26.4 C
Yerevan

Պատե­րազմ է։ Ու սա էլ իր լրջությունն ու տրա­մա­բա­նությունն ունի։

Արա­յիկ Մկրտումյան

Եկեք հասկա­նանք
Մի քիչ երկար բայց օգտա­կար

Մենք հաշտություն ենք կամե­նում, բայց պատե­րազմից չենք վախե­նում։

Եկեք հասկա­նանք թե ինչ է կատարվում հենց հիմա, էս պահի դրությամբ։

Նախ և առաջ, վստա­հեցնում եմ բոլո­րին, որ մենք վաղուց է ինչ էսքան ուժեղ չենք եղել։ Մենք վաղուց է ինչ էսքան ուժեղ ու մարտունակ բանակ չենք ունե­ցել։ Բանակ, որն այսօր իրոք հրաշքներ է գործում ու ցուցա­բե­րում և՛ կամա­յին և՛ մասնա­գի­տա­կան աննկա­րագրե­լի բարձրություններ։

Ասածս էժա­նա­գին դրա­մա չէ, այլ իրա­կա­նություն։ Դուխ տալ պետք չէ։ Էս ազգը տեղով դուխ է։

Ես տասը տարուց ավել է ինչ պատմություն եմ ուսումնա­սի­րում ու վստա­հեցնում եմ, որ այն ինչ հիմա անում է հայկա­կան բանա­կը, միայն հիացմունք է առա­ջացնում։ Ես հարյուրա­վոր պատե­րազմներ ու ճակա­տա­մարտեր եմ ուսումնա­սի­րել ու հաստատ եմ ասում, որ հայոց բանակն իր բարձրության վրա է։ Ուղղա­կի լավը չէ, պարզա­պես ուժեղ չէ, այլ ունի նախանձե­լի մարտունա­կություն ու պրոֆե­սիո­նա­լիզմ։

Մենք այսօր ունենք նաև ամուր ոտքե­րի վրա կանգնած պետա­կա­նություն։ Վստահե՛ք պետությա­նը։ Վստահե՛ք ինքներդ ձեզ։ Մեր, հազա­րամյակնե­րով ձգվող պատմությունը մեզ ստի­պում է լինել ուժեղ, լինել ամուր։ Ու մենք այսօր հզոր ենք, ուժեղ ենք ու ամուր։ Որովհետև մենք այսօր կանք։ Մենք էսօր պետություն ունենք։ Որովհետև Լենկ Թեմուրն ու Չինգի­զը, բյուզանդա­կան ու հռո­մեա­կան կայսրե­րը եկել են ու գնա­ցել։ Կործանվել են աշխարհի պես հաստատ թվա­ցող պետություններ, իսկ մենք այստեղ ենք, ողջ ենք, ապրում ենք։ Որովհետև մենք մենք ենք, նպա­տակ ունենք, ուժ ունենք։

Այո՛, պատե­րազմ է։ Ու մենք կորուստներ ունենք։ Բայց պատե­րազմն առանց դրա չի լինում։ Հայհո­յեք ինձ, անի­ծեք, որ ես դեռ թիկունքում եմ, ոչ թե ճակա­տում, բայց պատե­րազմում նաև զոհվում են։ Նաև տարածք են կորցնում։ Ու մեր ամեն զոհը մեզ ստի­պում է ավե­լի ուժեղ ու կատա­ղի լինել։

Այո պատե­րազմ է։ Ու թեև համե­մա­տե­լու չէ, բայց ասեմ։ Օրի­նակ միայն Սարի­ղա­մի­շի ճակա­տա­մարտում կողմե­րը կորցրել են մոտ 80 հազա­րից ավե­լի մարդ։ Վերդե­նի մսա­ղա­ցին զոհ է գնա­ցել միլիո­նից ավե­լի։
Չեմ համե­մա­տում, իհարկե ժամա­նակներն ուրիշ էին, պատե­րազմի տեսակն էլ, բայց հավա­տա­ցեք, որ հիմա մենք ողբա­լու իրա­վունք չունենք։ Մեր տղերքը էնտեղ են, որ մենք ապրենք, սառնա­սիրտ լինենք։

Եթե լսում ենք, որևէ գյուղի մասին կամ ինչ որ լուրեր են գալիս ինչ որ անհա­ջո­ղություննե­րի մասին, ապա դա դեռևս աղետ չէ։ Այո՛, պատմա­բա­նի իմ հոտա­ռությունը զգում է աղե­տի ու անհա­ջո­ղության տարբե­րությունը։ Ու դա կարող է լինել ոչ թե անհա­ջո­ղություն, այլ տակտի­կա։ Մի բան, որից ոչ բոլորս ենք հասկա­նում։

Եկեք վստա­հենք մեր հրա­մա­նա­տարնե­րին։ Նրանք ապա­ցուցել են, որ իսկա­կան հայկյան ոգով, Տիգրան Մեծին արժա­նի հայորդի­ներ։


Դիվա­նա­գի­տության մեջ շատ մի խորա­ցեք, մանա­վանդ որ շատ բանե­րից իրոք որ չենք հասկա­նում։ Միայն կխճճվենք մեր մտքե­րի մեջ ու գուցե և խուճա­պի էլ մատնվենք մեր անգի­տությունից։ Թե ով ում ինչ կոչ արեց, դա իր գործն է։ Մենք պարապ չենք։ Մենք ունենք կառույց, որը և զբաղվում է այդ հարցով։

Վստա­հենք մեր պետությա­նը, վստա­հենք մեր նախա­րարնե­րին։ Մենք հիմա երե­րա­լու ժամա­նակ ու իրա­վունք չունենք։

Իսկ հիմա ազրնե­րի պահով։

Ժող, նույնիսկ չեք էլ պատկե­րացնում, թե ինչ է կատարվում ազրնո­ցում։ Այ խուճապ էնտեղ կա։ Կասկածնե­րը նրանց են կրծում, տնտե­սա­կան քայքա­յումն ու ռազմա­կան ֆիասկոն իրենց բաժինն է։

Հիշեք, որ էսօր մենք պայքա­րում ենք թուրք֊ադրբեջանական հանցա­վոր եղբայրության ու միջազգա­յին տեռո­րիստնե­րի դեմ։ Ուռեք հպարտությունից, որովհետև մենք կարո­ղա­ցել ենք կանգնեցնել հազար գլխա­նի վիշա­պին։ Շատ չի անցնի, երբ սողունը իր բունը կմտնի։

Ազրնո­ցում ծեծե­լով են տանում բանակ։ Իսլա­միստ վարձկաններն ինչքան էլ անա­սուն լինեն, բայց գլխի են ընկել, որ սա քեֆի տեղ չէ ու որ իրենց սատկե­լը շատ մեծ հավա­նա­կա­նություն ունի։ Դանդաղ ու հաստատ բունտ է հասունա­նում։ Էսօր էգուց սկսե­լու են հենց իրենց տերե­րին կոտո­րել, եթե դեռ չեն սկսել։ Նրանք չեն ուզում մեռնել հանուն Ալիևի, նրանց ուզա­ծը փող է։ Ու հենց լրիվ հասկա­նան, ազրնե­րը սկսե­լու են իրենք իրենց գլխին տալ։

Ազրնո­ցի փոքրա­մասնություննե­րը՝ թալիշներ, ավարներ, լեզգի­ներ և այլն, ինչքան էլ թույլ ու ջլատված լինեն ամեն դեպքում ուժ են ու ամեն կերպ փորձե­լու են քայքա­յել ալիևի գոմը ու հենց էդ բեղլուն էլ մտա­հոգ է էդ թեմա­յով։

Թուրքաց Էրդո­ղա­նը զայրույթից բեղերն է կրծում։ Նա վտանգեց ամեն ինչ՝ Թուրքիա­յի բարե­կա­մությունը բոլո­րի հետ, փչացրեց հարա­բե­րությունը շատե­րի հետ, հանեց գառան դիմա­կը, արեց ու անում է ամեն ինչ ու ապարդյուն։ Ու ինչքան էլ ամբի­ցիոզ ամեն դեպքում խելա­ցի սրի­կա է ու արդեն համբե­րությունը վերջա­նում է տեսնե­լով ազրնե­րի անճա­րա­կությունն ու Ալիևի ծանրա­շարժ ու փնթի կերպարը(ի դեպ եթե նայեք դրա ելույթնե­րը, կտեսնեք, թե ինչքան է լղա­րել ու դեղնել, որովհետև գիտի որ ամեն ինչ թարսվում է։ Պլյուսնո­րը մինուս են դառնում։ Պստիկ հաղթա­նակնե­րը վերածվում են մեծ խնդիրնե­րի ու ինքը՝ Ալիևը դրա համար է կատա­ղել։ Շունը զգում է, որ շուտով հենց ազրներն են իր հարցե­րը լուծե­լու։ Մանա­վանդ որ Մուսա­վաթ կուսակցությունը հրճվանքով է արձա­նագրում ալիևյան բոլոր անհա­ջո­ղություննե­րը։

Էրդո­ղանն ինքն էլ ի վերջո հետ է քաշվե­լու ու իր հիմար դաշնակցին միայնակ թողի, որովհետև արդեն տասնութ օր է ինչ կատա­ղիա­գույն մարտեր են, իսկ իրենք հերիք չէ ոչ մի նորմալ հաջո­ղություն էլ չունեն, այլև ունեն հսկա­յա­կան մարդկա­յին ու զենքի, տեխնի­կա­յի կորուստներ, միլիարդից անցնող հսկա­յա­կան վնաս։ Իսկ Էրդո­ղա­նը չի ներե­լու Ալիևի գլուխգո­վա­նությունն ու անճա­րա­կությունը։

Էսօր 18 տարե­կան հայ տղան իրար խառնեց աշխարհի հզորնե­րի հաշիվնե­րը։ Դանդաղ բայց տեղից շարժվում են ֆրանսիացնի­նե­րը, ուզած֊չուզած խոսում են ռուսները…..նրանք բոլո­րը ինչ որ պահի սխալ խաղադրույք են արել ու հիմա փորձե­լու են շտկել իրենց սխալնե­րը։

Պատե­րազմ է։ Ու սա էլ իր լրջությունն ու տրա­մա­բա­նությունն ունի։ Ցավոք նաև կորուստներ ենք տալիս, առանց որի չի լինում ոչ մի հաղթա­նակ։ Ու դրա համար էլ հաղթա­նա­կը էսքան քաղցր է ու դառը։

Թշնա­մին արնա­քամ է լինում։ Մենք՝ թեև վիրա­վոր բայց դեռ լի ենք ուժով ու էներգիա­յով։ Մեզ հետ է մեր աստված, մերն է ապա­գան, մերն է ճշմսրտությունը, մերն է արդա­րությունը։

Անկախ ամեն ինչից, հայրենակիցնե՛ր, դիմա­ցեք։ Եվս մի քիչ և մենք կարձա­նագրենք մեր պատմության փառքի էջե­րից ևս մեկը։

Հաղթել ենք ու հաղթում ենք:

https://www.facebook.com/aro.mkrtumyan/posts/2095735070571134

Առնչվող Հոդվածներ