20 C
Yerevan

Հանրա­յին Կերպով Հարա­բե­րություննե­րի Մերձեցման Մասին խոսե­լը Կարող է Խորտա­կել Մեր Ճիգե­րը

«Այս անգամ, եթե մեր հույսե­րը արդա­րա­նան՝ ապրի­լի 24‑ի կապակցությամբ և պաշտո­նա­կան հայտա­րա­րության տեսքով «Հայոց ցեղասպաություն» եզրույթն օգտա­գործվի, կարև­որ և հատկանշա­կան անկյունա­դարձ կլի­նի»․ Վիգեն Հովսեփյան

-Պարոն Հովսեփյան, մոտե­նում է Հայոց ցեղասպա­նության հիշա­տակման օրը։ Ավանդա­կան է դարձել այդ օրը սպա­սե­լը ԱՄՆ նախա­գա­հի հայտա­րա­րությա­նը, որտեղ փնտրվում է եղե­լության իրա­կան անվա­նումը՝ «Ցեղասպա­նությունը»։ ԱՄՆ –ում հայ համայնքը, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ  այս ուղղությամբ աշխա­տանքներ է, արդեն 100-ից ավե­լի կոնգրե­սա­կաններ կոչ են արել Ջո Բայդե­նին վերջ դնել ԱՄՆ կառա­վա­րության «հայե­րի ցեղասպա­նության պատմա­կան փաստի առնչությամբ խայտա­ռակ լռությա­նը և հանցակցությա­նը»։ Միջազգա­յին մամուլում շատ է խոսվում, որ նախա­գահ Ջո Բայդե­նը պատրաստվում է ճանա­չել Ցեղասպա­նությունը։ Ձեր սպա­սումը ԱՄՆ նախա­գա­հի այս տարվա ելույթից, ի՞նչ միտումներ կան։

-Երկար տարի­ներ ԱՄՆ նախա­գա­հի կողմից Հայոց ցեղասպա­նության ճանաչման իրա­կա­նա­ցումը խիստ անհա­վա­նա­կան եմ համա­րել, բայց այս տարի՝ այս նախա­գա­հի օրոք, հավա­նա­կա­նություն տեսնում եմ ճանաչման համար։ Վերջին անգամ, որ հայկա­կան փորձը հիշե­լով՝ որևէ ԱՄՆ նախա­գահ «ցեղասպա­նություն» բառն օգտա­գործել է, եղել է մոտ 35 տարի առաջ, երբ իր մի ելույթում նախա­գահ Ռեյգա­նը, ընդհանրա­պես ցեղասպա­նություննե­րի մասին խոսե­լով, հայկա­կանն էլ դրանց շարքում նշել է։ Այս անգամ, եթե մեր հույսե­րը արդա­րա­նան՝ ապրի­լի 24‑ի կապակցությամբ և պաշտո­նա­կան հայտա­րա­րության տեսքով «Հայոց ցեղասպաություն» եզրույթն օգտա­գործվի, կարև­որ և հատկանշա­կան անկյունա­դարձա­յին կլի­նի։

-ԱՄՆ Սենատն արդեն ընդունել է Հայոց ցեղասպա­նությունը ճանա­չող բանաձև, ի՞նչ կտա արդեն նախա­գահ դարձած Ջո Բայդե­նի կողմից պատմա­կան փաստի ճանա­չումը։

-Ճիշտ է, որ 2020-ին ԱՄՆ Կոնգրե­սի զույգ պալատնե­րը արդեն իսկ ճանա­չել են Հայոց ցեղասպա­նությունը, սակայն դրանց ճանա­չումը Միացյալ Նահանգնե­րի արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ ուժ կստա­նա, եթե գործա­դի­րը ևս այն ընդունի։ Իսկ ԱՄՆ‑ի կողմից Հայոց ցեղասպա­նության պաշտո­նա­կան ճանա­չումը մեծ արժեք ունի այն իմաստով, որ Թուրքիա­յի հովա­նա­վոր և ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը նրան ցեղասպա­նության մեջ է մեղադրե­լու։ Կա՞ այսօր պետություն, որի գլխա­վոր գործընկերնե­րը նրան լրջա­գույն ոճի­րի մեջ են մեղադրում։ Չկա, և ուստի դա կարև­որ հանգրվան է մեզ համար որպես ազգ, որը մի ամբողջ հարյուրամյակ Ցեղասպա­նության ճանաչման համար պայքա­րել է։ Բացի իր հույժ կարև­որ խորհրդանշա­կան արժե­քից, այն մեզ կտա Հայ դատը և իրա­վունքնե­րը օրի­նա­կան ճանա­պարհով պաշտպա­նե­լու կարո­ղություն ԱՄՆ դատա­րաննե­րի մեջ։

-Պարո՛ն Հովսեփյան, սփյուռքի կողմից Հայոց ցեղասպա­նության միջազգա­յին ճանաչմանն ուղղված ջանքե­րին զուգա­հեռ նկա­տե­լի է, որ այսօրվա ՀՀ իշխա­նություննե­րը չեն խորշում խոսել Թուրքիա­յի հետ բաց սահմաններ ունե­նա­լու, հարա­բե­րություննե­րում «շտկումներ անե­լու», «հնա­րա­վո­րություններ գտնե­լու» մասին։ Այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան մեծ դեր խաղաց արցախյան պատե­րազմում Ադրբե­ջա­նի հաղթա­նա­կի գործում։ Դուք ի՞նչ գնա­հա­տա­կան կտաք ՀՀ‑ի կողմից նման հայտա­րա­րություննե­րին, արդյոք դրանք չեն խաթարո՞ւմ նաև Ցեղասպա­նության միջազգա­յին ճանաչման գործընթա­ցը։

-Թեև ՀՀ պաշտո­նա­կան հայտա­րա­րությունից կամ կեցվածքից տեղյակ չեմ, որտեղ միտումնա­վոր նսե­մացվում է Հայոց ցեղասպա­նության միջազգա­յին ճանա­չումը, այդուհանդերձ, այս նուրբ ժամա­նակնե­րում Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի բնա­կա­նո­նացման մասին պաշտոնյա­նե­րի խոսքե­րը առնվազն սխալ ժամա­նա­կում արված հայտա­րություններ են։ Վերջա­պես, արդեն մեկ ամիս և ավե­լի է, որ բոլո­րին հայտնի է՝ քայլ առ քայլ մոտե­նում ենք ԱՄՆ‑ի կողմից Հայոց ցեղասպա­նության ճանաչմա­նը, և այդ ընթացքում հանրա­յին կերպով հարա­բե­րություննե­րի մերձեցման մասին խոսե­լը կարող է վտանգել ամեն ինչը և խորտա­կել մեր ճիգե­րը։ Մենք ունենք նմա­նօ­րի­նակ փորձա­ռություն, երբ 2009‑ի հայ-թուրքա­կան արձա­նագրություննե­րը նախա­ձեռնե­լով, ՀՀ նախկին իշխա­նություննե­րը ոսկե առիթ տվե­ցին նախա­գահ Օբա­մա­յին, որպեսզի ամե­րի­կա­հա­յությա­նը տված իր խոստումից հետ կանգնի և չճա­նա­չի Հայոց ցեղասպա­նությունը՝ որպես պարտվակ ներկա­յացնե­լով, թե իբր չի ցանկա­նում վտանգել հայ-թուրքա­կան մերձեցման ճիգե­րը։ Հետև­ա­բար, հիա արդեն Բայդե­նի վարչա­կազմի համար շատ հստակ է, թե որոնք են ամե­րի­կա­հա­յության առաջնա­հերթություննե­րը, և թե ինչ-ինչ պատրվակնե­րով ճանա­չումից խուսա­փե­լը աննե­րե­լի կլի­նի։

-Ձեր տպա­վո­րութամբ՝ որտե՞ղ եք մենք հասել Հայոց ցեղասպա­նության ճանաչման գործընթա­ցում, արդյոք կա՞ հիմա հնա­րա­վո­րություն Թուրքիա­յից պահանջե­լու ընդունել պատմա­կան փաստը և փոխհա­տուցել սերունդնե­րին պատճառված վնա­սը։

-Քաղա­քա­կան հասունությունը և իրա­տե­սությունը միշտ էլ մեզ հուշել է, որ Թուրքիա­յի կողմից Հայոց ցեղասպա­նության ճանա­չումն ու իր մեղքի ընդունումը՝ լինի դա իր կամքով, թե պարտադրանքով, երկար ժամա­նա­կի պայքար է ենթադրե­լու։ Հուսալ, թե այդ հարցում հեշտությամբ արդյուքներ կարող են լինել, միամտություն է։ Եվ ուրեմն, եթե մինչև ամբողջա­կան հաջո­ղության հասնե­լու ուղին իրար հաջորդող քայլեր ունի և օղակնե­րից կազմված շղթա է, ապա ուրեմն մենք քայլ առ քայլ, օղակ առ օղակ մոտե­նում ենք մեր նպա­տա­կին։ Պարզ է, որ վերջի­վերջո Թուրքիա­յի վրա սահմանվե­լիք պատա­մի­ջոցնե­րին և իր կողմից փոխա­տուցմա­նը հետա­մուտ ենք որպես նպա­տա­կա­կետ, և այդ ուղղությամբ Թուրքիա­յի կարև­ո­րա­գույն և հզոր դաշնակցի կողմից հայե­րի դեմ գործած ոճի­րի ընդունումը, ճանա­չումը կարև­որ հանգրվան է։ Սա Կիպրո­սի կամ Լիբա­նա­նի ճանա­չում չէ, այլ՝ Թուրքիա­յի հովա­նա­վոր պետության, որի ապա­գա­յի դիրքո­րո­շումներն ու քաղա­քա­կա­նությունը մեր համազգա­յին իրա­վունքնե­րի համար տարվող պայքա­րի համար կենսա­կան դերա­կա­տա­րություն ունեն։ Ուստի քայլ առ քայլ ու վճռա­կա­նությամբ անկասկած որ պիտի հասնենք արդա­րության։

Աղբյուրը՝ tert.am

Առնչվող Հոդվածներ