24.7 C
Yerevan

Ժամա­նա­կա­կից հայ գրո­ղի խնդի­րը

Արա­յիկ Մկրտումյան

Մեր ժամա­նա­կա­կից գրողնե­րը մի խնդիր ունեն, որի վրա ընդհանրա­պես չեն ուզում ուշադրություն դարձնել։

Խնդի­րը կայա­նում է թեման մշա­կութա­յին ու հոգե­բա­նո­րեն հասկա­նա­լու ու զգա­լու մեջ։ Ժամա­նա­կա­կից հայ գրողնե­րի մեջ կան տաղանդա­վոր մարդիկ, որ ընտիր ու հարուստ տողեր ունեն, փայլուն հանգեր, ճկուն լուծումներ ու ճոխ բառա­պա­շար, բայց.….բայց չունեն ինքնուրույնություն, չկա սեփա­կա­նը, չկա տվյալ թեմա­յի մշա­կութա­յին առումով ժառանգն ու տերը լինե­լու գիտակցումը։

Սեր, հայրե­նիք, մայր, դեդեկտիվ, սարսափ.…էս բոլոր թեմա­նե­րով ու ժանրե­րով գրող շատ շատ մարդիկ, իրենք էլ չուզե­լով ու չհասկա­նա­լով, պլա­գիատ են անում։

Ինչպե՞ս է ստացվում, որ գրո­ղը ինքն է հորի­նում ու գրում, բայց իր գրածն իրա­կա­նում անցո­ղիկ մի բան է, շատ գեղե­ցիկ, բայց զուրկ ինդի­վի­դուալ ամեն ինչից։

Իսկ դրա պատճա­ռը տաղանդը չէ, ոչ էլ մարկե­տինգը, այլ այն, որ ժամա­նա­կա­կից գրողն ուղղա­կի վերարտադրում է հայտնի հայ ու օտար ենթամշա­կույթի ոսկե կանոննե­րը։ Նա դա անում է տաղանդա­վոր կերպով, անում է որա­կով, ջանք ու եռանդ չի խնա­յում, բայց միևնույն է, ստացվում է ենթա­գի­տակցա­կան պլա­գիատ։

Նա որա­կով է անում, բայց իր արածն ընդա­մե­նը վերարտադրանք է, ընդա­մե­նը կրկնություն։

Ինչո՞ւ է ժամա­նա­կա­կից գրո­ղը պարտվում ասենք Բակունցին, Սահյա­նին, Լաֆքրաֆթին, Տուրգենև­ին, Դյումա­յին, Մարկե­սին։ Խնդի­րը տաղանդը չէ(թեև կարև­որ է)։

Շատ ժամա­նա­կա­կիցներ բավա­րար չափով տաղանդա­վոր են, բայց ոչ ինքնուրույն։

Օրի­նակ, երբ հիմա որևէ քանդա­կա­գործ վերարտադրի ասենք Միքե­լանջե­լո­յի Դավթի արձա­նը, կամ մի նման բան քանդա­կի, մենք կհիա­նանք, մենք կգո­վենք, բայց բոլորս էլ գիտենք, որ դա իր ստեղծա­ծը չէ, դա իր հոգե­բա­նությունն ու երկունքը չէ, իր ազգա­յին ու գաղա­փա­րա­կան ժառանգությունը չէ, դա ուղղա­կի կրկնօ­րի­նակն է, նույնիսկ ավե­լի նուրբ ու կատարյալ, բսյց ընդա­մե­նը կրկնօ­րի­նակ։

Խնդրում եմ լավ հասկա­ցեք, ինչ նկա­տի ունեմ։

Շեքսպի­րի ֆենո­մե­նը “Լիր արքա”֊ի տողե­րը չեն, այլ գործի ոգին, անգլիա­կան հասա­րա­կության կուտա­կած ներուժը, բնա­վո­րությունն ու արժեքնե­րը։ Ու այդ ամե­նը մեկ օրում չկուտակվեց, այլ դարե­րով հավաքվեց, մշակվեց, հղվեց ու այդ ամե­նը ժառանգած գրո­ղը ստեղծեց մի գործ, որն ավե­լի երկար կապրի քան բրի­տա­նա­կան պետությունը, որովհետև Շեքսպի­րը մշա­կութա­յին փրկօ­ղակ է բոլո­րիս համար։

Այո՛, ունենք տաղանդա­վոր գրողներ, բայց, բայց, բայց.…չկա անհա­տա­կա­նը, չկա գրո­ղի բնա­վո­րությունը, ուժը, արժե­քը։ Ու հենց էդ պատճա­ռով էլ, կնե­րեք, բայց ժամա­նա­կա­կից գրքե­րի 90 տոկո­սը տասը տարի էլ չի ձգե­լու, մոռացվե­լու են ավե­լի արագ քան հայտնվել են, եթե նույնիսկ քեզ մրցա­նա­կը մրցա­նա­կի հետև­ից տան։ Ես ցավում եմ, որ շատերն իրենց ներուժը վատնում են նման կերպ։

Դու կարող ես ընտիր նվա­գել որևէ գործ, բայց եթե չկա երա­ժիշտի սեփա­կան բնա­վո­րությունը, լեզուն, ոգին դու կլի­նես շատ լավ կիթա­ռա­հար, թմբկա­հար, բայց շատ վատ երա­ժիշտ։ Ահա սա է խնդի­րը, սա է, որ չենք ուզում նկա­տել։ Մանա­վանդ, որ հիմա ամեն ինչ հասա­րա­կացվում է, դառնում ավե­լի պարզունակ, ավե­լի գռե­հիկ, որ բոլո­րը հասկա­նան, մինչդեռ դա հնա­րա­վոր չէ։

Ի վերջո շատ հաճա­խորդ ու գնորդ անո­րակ ապրանքն է ունե­նում։

Ու սա վերա­բերվում է բոլո­րին՝ նկարչություն, երաժշտություն, գրա­կա­նություն, կինո.…ամեն ինչ։

Հ.գ.Եթե դու լավ ընթերցող ես, ապա երբեք վատ գրող չես ունե­նա։

Առնչվող Հոդվածներ