20 C
Yerevan

ՎԵՐՆԱՏԱՆ Նախա­գա­հի Մասին

Լյո­վա Եղիա­զարյան

1996 թվա­կա­նի դեպքե­րից հետո ԱԺՄ գրա­սենյա­կում առգրավվեց Վազգեն Մանուկյա­նի ստեղծա­գործությունը «Ի’նչ անել» վերնագրով:Սա իրեն նախա­գահ դարձնե­լու հրե­շա­վոր մի ծրա­գիր էր՝գեբելսյան ոճով:

Բերենք մի քանի հատված ու դուք կհամոզվեք,որ նա ընդունակ է ամե­նա­սարսա­փե­լիին:

1.Կարելի է կատա­րել, այսպես կոչված, հոգե­բա­նա­կան հետա­խուզություն պատգա­մա­վորնե­րի շրջա­նում: Այսինքն, ելնե­լով պահի իրա­վի­ճա­կից, նրանց միջեւ այս կամ այն վիճա­հա­րույց հարցի քննարկման ժամա­նակ նրանց հետ վարել տակտի­կա­կան (քիչ էլ դիվա­նա­գի­տա­կան) զրույց առանձին-առանձին, հանդես գալ արբիտրի դերում: Արբիտրը ենթադրում է երկպա­ռա­կություն, եւ այն դեպքում, որում դուք գտնվում եք երկու պատգա­մա­վորնե­րի կամ երկու խմբակցություննե­րի միջեւ, որոնք դժվա­րությամբ են իրար հարմարվում, ձեր առա­ջին հոգսը պետք է լինի, որ սկզբից բորբո­քեք նրանց մեջ նախանձ, վրդովմունք, նույնիսկ որոշ վեճ, աշխուժացնեք այն, վերջա­պես ձեր միջնորդությունը անհրա­ժեշտ դարձնեք: Պետք է գժտեցնել այն մարդկանց, որոնց ուզում են հաշտեցնել. նրանք լավ տվյալներ ունեն, որպեսզի ատեն միմյանց եւ ինֆորմա­ցիա տան ձեզ: Օգտա­գործե­ցեք դա, որպեսզի հասնեք այնպի­սի վիճա­կի, որը ձեզ (վերջին հաշվով՝ մեզ բոլո­րիս) ձեռնտու է: Ձեր ներսից պիտի ընտրեք այդպի­սի խնդիրներ ստեղծող վարպե­տին, որը վարպե­տո­րեն տանի այդ դերը»:


2.«Հաշվի առնե­լով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղա­փո­խա­կան ու մարտա­կան ոգին, հարկա­վոր է այն բարձրացնել արհեստա­կա­նո­րեն, այն է՝ կատա­րել մահա­փորձեր, պայթե­ցումներ այս կամ այն ուժա­յին հիմնարկություննե­րում՝ աննկատ մնա­լով: Դա բավա­կա­նին դժվա­րին, բայց արդյունք տվող գործ կլի­նի՝ Թատե­րա­կան հրա­պա­րա­կում զանգվա­ծա­յին հավաքներ ստեղծե­լու առումով: Այդ բոլո­րը կատարվի այնքան վարպե­տո­րեն, որ իրենց շարքե­րում ստեղծի փոխա­դարձ անվստա­հությունն ու կասկա­ծը: Կա աննկատ պայթեցման տարբե­րակ…»:

Եւ վերջա­պես՝ ամե­նա­սարսա­փե­լին. այս մոլա­գա­րը 1996‑ի իր նախընտրա­կան գործո­ղություննե­րի ու միջո­ցա­ռումնե­րի թվում նախա­տե­սում էր Ադրբե­ջա­նին հրահրել հարձակման անցնել Ղարա­բա­ղի եւ Հայաստա­նի վրա եւ դրա միջո­ցով հեշտացնել իր հաղթա­նա­կը նախա­գա­հա­կան ընտրություննե­րում.

«Կարե­լի է նաեւ աշխա­տանք տանել Ադրբե­ջա­նին նախա­հարձակ դարձնե­լու Արցա­խի ու Հայաստա­նի սահմա­նա­յին ճակատներում»,-նշում է իր ծրագրե­րում:
Սա մեր սերունդը չի մոռացել,Վազգեն:

Առնչվող Հոդվածներ