սոց ցանց

Անկայունություն Տարածողները


Մեր ազգը շատ արթուն, խոհեմ ու գիտակից է. խոնարհվում եմ նրա առջև։

Տիգրան Դավուդյան

Մեր ազգը շատ արթուն, խոհեմ և գիտակից է։

Խոնարհվում եմ մեր ազգի առջև, որը բոլոր դժգոհություններով ու դժվարություններով հանդերձ, համբերատար կերպով կրում է պետականաշինության այս ծանր լուծը և արկածախնդրության չի տրվում։

Բազում կորուստների հետևանքով ունենք հոգեբանական ծանր վիճակ և տնտեսական անկում․ պատիվ մեր ժողովրդին, որ ազգային արժույթի մոտ ինը տոկոս անկման և քաղաքացիների գնողունակության սաստիկ ընկնելու պայմաններով հանդերձ՝ իր աշխատավարձից նաև մաս հանում է կատարում Հայոց բանակի համար։

Զարմանում և զայրանում են մեր հայրենակիցների այն խմբի վրա, որոնք հայրենիքում կամ դրսում վիրավորական արտահայտություններով են խոսում սեփական ազգի մասին։ Նրանք դժգոհ են, որ Ժողովուրդն իր բնազդով հաշվի է առնում պայմաններն ու իրական հնարավորությունները և փորձանքների չի տրվում։

Խնդրեմ նայենք մամուլն ու սոցցանցերը․ իմ տպավորությամբ Արցախի Դատին հոգով ու սրտով նվիրված փոքրաթիվ ընդդիմադիրների արդար զայրույթից բացի, երկրում անկայունություն տարածողները բախտախնդիրներ են, որոնք օրենքի հետ խնդիր ունեն, քրեական տարրեր են՝ պետական ունեցվածք են յուրացրել, համայնքային դպրոց, այգի, մանկապարտեզ ու կաթսայատուն են զավթել, դրամ են շորթել, բանակից են ճողոպրել, գիտա-կրթական հիմնարկներում ծվարած դասալիքներ են, օպտիմալացման ենթակա հաստատությունների աշխատող են կամ՝ չկայացած գործիչներ։

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *