սոց ցանց

Հայաստանի Շահը

Հայաստանը պիտի կառավարեն մարդիկ, ովքեր ագրեսիվ արտաքին քաղաքականություն կվարեն՝ համադրելով մեր շահերը աշխարհի այլ պետությունների շահերի հետ․․․

Գարեգին Միսկարյան

Երկրորդ համաշխարհայինից հետո գործող աշխարհակարգը հենվում էր միջազգային իրավունքի վրա և դրա շրջանակներում էր գործում ու ցանկանում լուծել Արցախի հարցը Մինսկի խումբը։

Ժամանակի ընթացքում աշխարհակարգը փոխվեց, և ինչպես ընդունված է ասել, սկսեց գործել «անկարգ» աշխարհակարգը, որը ենթադրում է պետական շահերի շուրջ գործող աշխարհակարգ։

Փորձեմ ներկայացնել Արցախի հարցի շուրջ վերջին զարգացումները այդ համատեքստում։

Ադրբեջանի շահը- ազատագրված տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել, չեզոքացնել Հայաստանի դերը որպես Արցախի անվտանգության երաշխավոր և առհասարակ տարածաշրջանում, ստանալ Նախիջևանի հետ հաղորդակցության ուղիներ, Թուրքիայի հետ ռազմական, քաղաքական և այլ հարաբերությունների խորացում և Մեծ թուրանի (առնվազն) տնտեսական պրոեկտի մեջ ներգրավում, հաղթանակի մջոցով ներքին կայունության հաստատում և Ալիևների կլանի շարունակականության ապահովում, Իրանի հետ համատեղ տնտեսկան նոր պրոեկտների իրագործում (Մի քանի տարի առաջվա Արաքսի վրա հիդրոկայանների կառուցման նախագծի իրագործում) և այլն։

Ռուսաստանի շահը- Հարավային Կովկասում (ըստ Ռուսաստանի Ադրբեջանի տարածքում) ռազմաբազայի տեղակայում, կոնֆլիկտը վերահսկելի պահելու ճանապարհով Մեծ թուրանի մեջ սեփական վերահսկողության հաստատում կամ (եթե հնարավոր լինի) Ադրբեջանին ԵԱՏՄ ներգրավում, իր վերահսկողությունից դուրս էներգակիրների հոսքերի մեջ հնարավոր ներգրավածություն, զենքի վաճառք, պարտված Հայաստանի կախվածության մեծացում, սեփական ժողովրդին ցույց տալը, թե ինչ վատ է ժողովրդավարական ճանապարհով ձևավորվող իշխանությունը և այլն։

Թուրքիայի շահը- Մեծ թուրանի պրոյեկտի իրագործում Նախիջևանի միջոցով` Ադրբեջանի հետ ցամաքային կապ, Ադրբեջանում ռազմական ներկայություն, զենքի վաճառք և փորձարկում, Հայաստանի դերի չեզոքացումը տարածաշրջանում, էներգակիրների դեպի Եվրոպա տարանցման հնարավորություն և այլն։

Իրանի շահը – Ադրբեջանի հետ տնտեսական գործունեություն, Ռուսաստանի` որպես ընդհանուր շահեր ունեցող պետության, ռազմաբազայի մոտեցում և մեծացում, Իրան-Իսրայել բախման զսպման համատեքստում և այլն։

Իսրայելի շահը- Զենքի վաճառք և փորձարկում, ադրբեջանական կապիտալի մեծացում Իսրայելում, ի դեմս Ադրբեջանի Իրանի հյուսիսային սահմանին հնարավոր դաշնակից պետություն, Պակիստանից դեպի Թուրքիա Իրանով անցնող երկաթուղու վերագործարկում և այլն։

Անգլիայի շահը- Ադրբեջանի տարածքում հանքերի շահագործում (նավթից բացի նաև ոսկու), Ադրբեջանի և թուրքիայի տարածքով էներգակիրների տարանցում դեպի Եվրոպա, որպես Ռուսաստանին հակակշիռ Թուրքիայի ազդեցության մեծացում տարածաշրջանում և այլն։

Պակիստանի շահը- մեծ Թուրանի տնտեսական և ռազմական Բլոկին միանալու հնարավորություն, Իրանով դեպի Թուրքիա 2009 ին կառուցված երկաթուղու վերագործարկում և այլն։

Չթվարկեմ ԱՄՆ-ի, Չինաստանի շահերը։ Ինչպես մյուսների շահերը ունեն բազմաթիվ այլ շերտեր, առավել ևս այս երկու գերտերությունների շահերն են բազմաշերտ։

Հիմա հարց. ինչ է ստացվում, որ ինչպես մենք ենք սիրում ասել` աշխարհը մեր դե՞մ է։ Ոչ, աշխարհը չի մեր դեմ, այլ մենք չենք կարողանում ձևակերպել մեր պետական շահը և այն համադրել այլ պետությունների շահերի հետ։ Երեսուն տարի Հայաստանը միջազգային հանրության մեջ ընկալվել և եղել է Ռուսաստանի շահը սպասարկող վասալ։ Սա չի նշանակում, որ մենք չենք կարող ունենալ Ռուսաստանի հետ համընկնող շահեր, բայց մենք պիտի կարողանանք համադրել մեր շահերը նաև այլ պետությունների հետ։ Երբ երեսուն տարի դու, որպես պետություն, ոչինչ չես անում այլ պետությունների հետ ընդհանուր շահեր գտնելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ, դա անում են ուրիշները և դու հայտնվում ես խաղից դուրս վիճակում։

Ահա, թե ինչու է կարևոր, որ Հայաստանը կառավարեն մարդիկ ովքեր եղածը պահելու համար պիտի ոչ թե պասիվ դիրք բռնեն, որպեսզի մեզ չնեղացնեն, այլ պիտի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարեն՝ համադրելով մեր շահերը աշխարհի այլ պետությունների շահերի հետ և գործ անեն։

facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *