտա­րա­րել ենք, որ շարունա­կում ենք մնալ ազգա­յին գաղա­փա­րա­կան արժեքնե­րի կրո­ղը և մերժել ենք ՀՅԴ ներկա­յիս նեղ խմբա­կա­յին շահեր սպա­սարկող ղեկա­վա­րությա­նը: Այդ ընթացքում մեր կողմից բացվեց ՆԱՈՒՄ‑ի ընկերներ ֆեյսբուքյան էջը, և մենք այդ միջո­ցով իրա­դարձություննե­րի մասին տեղե­կացնում էինք հասա­րա­կությա­նը:

Իրա­դարձություննե­րի ընթացքում մեծ թվով մարդիկ իրենց աջակցությունն ու զորակցությունը հայտնե­ցին: Մեր հայտա­րա­րած գաղա­փարներն իրա­կա­նացնե­լու և մեր աջա­կիցնե­րին համախմբե­լու նպա­տա­կով բացե­ցինք Հայաստա­նի Առա­ջանցիկ Զարգացման Հիմնադրա­մը  և Նոր Արժեքներ հասա­րա­կա­կան կազմա­կերպությունը :

Հայտա­րա­րում ենք, որ ՆԱՈՒՄ ընկերներ‑ը այսուհետ հանդես կգան որպես «Անկա­խության սերունդ» հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան նախա­ձեռնություն: Այս նախա­ձեռնությունը չի հանդի­սա­նում որևէ քաղա­քա­կան կազմա­կերպության դուստր ձեռնարկություն և չի սպա­սարկում որևէ նեղ խմբի անձնա­կան շահեր: «Անկա­խության սերունդն» ունի հստակ արտա­հայտված հասա­րա­կա­կան քաղա­քա­կան հայե­ցա­կարգ, որն առա­ջի­կա­յում կներկա­յացվի:

Ինչո՞ւ «Անկա­խության սերունդ»:

1991թ. Հայաստանն անկա­խա­ցավ, բայց հայաստանյան հասա­րա­կության մի մասն այդպես էլ տերը չդարձավ անկախ Հայաստա­նի: Նրանց մեծ մասը շարունա­կեց ապրել արդեն իրեն սպա­ռած խորհրդա­յին արժե­հա­մա­կարգի կանոննե­րով: ՀՀ-ում անցած երե­սուն տարում անկա­խության սերունդն այդպես էլ չձև­ա­վորվեց, սերունդ, որն ամբողջությամբ շարունա­կողն ու պահանջա­տե­րը կլի­ներ անկախ Հայաստա­նի գաղա­փա­րա­խո­սության ու արժե­հա­մա­կարգի: Հասա­րա­կության նվիրյալ զավակնե­րից շատե­րը զոհվե­ցին Արցախյան պատե­րազմում, այնուհետև‘ կես-պատե­րազմ, կես-խաղա­ղության պայմաննե­րում, նաև Քառօրյա պատե­րազմում, ինչպես նաև հուլիսյան մարտե­րի ժամա­նակ: Այս ամբողջ ընթացքում այդ հայորդի­նե­րը մեզ ժամա­նակ տվե­ցին ապրե­լու, մտա­ծե­լու ու հասունա­նա­լու համար, բայց մենք շատ կարև­որ բաներ բաց թողե­ցինք: Հայաստա­նում, ըստ էության, սերնդափոխություն(գաղափարական իմաստով) տեղի չունե­ցավ: Խորհրդա­յին կոմունիստ ղեկա­վա­րությա­նը փոխա­րի­նե­ցին արտա­քուստ հայրե­նա­կան գաղա­փա­րա­բա­նությամբ կառա­վա­րություններ, բայց որոնք շարունա­կե­ցին աշխա­տել խորհրդա­յին լճա­ցած ռեժի­մով: Այս երե­սուն տարվա ընթացքում այդ խնա­մի-ծանոթ-բարե­կամ կառա­վարչաձևը վերջնա­կա­նա­պես խաթա­րեց ժողովրդի հավա­տին, ու մարդիկ կորցրին իրենց հարգանքը թե՛ պետա­կան ինստի­տուտնե­րի, և թե՛ հայրե­նի­քի ու պետության գաղա­փարնե­րի նկատմամբ: Դրությունը հասել էր մի ծայրա­հեղ վիճա­կի, երբ հասա­րա­կությունը խորը դեպրե­սիա էր ապրում ու գտնվում շատ բարդ հոգե­բա­նա­կան իրա­վի­ճա­կում, ու իշխող տրա­մադրություննե­րը հուսա­հա­տությունն ու լքվա­ծության գաղա­փարն էին: 2018թ. տեղի ունե­ցած հեղա­փո­խությունը շատ լավ առիթ էր մերժե­լու արմա­տա­ցած չարիքն ու անգործությունը: Հին ռեժի­մի արմա­տա­խիլ անե­լը մարդկանց մեջ նորից պրոգրե­սիվ տրա­մադրություն ու թմբի­րից դուրս գալու ձգտում առա­ջացրեց: Այս իրա­դարձություններն այնքա­նով են կարև­որ, որ բացի իշխա­նա­փո­խությունից այն մեզ հնա­րա­վո­րո­րություն է տալիս ի վերջո մերժե­լու տասնամյակնե­րով կուտակված հուսա­հա­տությունն ու անգործությունը և ի վերջո տերն ու կրո­ղը դառնա­լու անկա­խության ու պետության գաղա­փա­րի:

Առնչվող Հոդվածներ