16.9 C
Yerevan

Անդրադարձ.«Գիտակցված կարգա­պա­հության» Չարա­շա­հում

Եթե ժողովրդա­վա­րության ձեւա­կա­նացմամբ հանրության կամքը անտեսվում է, նա կարող է իրե­նը պարտադրել «հեղա­փո­խության միջո­ցով»

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Ժողովրդա­վար հանրություննե­րում կա ուղղա­կիո­րեն չբա­նա­ձեւված, սակայն գիտակցված, գաղա­փա­րա­բա­նա­կան-գաղա­փա­րա­խո­սա­կան նշա­նա­կության շատ հիմնա­յին մի ընկա­լում, ըստ որի՝ հանրությունն իր առջեւ առկա խնդիրնե­րի լուծման համար ընտրությամբ ձեւա­վո­րում է իր ղեկա­վա­րությունը, լիա­զո­րում է նրան՝ իր անունից հանդես գալու եւ պարտա­վորվում է օրենքի ու կանոննե­րի սահմաննե­րում ենթարկվել նրան, իսկ ղեկա­վա­րությունը օրենքի ու կանոննե­րի սահմա­նած ձեւե­րով ու պայմաննե­րում իրա­կա­նացնում է հանրության կամքը եւ իր այդ գործունեության համար հաշվե­տու է եւ ենթարկվում է հանրության դատո­ղա­կան վճռին։

Այս փոխըմբռնումն իրա­կա­նում մի ուխտ է՝ պայմա­նադրություն (covenant), որի դրժման դեպքում հանրությունում տեղի է ունե­նում փլուզման հանգեցնող այլա­փո­խում, որի շարունակման դեպքում հանրությունը կդա­դա­րի, եթե ոչ ձեւա­կա­նո­րեն, ապա էակա­նո­րեն, ժողովրդա­վար լինե­լուց։ Վերջում այն կամ կդառնա անկա­ռա­վա­րե­լի (կամ վատ կառա­վարվող), եթե դրժումը լայն հանրության կողմից է, կամ էլ բռնա­տի­րություն, եթե դրժումը ղեկա­վա­րության կողմից է։ Անշուշտ, դրժումը կարող է տեղի ունե­նալ նաև երկուստեք, առա­վել ձախող հետև­անքնե­րով։ Բոլոր դեպքե­րում էլ, որպես կանոն, հանրությունն իր առջև առկա խնդիրնե­րը լուծե­լու առումով հեռու չի գնա։ Չի’ կարող գնալ։

Սա վերա­բե­րում է ոչ միայն ժողովրդա­վա­րություն դավա­նող պետա­կան հանրություննե­րին, այլ նաև (ժողովրդա­վա­րություն դավա­նող) կազմա­կերպություննե­րին, այդ թվում՝ քաղա­քա­կան կազմա­կերպություննե­րին՝ կուսակցություննե­րին։

Որքան մեծ լինի կուսակցության անդամնե­րից «գիտակցված կարգա­պա­հության» եւ ղեկա­վար մարմիննե­րի որո­շումնե­րին աներկբա ենթարկվե­լու պահանջը, հատկա­պես այդպի­սի հատկություննե­րով աչքի ընկնող կուսակցություննե­րում, միանգա­մայն օրի­նա­չափ է, որ նույնքան մեծ լինի կուսակցության ղեկա­վար մարմիննե­րից՝ կուսակցա­կան անդա­մա­կազմի առջեւ իրա­կան հաշվետվո­ղա­կա­նության պահանջը։

Կուսակցա­կաննե­րի՝ ղեկա­վա­րության որո­շումնե­րին ենթարկվե­լու կանո­նադրա­կան պահանջը բացարձակ, պայմա­նա­կա­նությունից զուրկ պահանջ չէ և չի էլ կարող լինել։ Կուսակցա­կաննե­րը դատո­ղության և կամքի տեր մարդիկ են (պե’տք է լինեն, այլա­պես կուսակցությունը կպարպվի ներուժից), ովքեր ընդհա­նուր նպա­տա­կի հասնե­լու համար կամո­վի մաս են կազմում հավա­քա­կան մի ուխտի։ Այդ ուխտի պայմաննե­րին՝ այդ թվում նաեւ նրա կանոննե­րի տառին և ոգուն ենթարկվե­լը միայն շարքա­յին կուսակցա­կաննե­րի պարտա­կա­նությունը չէ, այլ նաև ղեկա­վա­րության, ովքեր անխտիր կանո­նա­կա­նություն ապա­հո­վե­լու շրջագծում իրենք եւս այդ կանոննե­րին ենթարկվե­լու առաջնա­յին պարտա­վո­րություն ունեն։

Պարզ է, որ այս ուխտի դրժումը, պայմա­նադրության խախտումը, ո՛ր կողմից էլ որ լինի, կհանգեցնի մյուս կողմի թերարժե­քությա­նը, վերջին հաշվով՝ ընդհա­նուր ներուժի անկմանն ու կորստին, վերո­շա­րադրյալ անխուսա­փե­լի հետև­անքնե­րով։ Իսկ ժողովրդա­վա­րության խախտումը կարող է լինել անթիվ ձեւե­րով, մանա­վանդ՝ ղեկա­վա­րության հաշվետվո­ղա­կա­նությունը ձեւա­կան դարձնե­լով, «շարունա­կա­կա­նություն» կամ «ճիշտ ուղղություն» պահպա­նե­լու ցանկությամբ հաշվա­ռու մարմիննե­րի կազմը մեքե­նա­յություննե­րի միջո­ցով կանխո­րո­շե­լով, գործընթացնե­րում այլա­զան ձեռնա­ծություններ (manipulations) անե­լով, կանոննե­րը մասամբ կամ ընտրո­վի կիրա­ռե­լով, օրի­նա­կան (legal), բայց ոչ-իրա­վա­կան (legitimate) «հարմա­րե­ցումնե­րով», այլա­կարծնե­րին պիտա­կա­վո­րե­լով եւ այլն։

Իսկ սրանք, կազմա­կերպչա­կա­նից առաջ ու ավե­լի, բարո­յա­կան խախտումներ են, չարա­շա­հում՝ «գիտակցված կարգա­պա­հության»։

Նման իրա­վի­ճակնե­րում այլևս չկա ժողովրդա­վա­րություն, այլ հանրության կամքի անտե­սում․ չկա ղեկա­վա­րություն, այլ իշխա­նություն։

Անշուշտ այս ամե­նը կարե­լի է ասել նաև պետա­կան հանրության և պետա­կան ղեկա­վա­րության վերա­բերմամբ, եթե ինքն իրեն ժողովրդա­վար համա­րող հանրության ղեկա­վա­րությունը թերա­նում է օրի­նա­կա­նությունը պահպա­նե­լու և պարտադրե­լու, ասել է թե՝ օրենքին ենթարկվե­լու եւ ենթարկե­լու իր հիմնա­կան պարտա­վո­րույթնե­րից մեկում։

Նման դեպքե­րում պետա­կան հանրության համար իրա­վի­ճա­կը շտկե­լու ուրիշ ելք, քան հեղա­փո­խությունը, չի մնում։ Օրենքով չնա­խա­տեսված, բայց քաղա­քա­կան-տեսա­կան մտքի կողմից ընդունե­լի միակ իրա­վա­կան (legitimate) միջո­ցը սա՛ է։ Եթե ժողովրդա­վա­րության ձեւա­կա­նացմամբ հանրության կամքը անտեսվում է, նա կարող է իրե­նը պարտադրել «հեղա­փո­խության միջո­ցով»։

Իսկ կուսակցություննե­րի պարագայու՞մ…

Առնչվող Հոդվածներ