սոց ցանց

Պատերազմ է։ Ու սա էլ իր լրջությունն ու տրամաբանությունն ունի։

Արայիկ Մկրտումյան

Եկեք հասկանանք
Մի քիչ երկար բայց օգտակար

Մենք հաշտություն ենք կամենում, բայց պատերազմից չենք վախենում։

Եկեք հասկանանք թե ինչ է կատարվում հենց հիմա, էս պահի դրությամբ։

Նախ և առաջ, վստահեցնում եմ բոլորին, որ մենք վաղուց է ինչ էսքան ուժեղ չենք եղել։ Մենք վաղուց է ինչ էսքան ուժեղ ու մարտունակ բանակ չենք ունեցել։ Բանակ, որն այսօր իրոք հրաշքներ է գործում ու ցուցաբերում և՛ կամային և՛ մասնագիտական աննկարագրելի բարձրություններ։

Ասածս էժանագին դրամա չէ, այլ իրականություն։ Դուխ տալ պետք չէ։ Էս ազգը տեղով դուխ է։

Ես տասը տարուց ավել է ինչ պատմություն եմ ուսումնասիրում ու վստահեցնում եմ, որ այն ինչ հիմա անում է հայկական բանակը, միայն հիացմունք է առաջացնում։ Ես հարյուրավոր պատերազմներ ու ճակատամարտեր եմ ուսումնասիրել ու հաստատ եմ ասում, որ հայոց բանակն իր բարձրության վրա է։ Ուղղակի լավը չէ, պարզապես ուժեղ չէ, այլ ունի նախանձելի մարտունակություն ու պրոֆեսիոնալիզմ։

Մենք այսօր ունենք նաև ամուր ոտքերի վրա կանգնած պետականություն։ Վստահե՛ք պետությանը։ Վստահե՛ք ինքներդ ձեզ։ Մեր, հազարամյակներով ձգվող պատմությունը մեզ ստիպում է լինել ուժեղ, լինել ամուր։ Ու մենք այսօր հզոր ենք, ուժեղ ենք ու ամուր։ Որովհետև մենք այսօր կանք։ Մենք էսօր պետություն ունենք։ Որովհետև Լենկ Թեմուրն ու Չինգիզը, բյուզանդական ու հռոմեական կայսրերը եկել են ու գնացել։ Կործանվել են աշխարհի պես հաստատ թվացող պետություններ, իսկ մենք այստեղ ենք, ողջ ենք, ապրում ենք։ Որովհետև մենք մենք ենք, նպատակ ունենք, ուժ ունենք։

Այո՛, պատերազմ է։ Ու մենք կորուստներ ունենք։ Բայց պատերազմն առանց դրա չի լինում։ Հայհոյեք ինձ, անիծեք, որ ես դեռ թիկունքում եմ, ոչ թե ճակատում, բայց պատերազմում նաև զոհվում են։ Նաև տարածք են կորցնում։ Ու մեր ամեն զոհը մեզ ստիպում է ավելի ուժեղ ու կատաղի լինել։

Այո պատերազմ է։ Ու թեև համեմատելու չէ, բայց ասեմ։ Օրինակ միայն Սարիղամիշի ճակատամարտում կողմերը կորցրել են մոտ 80 հազարից ավելի մարդ։ Վերդենի մսաղացին զոհ է գնացել միլիոնից ավելի։
Չեմ համեմատում, իհարկե ժամանակներն ուրիշ էին, պատերազմի տեսակն էլ, բայց հավատացեք, որ հիմա մենք ողբալու իրավունք չունենք։ Մեր տղերքը էնտեղ են, որ մենք ապրենք, սառնասիրտ լինենք։

Եթե լսում ենք, որևէ գյուղի մասին կամ ինչ որ լուրեր են գալիս ինչ որ անհաջողությունների մասին, ապա դա դեռևս աղետ չէ։ Այո՛, պատմաբանի իմ հոտառությունը զգում է աղետի ու անհաջողության տարբերությունը։ Ու դա կարող է լինել ոչ թե անհաջողություն, այլ տակտիկա։ Մի բան, որից ոչ բոլորս ենք հասկանում։

Եկեք վստահենք մեր հրամանատարներին։ Նրանք ապացուցել են, որ իսկական հայկյան ոգով, Տիգրան Մեծին արժանի հայորդիներ։


Դիվանագիտության մեջ շատ մի խորացեք, մանավանդ որ շատ բաներից իրոք որ չենք հասկանում։ Միայն կխճճվենք մեր մտքերի մեջ ու գուցե և խուճապի էլ մատնվենք մեր անգիտությունից։ Թե ով ում ինչ կոչ արեց, դա իր գործն է։ Մենք պարապ չենք։ Մենք ունենք կառույց, որը և զբաղվում է այդ հարցով։

Վստահենք մեր պետությանը, վստահենք մեր նախարարներին։ Մենք հիմա երերալու ժամանակ ու իրավունք չունենք։

Իսկ հիմա ազրների պահով։

Ժող, նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում ազրնոցում։ Այ խուճապ էնտեղ կա։ Կասկածները նրանց են կրծում, տնտեսական քայքայումն ու ռազմական ֆիասկոն իրենց բաժինն է։

Հիշեք, որ էսօր մենք պայքարում ենք թուրք֊ադրբեջանական հանցավոր եղբայրության ու միջազգային տեռորիստների դեմ։ Ուռեք հպարտությունից, որովհետև մենք կարողացել ենք կանգնեցնել հազար գլխանի վիշապին։ Շատ չի անցնի, երբ սողունը իր բունը կմտնի։

Ազրնոցում ծեծելով են տանում բանակ։ Իսլամիստ վարձկաններն ինչքան էլ անասուն լինեն, բայց գլխի են ընկել, որ սա քեֆի տեղ չէ ու որ իրենց սատկելը շատ մեծ հավանականություն ունի։ Դանդաղ ու հաստատ բունտ է հասունանում։ Էսօր էգուց սկսելու են հենց իրենց տերերին կոտորել, եթե դեռ չեն սկսել։ Նրանք չեն ուզում մեռնել հանուն Ալիևի, նրանց ուզածը փող է։ Ու հենց լրիվ հասկանան, ազրները սկսելու են իրենք իրենց գլխին տալ։

Ազրնոցի փոքրամասնությունները՝ թալիշներ, ավարներ, լեզգիներ և այլն, ինչքան էլ թույլ ու ջլատված լինեն ամեն դեպքում ուժ են ու ամեն կերպ փորձելու են քայքայել ալիևի գոմը ու հենց էդ բեղլուն էլ մտահոգ է էդ թեմայով։

Թուրքաց Էրդողանը զայրույթից բեղերն է կրծում։ Նա վտանգեց ամեն ինչ՝ Թուրքիայի բարեկամությունը բոլորի հետ, փչացրեց հարաբերությունը շատերի հետ, հանեց գառան դիմակը, արեց ու անում է ամեն ինչ ու ապարդյուն։ Ու ինչքան էլ ամբիցիոզ ամեն դեպքում խելացի սրիկա է ու արդեն համբերությունը վերջանում է տեսնելով ազրների անճարակությունն ու Ալիևի ծանրաշարժ ու փնթի կերպարը(ի դեպ եթե նայեք դրա ելույթները, կտեսնեք, թե ինչքան է լղարել ու դեղնել, որովհետև գիտի որ ամեն ինչ թարսվում է։ Պլյուսնորը մինուս են դառնում։ Պստիկ հաղթանակները վերածվում են մեծ խնդիրների ու ինքը՝ Ալիևը դրա համար է կատաղել։ Շունը զգում է, որ շուտով հենց ազրներն են իր հարցերը լուծելու։ Մանավանդ որ Մուսավաթ կուսակցությունը հրճվանքով է արձանագրում ալիևյան բոլոր անհաջողությունները։

Էրդողանն ինքն էլ ի վերջո հետ է քաշվելու ու իր հիմար դաշնակցին միայնակ թողի, որովհետև արդեն տասնութ օր է ինչ կատաղիագույն մարտեր են, իսկ իրենք հերիք չէ ոչ մի նորմալ հաջողություն էլ չունեն, այլև ունեն հսկայական մարդկային ու զենքի, տեխնիկայի կորուստներ, միլիարդից անցնող հսկայական վնաս։ Իսկ Էրդողանը չի ներելու Ալիևի գլուխգովանությունն ու անճարակությունը։

Էսօր 18 տարեկան հայ տղան իրար խառնեց աշխարհի հզորների հաշիվները։ Դանդաղ բայց տեղից շարժվում են ֆրանսիացնիները, ուզած֊չուզած խոսում են ռուսները…..նրանք բոլորը ինչ որ պահի սխալ խաղադրույք են արել ու հիմա փորձելու են շտկել իրենց սխալները։

Պատերազմ է։ Ու սա էլ իր լրջությունն ու տրամաբանությունն ունի։ Ցավոք նաև կորուստներ ենք տալիս, առանց որի չի լինում ոչ մի հաղթանակ։ Ու դրա համար էլ հաղթանակը էսքան քաղցր է ու դառը։

Թշնամին արնաքամ է լինում։ Մենք՝ թեև վիրավոր բայց դեռ լի ենք ուժով ու էներգիայով։ Մեզ հետ է մեր աստված, մերն է ապագան, մերն է ճշմսրտությունը, մերն է արդարությունը։

Անկախ ամեն ինչից, հայրենակիցնե՛ր, դիմացեք։ Եվս մի քիչ և մենք կարձանագրենք մեր պատմության փառքի էջերից ևս մեկը։

Հաղթել ենք ու հաղթում ենք:

Եկեք հասկանանքՄի քիչ երկար բայց օգտակարՄենք հաշտություն ենք կամենում, բայց պատերազմից չենք վախենում։Եկեք հասկանանք…

Posted by Arayik Mkrtumyan on Wednesday, October 14, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *