13.5 C
Yerevan

Սա անկա­խության պատե­րազմ է

Հրանտ Տ. Աբրա­հա­մեան

Շատերն ասում են գոյատև­ա­ման, կյանքի իրա­վունքի, կամ ասում են՝ հայրե­նա­կան: Սա ճիշտ է, բայց ամբողջը չի, և հիմնա­կա­նը չէ:

Ամբողջն ու հիմնա­կա­նը՝ անկա­խության պատե­րազմն է: Սովո­րա­կան հարց չի դրված՝ հաղթել թե՞ չհաղթել պատե­րազմում: Դրված է ինքնուրույն քաղա­քա­կան միա­վոր լինե­լու իրա­վունքի, և այդ ինքնուրույնության չափի հարցը:

Մեր տեղն աշխարհում, տարա­ծաշրջա­նում, մեր կշի­ռը, դիրքը որոշվում է այս օրե­րին, և որոշվում է երկա­րա­ժամկետ կտրվածքով:

Դեռ 30 ու մի քիչ ավել տարի առաջ հայ ազգը քաղա­քա­նա­պես խեղճ, կոտո­րա­ծի ենթա­կա մի համայնք էր, որը հպարտ էր իր մշա­կութա­յին անցյա­լով ու ներկա­յով, բայց որն իր անվտանգության հույսը դնում էր օտար ուժի պաշտպա­նության վրա: Հային սպա­նում էին անպա­տիժ, և պաշտպաննեն ուշա­նում էին: Մենք դա տեսել ենք, գրքրեից չենք կարդա­ցել: Դա 1988-ին էր, 1989-ին, 1990-ին:

Հայ ազգը քաղա­քա­նա­պես զրո էր, թանգա­րա­նի ապրանք էր, բարի ու անշառ «մնո­գոստրա­դալնիյ արմյանսկիյ նարոդ էր»: Իր պայքա­րով հայ ազգը դարձավ քաղա­քա­կան և ռազմա­կան միա­վոր: Ինքն իր անվտանգությունն ապա­հո­վող:

Ու հիմա սա նորից ուզում են հարցա­կա­նի տակ դնել: Ադրբե­ջա­նը նախև­ա­ռաջ: Հետո՝ Թուրքիան: Հետո՝ Ռուսաստա­նը, որտեղ սպա­սում են, թե երբ ենք աղերսե­լու փրկություն, որ թանկ գնով մեզ վրա վաճա­ռեն: Շատերն այդպես էլ չհա­վա­տա­ցին ու չհասկա­ցան, որ հայ ազգն ի զորու է լինել անկախ ու ինքնուրույն: Ու հիմա այդ հարցն է լուծվում: Մենք ո՞վ ենք:

Մի խեղճ քրիստոնյա թանգա­րա­նա­յին փոքրամասնությո՞ւն: Բարի բնիկնե՞ր, որոնց մասին պետք է հոգալ, բայց որոնք իրենք ոչինչ չեն որո­շե­լու: Թե՞ այլ անկախ ազգե­րի ընտա­նի­քում ևս մեկ անկախ ազգ, որը

1. Ի զորու սեփա­կան ուժե­րով ապա­հո­վել սեփա­կան անվտանմգությունը

2. Որն իրա­վունք ունի սեփա­կան որո­շումներ կայացնել, սեփա­կան ներկա­յի ու ապա­գա­յի մասին:

Այո, ոչ միայն մեր անվտանգություն ապա­հո­վե­լու, պաշպանվե­լու կարո­ղությունն է փորձվում: Այլև՝ մեր սեփա­կան կյանքի մաիսն մեր որո­շումներ ընդունե­լու իրա­վունքը՝ հեղափոխությո՞ւն էիք ուզում, ավե­լի արդար կյանք էիք ուզո՞ւմ: Պետք է ապա­ցուցեք դրա իրա­վունքը:

Եվ անվտանգության հարցը՝ ո՞վ եք դուք, որ կոնֆլիկտի գոտում ինքնուրույնա­բար՝ առանց խաղա­ղա­պահնե­րի ապա­հո­վեք խաղա­ղություն: Սա է մեր կշի­ռը:

Ու հիմա էդ մարտահրա­վերն է նետված մեզ: Ու երբեք վերջին տարի­նե­րին այսքան ուժեղ չի եղել նետված: Միայն հայ-ադրբե­ջա­նա­կան կռիվ չի սա:

Եթե հաղթում ենք ոչ թե պարզա­պես ապա­ցուցում ենք մեր իրա­վունքը: Ոչ: Շատ ավե­լին՝ հասնում ենք մի կարգա­վի­ճա­կի, որում դեռ չենք եղել:

Հաղթում ենք մարտահրա­վեր, որը նետված է առնվազն երե­քի կողմից՝ Ադրբե­ջան, Ռուսաստան, Թուրքիա: Ու նոր իրա­վի­ճակ ենք ստեղծում տարա­ծաշրջա­նում:

Պայմաններ ենք թելադրում:

Հին ստա­տուս քվոն այլևս չի վերա­դառնա­լու: Աստվածնե­րը և ճակա­տա­գի­րը մեզ նույնպես մարտահրա­վեր են նետել՝ կարո՞ղ եք հաղթե­լով օգտվել նոր հնա­րա­վո­րություննե­րից:

Սրա համար է մեր սուրբ կռի­վը:

Հաղթա­նա­կը մեր ամեն ինչն է՝ կրո­նը, դավա­նանքը, աստվա­ծը:

«Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամե­նայն հայոց աշխարհիս»:

https://www.facebook.com/ustahrant/posts/10223946602317168

Առնչվող Հոդվածներ