16.9 C
Yerevan

Հայրե­նի­քը Մենք Ենք

Արա­յիկ Մկրտումյան

Ունենա՞լ թե լինել, վերցնե՞լ թե տալ, դառնա՞լ թե կորցնել․․․

Հարցի փիլի­սո­փա­յա­կան մոտե­ցումը երբեմն դժվար ընկա­լե­լի է, բայց դրա փոխա­րեն շատ պատասխաններ է տալիս։

Եկեք շատ չխո­րա­նանք բարդ էկզիստենցիա­լիզմի մեջ ու հարցին նայենք մեր հայրենական֊քաղաքական տեսանկյունից։

Այսօր մենք կորցրել ենք Արցա­խը։ Մեր հայրե­նի­քը շատ առումնե­րով վտանգի տակ է։ Ընդդի­մա­դիրներն ու իշխա­նա­կաննե­րը հայտա­րա­րում են, որ իրենք կփրկեն երկի­րը և այլն։ Արդյո՞ք կանեն։

Արդյո՞ք կարող են։ Հասկանո՞ւմ են, թե ինչ է պահանջվում, ինչ է պետք։ Հիմա կհասկա­նանք։

Բայց նախ մի նկա­տա­ռում։ Հատկա­պես այն մասին, որ մենք մշտա­պես մեծ ու անհասկա­նա­լի խնդիրներ ունենք և նրանք, ովքեր լուծում են առա­ջարկում, առանձնա­պես չեն խորա­նում պատճառնե­րի մեջ՝ կամ հուսա­լով, որ խնդիրն այդքան խորը չի լինի, կամ վախե­նում են այդ խնդրի խորությունից, կամ էլ՝ ի վիճա­կի չեն(ունակ չեն) դա ըմբռնե­լու։

Պայքա­րը միայն հետև­անքի դեմ է, բայց ոչ պատճա­ռի։

Սոցիա­լա­կան հոգե­բաննե­րը նշում են մարդու և հասա­րա­կության տրա­մադրվա­ծության և պատճառա֊հետևանքային կապի կարև­ո­րությունը։ Բայց հասա­րա­կությունը երբեք դա չի հասկա­նա։

Կոնկրետ հայրե­նի­քի պահով։ Մենք մշտա­պես փնտրում ենք լուծում, փրկություն, բանալի.….ու մենք երբեք չենք գտնում։ Երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչու ենք մենք միշտ սխալվում, ինչո՞ւ են մեր ընտրյալնե­րը մեզ այդքան դաժա­նո­րեն խաբում։ Ինչպե՞ս կարող է մի ժողո­վուրդ ութ անգամ ընտրություն կատա­րել, ընտրել 3 նախա­գահ, մի քանի խորհրդա­րան ու նրանք բոլո­րը վատը լինեն։ Գուցե սխա­լը մեկ ա՞յլ տեղ է։ Գուցե ժողո­վուրդը չի՞ հասկա­նում, թե ումից ինչ է ուզում։ Բայց անընդմեջ սխալվել երե­սուն տարի՝ դա դիագնոզ է։

Մենք մեծ խնդիր ունենք։

Մենք հայրե­նի­քը կփրկենք միայն այն դեպքում, եթե այն ընդունենք ու հասկա­նանք գիտակցությամբ ու հոգով։ Հայրե­նի­քը սիրենք այնպես, ինչպես Քրիստո­սը՝ մարդուն ու աշխարհը։ Քրիստո­սը ոչինչ չպա­հանջեց, չունե­ցավ, չվերցրեց։ Նա չէր կարող պահանջել ինքն իրե­նից։ Քրիստո­սը հրա­ժարվեց ամեն ինչից՝ հանուն ամեն ինչի։ Նա տվեց ամեն ինչ ու ստա­ցավ ամեն ինչ։ Մենք կարո՞ղ ենք այդպես։

Քրիստոսը(աթեիստները կարող են ընդունել կերպա­րը) աստված է, նա տիրում է աշխարհին ու իրեն զոհում իր իսկ աշխարհի համար՝ փրկե­լով նրան։ Մենք՝ մեր հայրե­նի­քի տերն ենք ու արդյո՞ք մենք մեզ զոհում ենք կամ կարող ենք զոհել։ Խնդրում եմ հասկա­նալ ասա­ծիս հոգե­բա­նությունը։ Խոսքը միայն պատե­րազմի ժամա­նակ զոհվե­լուն չի վերա­բերվում, այլ նաև խաղաղ ժամա­նակ մանր ու մեծ սրի­կա­յություն չանե­լը։

Հայրե­նի­քը մերը կլի­նի, եթե լուծում չփնտրենք, այլ լինենք, եթե չունե­նանք այլ լինենք, եթե չվերցնենք այլ լինենք, եթե չպա­հանջենք այլ լինենք։ Մենք լինենք հոնց ինքը Հայաստա­նը։ Զգանք նրա ամեն քարը՝ մեր ողջ էությամբ, մարմնով ու հոգով, մեր ամեն մի բջջով ու մազով, մեր ամեն շնչով ու աչքի թարթումով։ Հակա­ռակ դեպքում հայրե­նի­քը մեզ համար վերածվում է մասնա­վոր ոլորտի, սեփա­կա­նության, ինչ որ բանի բայց ոչ էության։ Հայրե­նի­քը ուղղա­կի տարա­ծություն չէ այլ մոտե­ցում, հոգե­վի­ճակ, մտա­ծե­լա­կերպ, գործունեություն։ Եվ ամենև­ին էլ պետք չէ մտա­ծել ծայրա­հեղ նացիզմի մասին։ Այլ հասկա­նալ, որ հայրե­նի­քը դու ես, երբ քո ԵՍ֊ը, էգոն նույնացվի հայրե­նի­քի հետ։

Այդ ժամ է, որ կարող ես ապրել նաև թեթև։ Ապրել հանուն հայրե­նի­քի, չի նշա­նա­կում լինել մռայլ ու մշտազբաղ, չարքաշ ճգնա­վոր։ Դուք բոլորդ սիրում եք ինքներդ ձեզ և ամեն պահ չեք տառա­պում։ Սիրեք հայրե­նիքն այնպես, ինչպես ձեզ, ու ոչ ոք չի տառա­պի։

Հայրե­նի­քը մերը կլի­նի միայն այն ժամա­նակ, երբ մենք ԵՆՔ հայրե­նի­քը։

Հակա­ռակ դեպքում հայրե­նի­քը մեզնից է փրկել պետք լինե­լու։

Առնչվող Հոդվածներ