Գարեգին Միսկարյան
«Ինքնորոշման իրավունքը» միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից է, որը ենթադրում է յուրաքանչյուր ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ կողմից սեփական պետության գոյության ձևի վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք։
Քանի դեռ մենք «հովանավորներ» ենք փնտրում, մենք որպես ազգ դեռ ինքնորոշված չենք, ու դրա անհրաժեշտությունը էս փուլում արդիական է, ավելի քան երբևէ։
Ո՞ր տարածքում ենք ինքնորոշվում, ի՞նչ արժեքներ ենք դավանում, ի՞նչ արժեք ենք ստեղծելու, ինչպիսի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ ենք դնում։
Արդյո ՞ք Հայաստանի Հանրապետության գոյության նպատակը պիտի լինի հայոց լեզվի և եկեղեցու պատմության պահպանումը, թե դրանք միջոց են լինելու հասնելու ավելի մեծ նպատակների։ Արդյո ՞ք մենք շարունակելու ենք հպարտանալ կամ ամաչել մեր պատմությունից, թե սերունդների համար իրենց պապերով հպարտանալու պատմություն ենք կերտելու։ Արդյո ՞ք շարունակելու ենք ամեն ինչ փողով չափել, թե մեր բոլոր հայրենակիցներին հասանելի արժանապատիվ կյանքը մեզ ավելի մեծ հոգևոր բավարարվածություն է պարգևելու։ Արդյո ՞ք մենք շարունակելու ենք դիպլոմը գիտելիքից վեր դասել, անձնական շահը հանրայինից վեր դասել, հայրենիքի մասին ճառեր ասելը հայրենիքը մաքուր պահելուց վեր դասել, զինվորի կենացը խմելը անձնական ծառայությունից վեր դասել։
Ինչպիսի՞ պետություն ենք մենք ցանկանում ունենալ։ Եթե մենք էս հարցերին չպատասխանեցինք, մեր փոխարեն ուրիշներն են պատասխանելու, բայց դրանից հետո մենք էլի տևական ժամանակ չենք կարողանալու մեր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել։ Իսկ դա վասալությոյնն է։ Մենք պիտի ինքնորոշվենք։