26.4 C
Yerevan

Պարտաւո­րութեան Ճամփով՝ Ճշտւում է Պատասխա­նատւութեան Չափը.

Եկէք ընդունենք, որ ճգնա­ժա­մը այսօր հենց մենք ենք և մեր պետա­կա­նութիւնը

Հենրիկ Խալոեան

Սա, «իրաւա­սութիւն»- «պատասխա­նատւութիւն» փոխկա­պակցութեան օրի­նա­չափն է, ամե­նուր և ամեն մակարդա­կում՝ ընտա­նի­քից, կազմա­կերպութիւն մինչ պետութիւն: Մեր օրե­րին հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան դաշտը բաժանւել է ծայրա­հեղ երկբև­ե­ռի՝ նրանք, որոնք ներկայ ճգնա­ժա­մի պատճա­ռը և պատասխա­նա­տուն անցեա­լի 20–30 տարի­ներն են համա­րում ու նրանք, որոնք անցեալ 2/5 տարին:

Ի հարկէ կարե­լի է, և միգուցէ ճիշտ կը լինի «պատճառ»ը և «պատասխանատւութիւն»ը ընդհանրա­պէս տարանջա­տել. պատճառ — հետև­անքա­յին քննարկումը կարև­որ է, սակայն ռէալ կեանքում անհրա­ժեշտ է յստա­կեցնել՝ իրաւա­կան պատասխա­նատւութիւնը և դրա սկզբունքը:

Վերջին հաշւով՝ պետա­կան մասշտա­բում իրաւա­սու է օրւայ իշխա­նութիւնը, ուրեմն որևէ պետութեան յաջո­ղութեան կամ ձախողման լիի­րաւ պատասխա­նա­տուն ևս՝ գործող իշխա­նութիւնն է:

-Լևոն Տ Պետրո­սեան (1991–1998) պատասխա­նա­տուն էր իր ժամա­նա­կի իրա­վի­ճա­կի՝ սև ու մութ օրե­րի, Արցա­խի յաղթա­նա­կի, անմշակ սեփա­կանշնորհումնե­րի, արտա­գաղթի և անընդունե­լի բռնութիւննե­րի… որը և որպէս հետև­անք՝ լուռ ու մունջ «յեղաշրջում»ով հեռա­ցաւ:

-Ռոբերտ Քոչա­րեա­նը ևս իր ժամա­նա­կա­հատւա­ծի (1998- 2008) իրա­կա­նութեան պատասխա­նա­տուն. երկնիշ դրա­կան, բայց և սանձարձակ ազա­տա­կան տնտե­սութեամբ, Արցա­խի կարգա­վի­ճա­կի նոյնա­կան պահպանմամբ, հոկտ. ի 27 ից մարտի 1‑ի արիւնա­յե­ղութիւննե­րով լի դէպքե­րի… նախա­գահ՝ որը շարունա­կեց անարդա­րութեան գործընթա­ցը երկրում և անարդար ընտրութիւննե­րով իր աթոռն փոխանցեց իր գործընկե­րո­ջը:

-Նախա­գա­հից — Վարչա­պետ՝ Սերժ Սարգսեան (2008–2018) Օլի­գարխիա­յի կոռուպցիօն համա­կարգի գերիշխա­նութեան ամրա­կա­յո­ղը, թրքա­կան պրո­տո­կոլնե­րի, Մոսկւա­յից զարմացնող՝ միանձնեայ յայտա­րա­րութիննե­րով ԵՄ- ից Եւրա­սիա մի օրում ուղղութիւն փոխո­ղը, ահա այն մենա­տէր շախմա­տիստը, որին յաջո­ղեց ներսից քայքա­յել ամեն կարգի ընդի­մա­դիր ուժե­րին. իսկ Արցա­խի հարցով մնաց նոյն կարգա­վի­ճա­կում և 2016‑ի քառո­րեայ պատե­րազմով պարզւեց մեր ցաւօտ իրա­կա­նութիւննե­րի մի մասը. նրան ու իր համա­կարգին «յաջո­ղեց» այն աստի­ճա­նի զզւեցնել ու յուսա­հա­տեցնել ժողովրդա­կան լայն խաւե­րին, որով երկրի Ազգա­յին Անվտանգութիւնը իր օրօք համարւում էր արտա­գաղթը, և ընդհանրա­պէս մեր ժողովրդագրութիւնը: Իսկ վերջա­պէս յանուն իր վերարտադրութեան իրա­կա­նացրեց ժամա­նա­կին «ոսկէ տառե­րով գրւող» մերօ­րեայ պառլա­մենտա­կան սահմա­նադրութիւնը, ուր և Պուտին-Մեդւեդև մօդե­լով վերընտրւեց վարչա­պետ ու այդպի­սով՝ լցւեց ժողովրդի համբե­րութեան բաժա­կը. այլևս հայի գենը չըհանդուրժեց և պատճառ դարձաւ ժողովրդա­կան յեղա­փո­խութեան և նրա յաղթա­նա­կին ու վերջա­պէս 2008 ին ստանձնած իշխա­նութիւնը և պատասխա­նատւութիւնը 2018-ին՝ ի պատիւ իրեն յանձնեց անա­րիւն:

Նիկոլ Փաշի­նեան (2018- …) լեգի­տիմ այն իշխա­նութիւնը, որը կը նախընտրէի գրել 2018-առ 10 նոյեմբե­րի 2020: Իշխա­նութիւն՝ որը պիտ կերտեր այն պետութիւնը, որին երա­զեց յեղա­փո­խա­կան նոր սերունդը, ցանկա­նա­լով՝ ժողովրդա­վա­րա­կան արդար կարգեր, ինքնիշխա­նութիւն և օրէնքի գերա­կա­յութեամբ երկիր. բայց աւաղ որ ներքին և արտա­քին գործօննե­րը փլուզե­ցին այդ բոլոր խանդա­վա­ռութիւնը. (ոնց որ մի այլ օրի­նա­չափ՝ գերտե­րութիւննե­րի միջո­ցով ձախո­ղեցնե­լու յեղա­փո­խութիւննե­րի վախճա­նը, տապա­լե­լով բռնութիւննե­րի դեմ որևէ ազա­տագրման շարժում. ահա տեսէք տարբեր յեղա­փո­խութիւննե­րի վախճա­նը…):

Մի ցաւօտ իրա­կա­նութիւն՝ 2018 ից կարճ ժամա­նա­կա­հատւած յաջողւեց համա­կարգա­յին բարե­փո­խութիւններ և միա­ժա­մա­նակ սխալ ու եսա­կէնտրօն միանձնեայ ղեկա­վա­րում իրա­գործւեց. ապա պարտադրեալ պատե­րազմ և դառը պարտութիւն, որի արդիւնքում չունենք այն բոլո­րը որը պիտի ունե­նա­յինք այսօր որպէս Ազգ-Պետութիւն…

Ու վերջին հաշւով ա՛յո ի՞նչ էլ լինեն պատմա­կան պատճառնե­րը՝ իրաւա­կան պատասխա­նա­տուն մնում է ժամա­նա­կի գործող իշխա­նութիւնը:

Փորձենք գնա­հա­տել մեր պետա­կա­նութեան հիմնա­սիւնե­րի կացութիւնը՝

-Գործա­դիր իշխա­նութիւնը՝ ձախո­ղած է. ընդունած է կապի­տուլա­ցիա և անգամ վերջ է տալիս իր իսկ յեղա­փո­խութեան սկզբունքին՝ թաւի­շին‘ առանց պատրաստ լինե­լու հրա­ժարւել աթո­ռից, ու առիթ ստեղծել ժողովրդի ազատ կամա-արտա­յայտութեա­նը:

-Օրէնսդիր իշխա­նութիւն՝ որպէս խորհրդա­րա­նա­կան երկիր, չի դրսև­ո­րում իր հեգե­մո­նիան և գերա­կա­յութիւնը ու գոյակցում է անփա­ռունակ մեծա­մասնութեամբ և անճա­րակ ընդի­մութեամբ:-

Դատա-իրա­վա­կան համա­կարգ՝ հեղի­նա­կազրկւած մի համա­կարգի շարունա­կութիւն.

-Չորորդ իշխա­նութիւն՝ տեղե­կատւա­կան մեդիա դաշտ, որը ոչ թէ իշխա­նութեանց հակակշռող և իրա­կան ժողովրդա­վա­րութեան պաշտպա­նի դէրում է, այլ թաղւած է վիրտուալ աշխարհում, ֆէյքե­րի «արտադրութեան» մրցարշաւում. ուր նաև հիմնա­կա­նում բացա­կայ է մտաւո­րա­կա­նութեան կարև­որ դերա­կա­տա­րութիւնը: Մանաւանդ երբ կաթւա­ծա­հար ու պարա­լի­զացւած է քաղա­քա­կան դաշտն ու նրա դերա­կա­տար ուժե­րը՝ և ծայրա­հեղ գործընթացնե­րը ոչ մի հեռանկար կամ ճանա­պարհա­յին քարտե­զը չեն պարզում ազգա­յին այս ճահի­ճից ազատւե­լու և վերա­կանգնե­լու ի խնդիր:

Մի գուցէ այս բոլո­րը բնա­կան է որևէ պատմա­կան պարտութիւնից յետոյ, բայց ընկերներս ասում են՝ յոռե­տես եմ դարձել. դէ խնդրեմ դուք ասէք դրա­կան գործօնները…Ես չեմ ասում, բայց ասում են՝ «չունենք» Նախա­գահ. այլ խօսքով հարցա­կա­նի տակ է թէ վարչա­պե­տի և ընդհանրա­պէս նախա­գա­հի ինստի­տուտը…

-Ազգա­յին անվտանգութեան համա­կարգը ևս՝ զարմացրել է ոչ թէ իր գաղտնա­գործութեամբ այլ հարցազրոյցնե­րի բացա­յայտումնե­րով:

-Զին ուժի ղեկա­վա­րութիւն՝ ( իր երդումին հակա­ռակ) ներքաշւել է քաղա­քա­կան դաշտ…

Դէ չենք հաւա­նում ոչ անցեա­լի ոչ էլ ներկա­յի Սահմա­նադրութիւնը. ոնց որ չենք հաւա­նում իրաւա­կան համա­կարգը, եթէ դատավճի­ռը մեր սրտով չէ. անգամ չենք հաւա­նում ինքը մեր ժողո­վուրդը, եթէ մեզ հետ չէ ժեխն ու զոմբի­նե­րը…

Ծայրա­հեղ անհանդուրժո­ղա­կա­նութիւնը դարձել է նորմ, չկայ քաղա­քա­ցիա­կան տարրա­կան համերաշխութիւն…նոյնպէս անջրպետ է առա­ջա­ցել եռա­միասնութիւն խորհրդա­նիշ համարւող Հայաստան, Սփիւռք, Արցախ հասկա­ցութեան մօտ և սփիւռքը նոյնիսկ եթէ մեր ժողովրդի երկու երրորդն է ներկա­յացնում՝ գործնա­կա­նում չի կարև­որւում իր դերա­կա­տա­րութեամբ… էլ ի՛նչ բան՝ մեր հարև­աննե­րի կամ արտա­քին քաղա­քա­կա­նութեան մասին:

Եկէք ընդունենք, որ կազմա­քանդւում է ոչ թէ բանա­կը այլ պետութեան հիմնա­սիւննե­րը… եկէք ընդունենք որ ճգնա­ժա­մը այսօր հենց մենք ենք և մեր պետա­կա­նութիւնը: Ուրեմն հարկ է վերա­նա­յենք մեզ, սկսե­լով իշխա­նութիւնից՝ իր ինքնա­կամ հեռա­ցումով. մինչ ազգա­յին ամեն մի բջիջ, խուսա­փե­լով պետա­կա­նութեա­նը վնա­սող որևէ գործընթա­ցից ‚հարկ է լծւենք համա­հայկա­կան ու սե՛փական ուժե­րով պետա­կա­նա­շի­նութեան սե՛փական գործին՝ յանուն մեր ժողովրդի բարո­րութեան և հայրե­նի­քի հզօ­րացման:

Առնչվող Հոդվածներ