14 C
Yerevan

Ամէն Մէկը Իր Սրտի Ուզած Երգը Կը Փչէ

Խաժակ Այնթա­պեան

«Երեք հայ միա­սին քառա­ձայն երգչա­խումբ մը կը կազմեն
- Երեք հոգիով քառա­ձայն երգչա­խումբ կ’ըլլա՞յ…
- Երեք հոգիով դժուար թէ ըլլայ բայց երեք հայե­րով անպայման կ’ըլլայ , մանաւանդ եթէ մէկը հայաստանցի , միւսը այնճարցի իսկ երրորդն ալ «եապանճի» ըլլայ:
- Հայաստանցին ու այնճարցին հասկցանք , «եապանճի»ն ո՞վ է .…
- Ան որ մուսա­լեռցի չէ , այնճարցի­նե­րուն համար ան եապանճի է … Պայմա­նաւ սակայն որ ծագումով հայ է իսկ արմատնե­րով կամ վանե­ցի է , կամ սասունցի կամ մշե­ցի կամ ալ կիլի­կե­ցի է.…

Ինչ որ է … Կարեւո­րը երգչա­խումբը պատրաստ է ու զարմա­նա­լիօ­րէն ան քառա­ձայն է … Թէեւ ասոնց բոլո­րին ձայն ալ անուշ է , մէկը սոփրա­նօ միւսը թենոր միւսն ալ ալթօ է , սակայն երեք հոգիով իրենց երգա­ծէն կարծես թէ քառա­ձայն աղմուկ մը կ’ելլէ…

Ինչո՞ւ այդպէս է , որովհե­տեւ միա­ժա­մա­նակ ամէն մէկը իր սրտին ուզած երգը կը փչէ… Այնճարցին կ’երգէ թէ մուսա լերան գիւղե­րէն ինչպէս Այնճար եկած է , նոյն ատեն Հայաստանցին ալա­գեա­զին գովքը կը հիւսէ իսկ «եապանճի»ն ալ իր Մշոյ սէգ սարե­րը կը յիշէ… Թէեւ բոլո­րին երգն ալ հայոց աշխարհի սիգա­պանծ լեռնե­րուն նուի­րուած է , սակայն երբ ամէն մէկը միեւնոյն ատեն տարբեր երգ երգէ , լսո­ղը միայն աղմուկ կ’ունկնդրէ… Չէ՞ք կարծեր որ այս խնդի­րը այլեւս լուծող մը պէտք է… Հաւա­տա­ցէք շատ բարդ հարց մը չէ , ընդա­մէ­նը ազգա­յին խմբա­վար մը ու «մանղալ» մը պէտք է : Քանի որ այսօր կիրա­կի է , իմ մանղալս պատրաստ է … Նկա­տի առնե­լով նաեւ որ այսօր Մուսա լեռան հերո­սա­մարտի օրն է , մուսա­լեռցի ազգա­յին բժիշկն ալ որպէս խմբա­վար ձեր տրա­մադրութեան տակ է …Եկէք ամէն մէկուդ գաւաթ մը օղի խմցնեմ ու այս երգչա­խումբը այնպէս մը խմբա­վա­րեմ , որ նոյնիսկ եթէ ամէն մէկը իր երգը երգէ , լսո­ղը թող « Սարե­րի Հովին Մեռնեմ» ունկնդրէ…

Անշուշտ նախքան ունկնդրէ , լաւ կ’ըլլայ որ երկու կամ երեք գաւաթ օղի ալ լսո­ղը խմէ …»

Առնչվող Հոդվածներ