16.5 C
Yerevan

Դիվա­նա­գի­տա­կան Բացը

Անուշ Հովհաննիսյան

Մենք դիվա­նա­գետներ չունե­ցանք, որով կարող էինք ունե­նալ դիվա­նա­գի­տա­կան հաղթա­նակ: Մենք ունենք լոկ «մասնա­գետնե­րի» մի խումբ, ովքեր միայն անգիր են արել բանակցա­յին սեղա­նին դրված փաստաթղթե­րը, արտա­սա­նել դրանք‘ որևէ լուրջ հակա­փաստարկ չբե­րե­լով թշնա­մու անհիմն պահանջնե­րին: Որոնց թեմա­յից դուրս կամ թեմա­յին ածանցյալ որևէ հարց տալու պարա­գա­յում ինքդ էիր ամա­չում նրանց դատարկությունից:

Մենք այժմ ունենք հնուց եկող Արցախյան հարց, բայց չունեինք համա­պա­տասխան կրթություն և տրա­մա­բանված փաստարկված ներկա­յա­ցում մեր տեսա­կետնե­րի, ոչ այն պատճա­ռով որ մեր տեսա­կետնե­րը զուրկ էին դրանցից, այլ որ մենք էինք զուրկ էդ տրա­մա­բա­նությունից: Կարե­լի էր զարգացնել, մարզել ուղե­ղը նաև այս ուղղությամբ, կարե­լի էր ունե­նալ իրա­կան դիվա­նա­գի­տա­կան դպրոց, որը չէր ենթարկվի որևէ ներքա­ղա­քա­կան խմո­րումնե­րի: Կարե­լի էր բայց ոչ էական, ինչու, որովհետև երգը արդեն վաղուց էր երգված, ստո­րագրել էին բոլո­րը իրենց բանակցման կարո­ղությամբ զուրկ, որը վավե­րացվեց ավե­լի դաժան պայմաննե­րով այսօր:

Ինչքան էլ ասենք մեղա­վորներ չկան, գրտակցում ենք որ կան ու շատ են: Դիվա­նա­գի­տա­կան ճակա­տում մեղա­վոր ենք, որ չէինք տեսնում այդ դպրո­ցի անհրա­ժեշտությունը կամ տեսնե­լով, հետև­ո­ղա­կան չէինք ու լռում էինք: Արդեն կա հայտա­րա­րությունը իրե­նից բխող բոլոր հետրանքնե­րով: Ես գրե­թե համոզված եմ, որ մերժել ու էլի պատե­րազմե­լը մեզա­նից կխլի այն ինչ ուենք հիմա: Այս էական փաստը ընդունե­լով‘ մեր գալիք իշխա­նությունը /Հայաստանը սկսում է իր պատմության նոր էջը/, ով էլ որ լինի, պետք է թափ տա դիվա­նա­գի­տա­կան ապա­րա­տը ամբողջությամբ, գնա­հա­տի իրա­կան դիվա­նա­գետնե­րին, վերա­կա­ռուցի դպրո­ցը ոտքից գլուխ ու պատրաստվի նոր տրա­մա­բանված բանակցություննե­րի: Եվ որ ամե­նա­կարև­որն է, պետք է հասկա­նա‘ ով կբա­նակցի ու կկա­րո­ղա­նա մեղմել մեզ պարտադված կապի­տուլա­ցիան:

Առնչվող Հոդվածներ