Արայիկ Մկրտումյան
Երբ հայերը Եվրոպային զգուշացնում էին թուրքական վտանգի մասին, եվրոպացիները խուլ ու կարճատես պահվածք էին դրսևորում ու իրենք իրենց մեջ վստահ էին, որ թուրքերը երբեք չեն կարող իրենց համար վտանգ ներկայացնել։
Հայկական զգուշացումներն արվել են դարերով։ Մենք նրանց մի քանի հարյուր տարի փորձել ենք հասկացնել, թուրքական վտանգը ինչ որ անիրական հիպոթեզ չէ այլ ռեալ վտանգ, բայց նրանք այդպես էլ չեն հասկացել։
1453թ էլ նրանք ոչինչ չհասկացան։ Կարծեցին, թե Կ.Պոլիսը թուրքերին կկշտացնի։ Իսկ իրենք զբաղված էին իրար միս կրծելով, ավելին՝ Վենետիկն ու Ջենովան ամեն ինչ արին, որ թուրքերի համար հնարավորինս հեշտ լինի բյուզանդական իշխանությանը տապալելը։
Տեսեք֊տեսեք քաղաքականությամբ էին զբաղված։ Երբ թուրքերը Վիեննայի դարպասներն էին ծեծում, իսկ Եվրոպան անհոգ նստած էր՝ վստահ, որ իրենց բան չի պատահի։ Վերահաս աղետից նրանց փրկեցին միայն լեհական զորքերը(որում նաև հայեր կային)։ Դրա դիմաց եվրոպացիները լեհերին նրանով շնորհակալ եղան, որ թողեցին, որ Գերմանիան ու ԽՍՀՄ֊ը ծվեն ծվեն անեն ու ցեղասպանեն լեհերին։
Ու հիմա էլ երբ մենք ամսից ավել է գոռում ենք, որ թուրքիզմն ու ահաբեկչությունը սպառնում են ոչ միայն մեզ, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհին, եվրոպան էլի անտարբեր նստած խոհափիլիսոփայական մտքեր է որոճում ու վստահ է, որ վտանգը կամ իրական չէ, կամ հեռու է։
Իսկական բյուզանդական անտարբերություն։ Նրանք էլ վիճում էին, թե հրեշտակներն արդյո՞ք սեռ ունեն թե ոչ, մինչդեռ թուրքական հրոսակները արդեն քաղաքի պարիսպաների վրա էին մագլցում։
Իսկ այսօր ահա թուրքական գորշ զանգվածը ֆաշիստական պահվածքով շրջում է Եվրոպայի սրտում՝ ավստրիական, ֆրանսիական փողոցներում ու անում նույն կոչերը, ինչ և 1914թ.։
Այսօր թուրքերն ու իսլամիստները մարդ են գլխատում եվրոպայում ու գոռում այն ինչ և մի քանի հարյուր տարի առաջ։
Եվրոպացիները չհասկացան, որ Եվրոպան գրավելու համար պարտադիր չէ, որ հեծյալ ենիչերին նիզակով արշավի ու պատերազմ հայտարարի։ Բավական է ունենալ հոծ թուրքական բնակչություն։ Ու նրանք արդեն եվրոպական քաղաքացի են համարվում, նրանք Եվրոպայի մի մասն են դարձել։
Թուրքական բանակի փոխարեն Եվրոպան նվաճում են իմիգրանտների հսկայական խմբերը։
Եվրոպացիներն ուզում էին էժան աշխատո՞ւժ ունենալ։ Բայց փոխարենը ստացան իրենց վրա թանկ նստող գազազած ամբոխ։
Անգլիայի թրքածին վարչապետ։ Լոնդոնի աֆղան քաղաքապետ։ Ահա և քեզ Եվրոպա։
Ինչպե՞ս է պատրաստվում Գերմանիան լուծել իր մեջ ապրող մի քանի մլն թուրքերի հարցը։
Տեխնոկրատ Եվրոպան այսօր խորը հոգեբանական ճգնաժամի մեջ են ու այլևս չեմ կարող որևէ գաղափարաբանական բան ստեղծել ու համամարդկային արժեքը համաեվրոպական ուժով պաշտպանեն։ Նրանց այսօր ավելի շատ միասեռականներն են հետաքրքրում։ Սա խոսուն փաստ է, որ Եվրոպան սպառվել է։
Այսօր միայն հայկական պետությունն է, որ պայքարում է թուրքական պան֊երի դեմ։
Ու եվրոպան ինչքան ուշ ուշքի գա, այնքան ավելի վատ իր համար։Թուրքերը Եվրոպան վաղուց են գրավել, միայն դրոշները դեռ չեն փոխել։
Եւրոպան անիգակից չէ եւ կը տանի պատմականօրէն մօտիկ անցեալի իր ինքնասպանութեան հետեւանքնը։ Չմոռնաք որ երկու այսպէս կոչուած աշխարհամարտերը եււորպական էին խորքով իսկ այժմ դատապարտուած է այս կացութեան եւ հաւանաբար անոր վատթարացման ալ, այքան ատեն որ նորածիններու այս համեմատութիւնը կը պահէ։ Իր միակ փրկութիւնը՝ Եւրոպացին բազմազաւակ ընտանիքներ ունենալն է, բան մը որ տակաւին հորիզոնին վրայ չկայ։