15.1 C
Yerevan

Ձեռք Ձեռքի Տված․․․

Գարե­գին Միսկարյան

Շատե­րը կարծում են, այդ թվում նաև իրենց քաղա­քա­կան գործիչ համա­րող շատե­րը, որ քաղա­քա­կա­նությունը իշխա­նության գալու, իշխա­նությունը վերցնե­լու, իշխա­նա­կան լծակնե­րին տիրա­նա­լու միջոց է։ Որ քաղա­քա­կան գործի­չը այն մարդն է, ով որո­շել է իշխա­նության գալ ժողովրդի քվեն ստա­նա­լով։ Վերջերս շատ է հնչում. «Իշխա­նությունը փողո­ցում գցած էր» արտա­հայտությունը։ Մեզ ասում են‘ այ իշխա­նությունը գցած էր փողո­ցում, բայց դուք չկա­րո­ղա­ցանք միա­վորվել, ստեղծել երրորդ բևեռ և վերցնել իշխա­նությունը։

Սիրե­լի հայեր, սիրե­լի հայրե­նա­կիցներ, սիրե­լի ՀՀ քաղա­քա­ցի­ներ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ‘ ինձ, քեզ, որ հիմա կարդում ես, իմ ու քո հարա­զատնե­րին, մեր ընկերնե­րին, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի են և մնա­ցած ծանոթ ու անծա­նոթ ՀՀ քաղա­քա­ցի­նե­րին։ Մենք‘ ՀՀ քաղա­քա­ցի­ներս ենք Հայաստա­նի Հանրա­պե­տության տերը։ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը մերն է‘ մեր պետությունն է։

Ո’չ քաղա­քա­կան գործիչնե­րը, ո’չ պաշտոնյա­նե­րը, ո’չ գիտնա­կաննե­րը, ո’չ ծրագրա­վո­րողնե­րը առանձին վերցրած, այլ բոլորս միա­սին ենք Հայաստա­նի Հանրա­պե­տության տերը և Հայաստա­նի հանրա­պե­տությունում իշխա­նությունը պատկա­նում է մեզ։

Երկրորդ թյուրըմբռնումը, որ կա, այն է, որ ով հայտ է ներկա­յացնում պաշտոն զբա­ղեցնել, լինի դա ուսուցիչ, իրա­վա­բան, ծրագրա­վո­րող, տնտե­սա­գետ, նա քաղա­քա­կան գործիչ է։

Ոչ, սիրե­լի մասնա­գի­տա­կան համայնք։ Մասնա­գի­տա­կան հետաքրքրություննե­րը կյանքի կոչե­լու համար կան արհմիություններ, որոնք կարող են աջակցել այս կամ այն քաղա­քա­կան ուժին, բայց եթե դուք չեք գտնում այնպի­սի քաղա­քա­կան ուժ, որը ձեր խնդիրնե­րի լուծումնե­րը կյանքի կկո­չի, ապա դուք պարզա­պես լավ չեք «փնտրում»։

Իհարկե, օրենքը չի արգե­լում ստեղծել խառատնե­րի կուսակցություն, կավա­գործնե­րի կուսակցություն, ծրագրա­վո­րողնե­րի կուսակցություն, բայց հավա­տացնում եմ ձեզ, մեր խնդի­րը ոչ թե կուսակցություններ չունե­նալն է կամ դրանց քիչ լինե­լը, այլ այն, որ էդ կուսակցություննե­րը հիմնել են մարդիկ, ովքեր իրա­կան քաղա­քա­կա­նությունից, քաղա­քա­կան ու պետա­կան գործիչ լինե­լուց կիլո­մետրով հեռու են։ Դրանք ավե­լի շատ եղել են առևտրա­յին կազմա­կերպություններ, իսկ դուք հիմա ցանկա­նում եք հիշել մասնա­գի­տա­կան կազմա­կերպություններ։

Ամե­նա­շա­տը, որ ես չէի ուզի, դա այն է, որ դուք սխալ գնա­հա­տե­լով խնդի­րը սխալ արդյունքի հասնեք և սխալ քայլե­րի հետև­անքով ավե­լի խորացնեք առանց այն էլ պետության մեջ առկա բազմա­շերտ ճգնա­ժա­մե­րը։ Որովհետև ճահի­ճում խեղդվո­ղին (տվյալ դեպքում անա­ռողջ քաղա­քա­կան դաշտին) փրկե­լու համար բոլո­րո­վին անհրա­ժեշտ չի մտնել այդ նույն ճահի­ճը, այլ կարիք կա խորհրդակցել նրանց հետ ովքեր հայտ են ներկա­յացրել մաքրել այդ ճահի­ճը և համա­գործակցել նրանց‘ այո, մեզ հետ։ Հակա­ռակ դեպքում, գլխի­վայր ցատկե­լով այդ ծանծա­ղի մեջ, իբր պետությունը փրկե­լու համար, դուք այն ավե­լի եք դարձնե­լու անհասկա­նա­լի ու անկա­յուն։

Մեր կուսակցությունը բաց է բոլոր ազնիվ մարդկանց առաջ, ովքեր կարծում են, որ իրենք անե­լիք ունեն Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտի առողջացման գործում։ Ովքեր կարծում են, որ մենք‘ ՀՀ սրտա­ցավ քաղա­քա­ցի­ներս ենք այս երկրի տերը և մենք միա­սին անե­լիք ունենք այս ճգնա­ժա­մե­րը հաղթա­հա­րե­լու ու պետա­կա­նությունը կայացնե­լու գործում։

Ես պատրաստ եմ անձամբ հանդի­պել բոլոր ցանկա­ցողնե­րի, հետաքրքրվողնե­րի հետ, բոլոր նրանց հետ ովքեր ուզում են իմա­նալ, թե ինչ կերպ, ինչ ճանա­պարհով, ինչ միջոցնե­րով է հնա­րա­վոր Հայաստա­նը հանել այս վիճա­կից։ Պատրաստ եմ 7 օր 24 ժամ ռեժի­մով։

Բայց, ի սեր աստծո, եթե դուք բացի ձեզա­նից ոչ մեկին (այդ թվում նաև ինձ) չեք վստա­հում, դա դեռ չի նշա­նա­կում, որ դուք լինե­լով լավ շինա­րար, լավ գիտնա­կան, լավ լրագրող, լավ էնդոկրի­նո­լոգ, նույնիսկ լավ հռե­տոր, կարող եք լինել նաև լավ քաղա­քա­կան ու պետա­կան գործիչ։ Իհարկե, կա մի փոքր հավա­նա­կա­նություն, որ կարող եք և լինել (հատկա­պես, եթե շատ եք ուզում, որ լինեք), բայց ամբողջ հարցը հենց այն է, որ եթե դուք այդպի­սին եք, ապա պիտի իմա­նա­յիք, որ օրի­նակ, չի կարե­լի, պարզա­պես չի կարե­լի հիմնել մաշկա­բաննե­րի կուսակցություն։ Դրա համար կան մասնա­գի­տա­կան միություններ, արհմիություններ, ասո­ցիա­ցիա­ներ, բայց ոչ կուսակցություն։

Եկեք միա­սին առողջացնենք Հայաստա­նի պետա­կա­նության համար այդքան անհրա­ժեշտ քաղա­քա­կան դաշտը, եկեք ավե­լի չխո­րացնենք առանց այն էլ ապա­կողմո­րոշված ժողովրդի ծանր վիճա­կը, այլ միա­սին, խելք խելքի տալով, ձեռք ձեռքի տված քայլ առ քայլ առաջ տանենք Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, մեր‘ իմ ու քո պետությունը։

Առնչվող Հոդվածներ