14.7 C
Yerevan

Խելքի Եկեք…

Գարե­գին Միսկարյան

Ամուլսա­րի շահա­գործումը կլի­նի Նիկո­լի կողմից հայկա­կան պետա­կա­նության դագա­ղի վերջին մեխը։

Չնա­յած ՇՄԱԳ‑ի վերա­բերյալ էլարդի տված ծայրա­հեղ բացա­սա­կան եզրա­կա­ցությա­նը և ջերմուկցի­նե­րի իրա­վունքնե­րի ոտնա­հարման ակնհայտ փաստին, խոսակցություններ կան, որ Նիկո­լը որո­շել է ապրի­լից շահա­գործել հանքը։

Ես էլ հույս չունեմ, որ կոչը կամ հորդո­րը Նիկոլն ի վիճա­կի է լսե­լու, դրա համար դիմում եմ քաղա­քա­կան թիմին։ Հանրա­յին կարծի­քի վրա ազդե­լու այլ հիմնա­վո­րում, քան տնտե­սա­կանն է, չի լինե­լու, մի անգամ էլ եմ ասում, որ էդ քայլը տնտե­սա­կան առումով ավե­լի շատ, ավե­լի մեծ վնաս է հասցնե­լու Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, քան օգուտ։

Այո, բորսա­նե­րում ոսկու գինը ավե­լա­ցել է, բայց արդա­րության գինը դրա­նից չի նվա­զել ու ձեզ և Նիկո­լին հայե­րը կարգել են, ոչ թե, որ ոսկին քերեք ու վաճա­ռեք, այլ արդար միջա­վայր ստեղծե­լուն ուղղված քայլեր կատա­րեք, որ երկի­րը դուրս բերեք ճգնա­ժա­մից, իսկ ճգնա­ժա­մը տնտե­սա­կան է ամե­նա­վերջում։

Խելքի եկեք… մարդ չի կարող էդ աստի­ճան ատել իր երկիրն ու իր ժողովրդին և մնալ անպա­տիժ։ Հանքի շահա­գործման ուղղված ցանկա­ցած քայլի պատասխա­նատվությունը կրում է ամբողջ քաղա­քա­կան թիմը և անմի­ջա­կա­նո­րեն ձեզա­նից յուրա­քանչյուրը, եթե դրա դեմ չի պայքա­րում։

Facebook.com

Առնչվող Հոդվածներ