Հետպատերազմյան սարսափելիագույն լարված ու ծանր չորրորդ ամիսն է անցնում, իսկ մենք անվրդով շարունակում ենք միտինգներ, ցույցեր, հայհոյանք ու էդպես։
Արայիկ Մկրտումյան
Խելագարվել կարելի է մեր, նմանը չունեցող անտարբերությունից ամեն ինչի հանդեպ։
Հետպատերազմյան սարսափելիագույն լարված ու ծանր չորրորդ ամիսն է անցնում, իսկ մենք անվրդով շարունակում ենք միտինգներ, ցույցեր, հայհոյանք ու էդպես։
Փաստորեն, մենք էնքան լավ ու ընտիր վիճակում ենք, որ մեզ կարող ենք թույլ տալ չորս ամիս վատնել ցույցերի վրա։ Կարծես, թե ոչինչ էլ չի եղել, ամեն ինչ էնքան լավ է, որ կարելի է միայն ցույցերով ու փոխադարձ հայհոյանքով զբաղվել։
Իշխանության համար երևի լրիվ նորմալ է, որ արդեն չորրորդ ամիսն է, ինչ վիճակը չի հանգստանում, դեռ ավելին, էնպես է լարվում, որ հասնում է գրեթե քաղաքացիականի։ Ու երևի նորմալ է, որ չորս ամիս է ի վիճակի չէ ինչ որ կերպ վիճակը հանգստացնել, որ չորս ամիս է ընդդիմությունը շան լափ է լցնում գլխներին, իրենք էլ զբաղված են արդարանալով, թե բա էսպես-էնպես։
Ընդդիմությունն էլ երևի շատ գոհ է, որ չորս ամիս է ի վիճակի չի ոչ մի ռեալ ուժ կոնսոլիդացնել ու վրաններ տնկելուց այն կողմ չեն անցել։ Չորս ամիս է ամեն օր փողոցներում են, արդեն տասը անգամ պիտի իշխանություն վերցրած լինեին, բայց հպարտանում են, որ կարողացել են մի քանի փողոց փակեն մի քանի օրով։
Երկու կողմն էլ հրճվում են, որ մյուս կողմից շատով է հավաքվել։
Ծաղր է թե՞ երգիծանք։
Անտարբերներն էլ երևի սպասում են, որ երկնքից մի քանի խնձոր ընկնի՝ կոթն էլ վերև։