14.7 C
Yerevan

Մենք Թշնա­մուն Չենք Պարտվել, Մենք Պարտվել Ենք Ինքներս Մեզ…

Դավիթ Հովհաննիսյա­նը գրել է.

Մենք այսօր տալիս ենք քսանվեց տարի­նե­րի կուտակված սխալնե­րի պատասխա­նը, ու մեղա­վո­րը բոլորս ենք: Եթե տարի­նե­րի ընթացքում բացի կենացնե­րից եւ բառե­րով Հայրե­նի­քը սիրե­լուց գործով ցույց տայինք, չլռեինք ու համա­կերպվեինք, երբ մեր աչքե­րով էինք տեսնում, թե ինչպես էին քանդում մի պետություն, որը իր գոյության իսկ օրվա­նից ենթարկվել է թշնա­մու կողմից հարձա­կումնե­րի ու չենք ստի­պել մեր իսկ ապա­հո­վության համար հզո­րացնել, երբ, իմա­նա­լով ներսի թուրքե­րին, երբեք չենք պատժել, թե՛ օրենքով, թե՛ մարդկայնո­րեն ։

Մենք թշնա­մուն չենք պարտվել, մենք պարտվել ենք ինքներս մեզ, քանի որ ապրել ենք մեզ հույս տալով, իսկ թշնա­մին մեր ամեն բարձրացրած հայրե­նա­սեր բաժա­կա­ճա­ռե­րի ընթացքում զինվեց, որ իր վրե­ժը լուծի, իսկ մենք մեր հաղթա­նա­կը փոխա­րի­նե­ցինք դղյակնե­րով, լավ ու շատ թանկարժեք մեքե­նա­նե­րով, ծառա­նե­րով, Աֆրի­կա­նե­րում առյուծ խփե­լով, սեփա­կան գազա­նա­նոց ունե­նա­լով, սեփա­կան Եկե­ղե­ցի կառուցե­լով, մոլե­րով, կղզի­նե­րով։

Հ.Գ. Քանի դեռ հայի տականքը ու ներսի թուրքը չի պատժվել, մենք շարունա­կե­լու ենք ապրել հույսով ու շարունա­կե­լու ենք զուտ բաժա­կա­ճա­ռով սիրել Հայրե­նիքս, իսկ մեզ հակա­ռակն է պետք ՝ դառնալ համախմբված ուժ, ստեղծել ամե­նաուժեղ բանա­կը ու գործով պաշտպա­նել հողն ու ջուրը: 

Առնչվող Հոդվածներ