սոց ցանց

Ստեղծագործական Որակների Անկումը

Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ից հետո առաջին պլան եկավ մշակույթի, ժամանցի, շոու բիզնեսի գործիչների մի «պլեադա», որոնք հատկապես աշխույժ էին հումանիտար հարցերում, թեեւ բավականին դրսեւորվում են նաեւ քաղաքական հարթությունում: Իհարկե նրանց իրավունքն է, ինչպես գործունեությունը, այդպես էլ դրա բովանդակությունը, հատկապես ողբերգական պարտությունից հետո: Չեմ ուզում մտնել էն քննարկման դաշտ, թե նրանցից ով ում «մարդն» է, ինչ մոտիվացիա ունի եւ այլն: Ինձ համար էական է թվում մեկ այլ հարց՝ այդ շրջանակի մարդկանց պատասխանատվությունը հայկական պետականության որակի եւ մասնավորապես արցախյան առաջին հաղթանակի, դրա հանդեպ հանրային վերաբերմունքի, ընդհանրապես հանրային մտածողության, ինչպես նաեւ քաղաքական-քաղաքացիական մտածողության համար:

Ինչի մասին է խոսքը: Այդ մարդկանց գերակշռող մեծամասնությունը տարիներ շարունակ, թող ներվի ասել՝ ստեղծագործական իմաստով «մակաբուծել» է առաջին հաղթանակի վրա: Մատների վրա է հնարավոր հաշվել արցախյան հաղթանակին, հայկական բանակին, հայ զինվորի ու սպայի բարձ եւ չափազանց կարեւոր առաքելության վերաբերյալ իրապես արժեքավոր եւ արդիական մտածողություն ձեւավորող ֆիլմերի, ներկայացումների, անգամ երգերի ու հոլովակների թիվը: Գերակշռել են ցածրաճաշակ, թշնամու վտանգը ծիծաղելիության աստիճան անլրջացնող ստեղծագործությունները: Տեղից ելնողը կամուֆլյաժ է հագել, զենք է վերցրել ու մի երգ կամ հոլովակ մոգոնել «զինվոր ջան ցավդ տանեմ» կամ «բանակ ջան ցավդ տանեմ» տրամաբանությամբ: Էդ տրամաբանության նկարահանվել են ֆիլմեր եւ այլն:

Տարիներ առաջ մի հոդվածով նույնիսկ կարծիք էի հայտնել, որ պետք է արգելել տեղից ելնողին բանակի համազգեստ հագնելն ու համերգ տալը կամ հոլովակ նկարելը: Հիմա էս մարդիկ լավ են անում, որ բարձրանում են իշխանության առաջ ամենատարբեր հարցեր: Բայց նաեւ իրենք իրենց առաջ պետք է հարցեր բարձրացնեն, կապված ստեղծագործական որակների ու էդ համատեքստում պետականության որակի իրենց բաժին պատասխանատվության խնդրի հետ:

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *