26.4 C
Yerevan

Քաղա­քա­կան Դաշտում Դարձյալ Սևի և Սպի­տա­կի Դիսկուրս է

Գարե­գին Միսկարյան

Իհարկե, նախկիննե­րի համար կառա­վա­րող ուժին հեռացնե­լու ճանա­պարհին հեշտ է պատե­րազմի պարտության մեջ նրանց մեղադրել, մեղադրել վատ դիվա­նա­գի­տության և վատ բանակ ունե­նա­լու մեջ, և մյուս կողմից, կառա­վա­րող ուժի համար հեշտ է պարտության մեջ մեղադրել նախկիննե­րին, վատ դիվա­նա­գի­տա­կան դպրոց և վատ բանակ, ընդհանրա­պես, որպես ժառանգություն վատ համա­կարգ թողնե­լու մեջ։

Ըստ էության քաղա­քա­կան դաշտում դարձյալ սևի և սպի­տա­կի դիսկուրս է, մի տարբե­րությամբ, եթե նախկի­նում մի կողմը ընդունում էր իր «սև» լինե­լը, ապա հիմա բանա­վե­ճը (եթե կարե­լի է դա բանա­վեճ անվա­նել) «դու սև ես», «դու ավե­լի սև ես» դաշտում է։

Մեզ պետք է ամեն կերպ կտրել այս անիծյալ շղթան։ Ժամա­նակն է խոսել այն մասին, թե ինչպես և ուր ենք ուզում տանել այս երկի­րը, թե ինչպես և ինչ ենք ժառանգե­լու մեր երե­խա­նե­րին։ Ժամա­նակն է մտա­ծե­լու, թե ինչպես ենք մենք դուրս գալու այս անդունդից, որ քսանվեց տարի փորում էինք, իսկ վերջին երկու տարում կոսմե­տիկ վերա­նո­րո­գում։ Մենք պարտա­վոր ենք քաղա­քա­կան դաշտում փոխել քննարկումնե­րի բնույթն ու տրա­մա­բա­նությունը։ «Սև» ու «սպի­տա­կը» ապա­քա­ղա­քա­կան դիսկուրսը մեզ ոչ մի տեղ չի տանե­լու այլ ավե­լի է ներքա­շե­լու արա­տա­վոր շրջա­նի մեջ։

Մենք կորցնե­լու պետա­կա­նություն չունենք, չի կարե­լի էս աստի­ճան էգոիստ լինել։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5460660913959913

Առնչվող Հոդվածներ