20.4 C
Yerevan

Դուք Ո՞նց Կզգա­յիք Ձեզ…

Վանիկ Չալո­յան

Դուք ո՞նց կզգա­յիք ձեզ։

Բայրաքթարներ արտադրող թուրքա­կան Բայքար ընկե­րությունը մեկնարկել է նոր՝ Աքընջը (Akıncı) անօ­դա­չու սարքե­րի սերիա­կան արտադրությունը։ Եթե մեր իմա­ցած բայրաքթարնե­րը (TB2) կարո­ղա­նում էին օդում պահել մինչև 150 կգ ծանրություն, ապա էս նոր անօ­դա­չունե­րը էդ թիվը հասցրել են 1350 կգ‑ի։ Սրանք նաև կարո­ղա­նում են բարձրա­նալ մինչև 12.000 մետր, օդում կարում են մնան մինչև 24 ժամ։

Ըստ Վիքի­պե­դիա­յի, էս անօ­դա­չունե­րի նկարնե­րը համա­ցանցում շրջա­նառվում էր դեռ 2018 թվի հունի­սից։ Իսկ ի՞նչ էինք անում մենք էդ ժամա­նակ։ Ի՞նչ էինք անում դրա­նից առաջ, դրա­նից հետո։ Շատ հետո։ Հիմա։ Ի՞նչ ենք մենք անում։ Ինչով էինք մենք զբաղված էս անցնող տարի­նե­րին։ Ինչ արե­ցինք, որ չլի­ներ էն ինչ եղավ։ Պատասխան՝ ՈՉԻՆՉ։

Մենք մեր կոմֆորտ զոնա­յից դուրս չէինք գալիս, ու հիմա էլ՝ հարմարվե­լով նրա հետ՝ ինչ կա, էլի դուրս չենք գալիս։ Շատ բաներ դառնում ա սովո­րա­կան մեր համար։ Մեր համար սովո­րա­կան ա դարձել արդեն, որ գերի­ներ ունենք։ Մենք համա­կերպվել ենք էդ մտքի հետ, ընկել ենք մեր կոմֆորտ զոնա­յի մեջ, արդեն նորմալ ա, որ գերի­ներ կան։ Ու էդ համա­կերպվա­ծության ֆոնին էլ զբաղվում ենք մեր առօրյա գործե­րով։

Պատե­րազմի օրե­րին շատերս ասում էինք, որ բոլոր զոհե­րը մեր եղբայրներն են, անկախ նրա­նից ճանա­չում էինք, թե չէ։ Ասում էինք բոլոր կռվողնե­րը հերոսներ են, բոլո­րը մեր եղբայրներն են, առանց որև­ի­ցե տարբե­րության։ Բոլո­րը հավա­սա­րա­պես մերն էին։ Էսօր մերոնցից 62 հոգի մարդ գերի ա։ 62: Մեր 62 եղբարներն ու քույրե­րը։ 62 ընտա­նիք Հայաստա­նում աննկա­րագրե­լի սթրե­սի մեջ ա քնում ու զարթնում, մի լուրի, մի լավ լուրի սպա­սումով։ Ինչի էլ հայե­րով չենք հավաքվում տարբեր երկրնե­րում դեսպա­նություննե­րի առաջ էդ հարցը բարձրացնում, ինչի տարբեր միջազգա­յին միջո­ցա­ռումնե­րի ժամա­նակ էդ հարցե­րը չենք բարձրա­ձայնում, ինչի հայտնի­նե­րին նամակներ չենք գրում, ինչի ենք մեր 62 հոգու մասին մոռա­ցել ու կպել մեր առօրյա կյանքին։ Այո՛, մի քանի հոգուց բացի բոլորս մոռա­ցել ենք մեր 62 եղբայրնե­րին ու քույրե­րին, ովքեր էսօր թշնա­մու ձեռքում են (Աստված երկար կյանք պարգևի էս հարցով օրուգի­շեր զբաղվողնե­րին) ։

Ինչի՞ ենք մենք էսքան անտարբեր դարձել։ Ինչ որ նշա­նա­կումնե­րի մասին ասե­կո­սե­ներ, չգի­տեմ ինչ տափակ ելույթներ ու այլ դատարկա­բա­նություններ են անընդհատ մեր լրա­հո­սում, բայց մեր 62 հոգուն էդպես էլ չենք հիշում։ Պատկերացնու՞մ եք մենք էս մեր ներկա օրա­կարգով ինչ զզվե­լի ենք էդ 62 հոգու հարա­զատնե­րի շրջա­նում հիմա։

Հազար հատ սիրուն ֆլեշմոբ կարե­լի էր կազմա­կերպել, թե Հայաստա­նում, թե Սփյուռքում։ Շատ հարցե­րում սիրում ենք կրեա­տիվ լինել, մի՞թե մի հատ նենց կրեա­տիվ բան չէինք կարա անեինք, որ ամբողջ աշխարհը էս հարցը դարձներ ուշադրության առարկա։ Կարող էինք։ Վստահ կարող էինք։

Ինչի՞ չարե­ցինք։ Կամ ինչի՞ չենք անում հիմա։

Հ․ Գ․ — Պատկե­րացրեք, էդ 62 հոգուց մեկը առաջ Աստված ազատվում ա գերությունից վերա­դառնում ա հայրե­նիք, տեսնում ա, թե իրա գերության ընթացքում ինչ էր քննարկվում հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան օրա­կարգում, ինչով էր զբաղված էն ժողո­վուրդը, որի անվտանգությունն ապա­հո­վե­լու համար ինքը գնա­ցել էր կռվելու։Դուք ո՞նց կզգա­յիք ձեզ:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ