20 C
Yerevan

Երեք սերունդ- մաս երրորդ

Միջին սերունդ

Պարա­դոքսի տարի­ներ

Արա­յիկ Մկրտումյան

1953թ․ հայ ժողո­վուրդը ոտք դրեց վախե­ցած, ճնշված, պատե­րազմի թարմ հիշո­ղությամբ, հարյուր հազա­րա­վոր զոհե­րով, տնտե­սա­կան չքա­վոր վիճա­կում ու արա­կան բնակչության խիստ նվա­զությամբ։

Այդ ամե­նին գումարվում էր նաև այն, որ երե­սունա­կան տեռո­րի ու համաշխարհա­յին պատե­րազմի արդյունքով ոչնչացվել էր մտա­վո­րա­կան էլի­տա­յի զգա­լի մի հատված, իսկ նրանք, որոնք հրաշքով ողջ էին մնա­ցել, ստիպված էին կամ լռել, կամ գովերգել խորհրդա­յին կարգե­րը։ Այդ վիճա­կում էին նաև խորհրդա­յին մյուս ժողո­վուրդնե­րը։

Բնա­կան է, որ այս պարա­գա­յում և՛ հոգե­բա­նո­րեն, և՛ ֆիզի­կա­պես վնասված ժողո­վուրդը սկսեց փոխվել։

 Տնտե­սա­կան բարդ դրությունը նրան ստի­պեց առժա­մա­նակ մոռա­նալ ամեն ինչ և ողջ թափով լծվել աշխա­տանքի։ Պետք է խոսո­տո­վա­նել, որ մոտ քսան տարի հետո ԽՍՀՄ‑ը բավա­կան տպա­վո­րիչ արդյուքնե­րի հասավ գրե­թե բոլոր բնա­գա­վառնե­րում, ինչում հայերն ունեին նաև իրենց ներդրումը, իսկ դա խոսում է այն մասին, որ մտա­վո­րա­կան-գիտնա­կան հատվա­ծը նոր ծիլեր էր տալիս։

Քաղա­քա­կան տեռո­րի թուլացման պայմաննե­րում միանգա­մից ծաղկեց գիտությունն ու մշա­կույթը։ Երև­ան եկան նոր դեմքեր, որոնք կարող էին ողջ ժողովրդի իրա­կան դաստիա­րակնե­րը դառնալ։ Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Պարույր Սևա­կը, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, Հովհաննես Ադամյան, Օրբե­լի եղբայրներ, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Հենրիկ Մալյան և բազում բազում այլ դեմքեր հայտնվե­ցին, որոնք հսկա­յա­կան աշխա­տանք կատա­րե­ցին գիտամշա­կութա­յին կյանքում։ Նրանք կարո­ղա­ցան ինչ որ չափով ցրել կենցա­ղա­յին մակարդակն ու ժողովրդի սրտում կրկին վառել իր ազգա­յինն ու իրա­կա­նը։ Բայց պետք է խոստո­վա­նել, որ դրա­նով հանդերձ ժողո­վուրդը շարունա­կում էր ապրել խիստ փակ կյանքով, նրան շարունա­կում էին արգե­լել հնա­րա­վոր ամեն ինչ։ 60-ականնե­րին սկսված այլա­խո­հա­կան շարժումը միանգա­մից ենթարկվեց հետապնդման։ Խրուշչովյան համե­մա­տա­բար մեղմ քաղա­քա­կա­նությա­նը հաջորդեց Բրեժնևի լճացման տարի­նե­րը ու արդեն սկսե­ցին երև­ան գալ այն խնդիրնե­րը, որոնք ամեն կերպ սքողվում էին խորհրդա­յին ռեժի­մի կողմից։

Ամե­նից առաջ պետք է ընդգծել, որ ԽՍՀՄ-ում անթիվ պատճառնե­րով գործող ու հսկա­յա­կան չափե­րի հասնող դժվա­րություններն ու արգելքնե­րը ծնունդ տվին երկու չարի­քի, որոնք պարզա­պես այլա­սե­րե­ցին հասա­րակ մարդուն՝ բյուրոկրա­տիա և կաշա­ռա­կե­րություն։

Պետա­կան համա­կարգում աշխա­տե­լու թերի մոտե­ցումը դարձավ սկզբունք, իսկ պետա­կան ուեցվածքի գողությունը՝ օրի­նա­չափ։ Արտա­քուստ պահպանվում էր օրենքը, գողությունը կատարվում էր պետությունից, դա բոլորն էլ գիտեին ու ոչ ոք ի զորու չէր դա կանգնեցնե­լու, քանի որ դրան մասնա­կիցն էին գրե­թե բոլո­րը։ Նույնիսկ մի անեկդոտ կար, որում ասվում էր, եթե մարդը չի ցանկա­նում մասնակցել այդ ամե­նին, ապա նա դատա­պարտված է ապրե­լու աշխա­տա­վարձով։ Կարծում  եմ սա բավա­կան լավ ցուցա­նիշ է, թե ինչ էր կատարվում ԽՍՀՄ-ում։

Այս ամե­նը Խորհրդա­յին միջա­վայրը վերա­ծում էին մի աբսուրդի ուր ամեն ինչ միա­ժա­մա­նակ լավ էր ու վատ։ Բրեժնևյան լճա­ցումը միայն սրեց առկա դժվա­րություննե­րը, որոնք էլ ի վերջո հագեցրին մի շարք մեծ խնդիրնե­րի ոչ միայն ավե­լի ուժեղ արտա­հայտմա­նը, այլև հանգեցրին դրանց ծայրա­հեղ սրմա­նը։

Խորհրդա­յին գափարն ըստ էությամբ արդեն անի­մաստ էր դառնում։ Հեղա­փո­խա­կան սերնդի ներկա­յա­ցուցիչնե­րը գրե­թե բոլո­րը մահա­ցել էին կամ սպանվել և արդեն ոչ ոք չէր հիշում, թե այդ ամենն ինչից է սկսվել, ինչի համար է արվել։ Կային զուտ աղոտ պատկե­րա­ցումներ ու գրքե­րում արձա­նագրված պատգամներ, մինչդեռ դրսում կյանքը լրիվ այլ էր։

Կարև­որ է խոսել այն մասին, որ 1967թ․ Երև­ա­նում՝ Ծիծեռնա­կա­բերդում Ցեղասպա­նության զոհե­րի նվիրված հուշա­հա­մա­լի­րի բացումը բացա­ռիկ ու չտեսնված երև­ույթ էր ողջ միության համար։ Իսկ դա ոչ միայն ազգա­յին տրա­մադրություննե­րի հաղթա­նակ էր նշա­նա­կում, այլև այդ տրա­մադրություննե­րի սրում, ուժե­ղա­ցում, կայա­ցում։

Դանդաղ, բայց հաստատ ձևով խորհրդա­յին պետությունը գնում էր քայքայման։ 1988թ․ գործընթա­ցը դարձավ  անվե­րահսկե­լի: Երկրա­շարժը, արցախյան հարցի բարձրա­ցումը զուգակցվե­ցին նաև քաղա­քա­կան կառա­վարման ծայրա­հեղ լճացմա­նը, տնտե­սա­կան ծանր վիճա­կին։ Լինում էին պահեր, երբ ամե­նաանհրա­ժեշտ  մթերքներն ու պարա­գա­ներն անհե­տա­նում էին խանութնե­րից։ Ի վերջո 1991թ․ բոլո­րը որո­շե­ցին, որ ԽՍՀՄ‑ն այլևս ոչ ոքի պետք չէ և միա­բե­րան հրա­ժարվե­ցին միութե­նա­կա­նի կարգա­վի­ճա­կից ու հիմնադրե­ցին ամեն մեկն իր հանրա­պե­տությունը։ Աշխարհի վարչա­կան քարտե­զը նորից կտրուկ փոփո­խություննե­րի ենթարկվեց, միջազգա­յին իրադրությունը՝ ևս։ Մեկ կայսրության փոխա­րեն դրա տարածքում հայտնվե­ցին 15 նոր հանրա­պե­տություններ, 15 նոր դրոշ, 15 նոր գաղա­փա­րա­խո­սություն ու նպա­տակ, ինչը խոստա­նում էր տարա­ծաշրջա­նը շատ երկար ժամա­նակ անհանգստության մեջ պահել, ինչը տեսնում ենք մինչ օրս։

Եթե կարճ ամփո­փենք, ապա Խորհրդա­յին Միության տարի­նե­րին ժողո­վուրդը ենթարկվեց մշա­կութա­յին շոկի՝ բոլոր առումնե­րով՝ քաղա­քա­կան, մշա­կութա­յին, գիտա­կան։ Ունե­ցավ մեծ զարգա­ցումներ ու հրե­շա­վոր կորուստներ, ամեն ինչ դրսև­որվեց ծայրա­հեղ կողմե­րից։

Հայ ժողո­վուրդն անշուշտն ունե­ցավ մեծ ձեռքբե­րումներ՝ խաղա­ղություն և ապա­հո­վություն, որը սակայն նրան տրվեց ծանրա­գույն գնով՝ Արցա­խի ու Նախիջև­ա­նի կորստի, հայրե­նի­քի մասնատման գնով, ծանր հալա­ծանքնե­րի ու քաղա­քա­կան տեռո­րի գնով։ Նորից եմ կրկնում՝ ԽՍՀՄ‑ը աբսուրդի ժամա­նա­կաշրջան էր՝ լի լավ և բացա­սա­կան երև­ույթնե­րով։ Այդ ժամա­նա­կաշրջա­նում էր ստիպված ապրել և գոյատև­ել երկրորդ սերունդը, ով ստիպված էր ապրե­լու անսա­հա­մա­նա­փակ մենա­տի­րության ու դիկտա­տուրա­յի պայմաննե­րում, ուր իրեն ստի­պում էին իր կենսա­փի­լի­սո­փա­յությա­նը խորթ գաղա­փա­րա­խո­սություն ու նա ստիպված էր մի կողմից պահել ու կրթել ժողողվրդին, մոյւս կողմից՝ դիմա­նալ այդ սարսա­փե­լի դիկա­տուրա­յին և չայլա­սերվել։

Պետք է նշել, որ այդ ժամա­նա­կաշրջա­նում մենք ունե­ցանք մեր մտա­վո­րա­կան էլի­տան՝ հզոր և գաղա­փա­րով լեցուն, բայց մենք ունե­ցանք նաև քաղա­քա­կա­նությունից ու կառա­վարման հմտություննե­րից ամբողջո­վին զուրկ ժողո­վուրդ, որը ստիպված պիտի լիներ արդեն միայնակ շարունա­կե­լու իր ճամփան և դա այն դեպքում, երբ նա արդեն սովո­րել էր որ իր վաղվա օրը պիտի արդեն սրբագրված լինի։

Սփյուռքի մասին կարե­լի է ավե­լի կարճ ասել։ Եվրո­պա­յի հայկա­կան կառույցնե­րի վրա մեծ ազդե­ցություն ունե­ցավ երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը։ Որոշ գաղթօ­ջախներ գրե­թե ցրվե­ցին, որոշնե­րը փորձե­ցին վերա­կազմա­կերպվել։ Հայությունը մեծա­պես հեռա­ցավ դեպի ամե­րիկյան մայր ցամաք։ Ռուսաստա­նի հայ համայնքը դադա­րեց համայնք լինե­լուց և վերածվեց խորհրդա­յին քաղա­քա­ցի­նե­րի խմբի։ Ուժե­ղա­ցան ամե­րիկյան հայ համայնքնե­րը Հարա­վա­յին Ամե­րի­կա­յի մի շարք երկրնե­րում և հատկա­պես Միացյալ Նահանգնե­րում։

Խորհրդա­յին ղեկա­վա­րության օրոք զրկված լինե­լով Հայաստա­նի հետ կապից հայկա­կան երեք կուսակցություննե­րը հաստատված էին Սփյուռքում  և այդ պատճա­ռով էլ մեծա­պես ուժե­ղա­ցավ նրանց, մասնա­վո­րա­պես Դաշնակցության ազդե­ցությունը, ինչպես նաև տարա­տե­սակ հայրե­նա­սի­րա­կան խմբակցություննե­րի ու միություննե­րի ու եկե­ղե­ցու ուշադրությունը գաղթօ­ջախնե­րի վրա։ Այսպես ասած, համայքնե­րը վերա­զինվե­ցին ու շարունա­կե­ցին մեծ ուշադրությամբ հետև­ել Հայաստա­նում կատարվող իրա­դարձություննե­րին։ Որոշ համայնքներ ընդհա­կա­ռա­կը, մեծ չափով ուծացվե­ցին, ինչպես օրի­նակ Լեհաստա­նում կամ Չեխիա­յում ու ավե­լի շատ սկսե­ցին իրենց վրա կրել արևմտյան մշա­կույթի ազդե­ցությունը ու դա լրիվ տրա­մա­բա­նա­կան էր։ Եղեռնից հետո տարբեր երկրնե­րում հաստատված հայե­րի նոր սերունդնե­րը մեծա­պես ենթարկվում էին տեխնո­լո­գիա­կան հասա­րա­կության ու մշա­կութա­յին ազդե­ցություննե­րին ու դառնում մշա­կութա­յին հիբրիդ։ Դա հատուկ է բոլոր այն ազգե­րին, որոնք ստիպված են ապրե­լու օտար ափե­րում, չհաշված հրեա­նե­րին, որոնց անդրա­դարձ կարվի հաջորդ նյութում։

Ահա այսպի­սին էր երկրորդ սերնդի ճակա­տա­գիրն ու կյանքը, ով ստիպված ապրեց այդ պայմաննե­րում ու քնեց վաղվա բարի ու արդար հույսով և մի օր էլ արթնա­ցավ քայքայված կայսրության մեջ, մարտահրա­վերն ընդունեց և ինքն էր ստիպված լինե­լու իր բախտը որո­շել ու քայլել դեպի անհայտություն՝ իր ժառա­նա­գությունը տալով հաջորդ՝ երրորդ՝ ներկա­յիս սերնդին։

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ