Սփիւռք

4-րդ արդյունաբերական հեղափոխություն

Նորայր Էպլեղաթեան

«Ինձ ապագան է հետաքրքրում,  քանի որ ես այնտեղ եմ պատրաստվում անցկացնել կյանքիս մնացյալ հատվածը»:

Վերապլանավորման ու վերակազմակերպման ժամանակն է: Այն, ինչ ռազմական ստրատեգներն անվանում են «OODA»(Հետևել-կողմորոշվել-որոշել-գործել):

Աշխարհը չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն է ապրում, որն իր հետ մեծ մարտահրավերներ ու հսկայական մասշտաբի հնարավորություններ է բերելու:

.Առաջին արդյունաբերական հեղափոխությունը նշանավորվեց անցումով ձեռքի աշխատանքից մեքենայականին՝ ջրի ու գոլորշու էներգիայի կիրառումով: Այդ ամենը սկիզբ դրեց տեքստիլի մեքենայացված գործարանային արտադրանքին, սև մետալուրգիային, գյուղատնտեսական արտադրանքին, լեռնահանքային արդյունաբերությանն ու այլ ոլորտներին: Դա նախ խթանեց բնակչության աճն ու ամրացրեց միջին դասը:

.Երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը(որը հայտնի է նաև տեխնոլոգիական հեղափոխություն անունով) ապահովեց էլեկտրական, հեռախոսա-հեռագրային ու երկաթուղային ցանցերի հայտնվելը, գազի և ջրի մատակարարումը:  Դա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի ու Ճապոնիայի արդյունաբերական արագ աճի ժամանակաշրջանն էր:

.Երրորդ արդյունաբերական հեղափոխությունը(ինչպես նաև հայտնի է թվային հեղափոխություն) էլեկտրական ու տեղեկատվական տեխնոլոգիան օգտագործեց արտադրության ավտոմատիզացման համար: Համակարգիչների զարգացումը(ներառյալ սուպեր-համակարգիչները) ու արտադրական սարքավորումների(ընթացքի) կիրառումը սկսեցին նվազեցնել մարդկային ուժի անհրաժեշտությունը:

. Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը՝ դա արտադրության ու արտադրակական արդյունաբերական պրակտիկայի շարունակական ավտոմատիզացիան է: Ժամանակակից խելացի տեխնոլոգիաների կիրառումը, միջմեքենայական կապը(M2M) ու իրերի համացանցի(IOT) թույլ են տալիս էլ ավելի շատ նվազեցնել մարդու ախտորոշումն ու միջամտությունը: Ամփոփելով կարող ենք ասել, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը ճանապարհ է բացել կիբերֆիզիկական համակարգերի(GPS), իրերի արդյունաբերական ինտերնետի, ամպային հաշվարկների, կոգնիտիվ հաշվարկների ու արհեստական բանականության համար: Դրանց ռեալիզացիան հատկապես կարևոր է 3D տպագրության ու խելացի սենսորների համար(որոնք ապահովում են ԱԹՍ-ները, մի տեխնոլոգիա, որը մեզ խիստ անհրաժեշտ է):

Ինչպես որ նշվել էր ավելի վաղ, բոլոր նորարարությունները հանգեցնում են հասարակական անհամաչափ տեղաբաշխման, բայց ճիշտ ծրագրման ու խնդիրների լուծմանն ուղված ավելի խելացի մոտեցման դեպքում կարող ենք թուլացնել այդ ազդեցությունը մեր հասարակության վրա:

Դեռ շատ անելիքներ ունենք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *