14.7 C
Yerevan

Արցա­խի անկա­խության ճանաչման շանսերն այսօր ավե­լի մեծ են. Ժորժ Քեպե­նեկյան

Բավա­կան շատ ղեկա­վարնե­րի, պատգա­մա­վորնե­րի, սենա­տորնե­րի մտքում Արցա­խի անկա­խության ճանաչման գաղա­փա­րը կա: Նման մարդկանց թիվը բավա­կան աճել է, հետև­ա­բար ավե­լի մեծ շանս կա այսօր, քան երեք ամիս առաջ:

Հարցազրույց ֆրանսա­հայ բժիշկ, Լիո­նի փոխքա­ղա­քա­պետ Ժորժ Քեփե­նեկյա­նի հետ

Բայդե­նի կողմից Հայոց ցեղասպա­նության ճանա­չումից հետո խոսվում է այն մասին, որ հաջորդ քայլը պետք է անի Ֆրանսիան, որը պետք է ճանա­չի Արցա­խի անկա­խությունը:

Ապրի­լի 24-ին իսկա­պես եղավ մեծ քայլ, երբ Ամե­րի­կան Բայդե­նի ձայնով ցույց տվեց ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև համաշխարհա­յին առումով իր մոտե­ցումը, որովհետև սրա­նով նա էրդո­ղա­նի պատասխա­նը տվեց, Պուտի­նի պատասխա­նը տվեց մինչև Սի Ծինփին: Այսինքն ինքն ուզեց ցույց տալ, որ նոր Ամե­րի­կա է ասպա­րեզ գալիս, ինչպես իրե­նից առաջ Վիլսո­նը քայլեր էր արել: Մենք գիտենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում կան Ամե­րի­կան, Ֆրանսիան և Ռուսաստա­նը, և հիմա ստացվում է, որ երեք էլ ճանա­չել են Հայոց ցեղասպա­նությունը, հետև­ա­բար աստղե­րը մի քիչ պետք է փայլեն մեզ համար: Այսինքն այս կարև­որ քայլը պետք է շարունա­կություն ունե­նա և հասնի մինչև Արցա­խի Հանրա­պե­տության ճանա­չում: Այս գործը պետք է բաց մնա, որովհետև Ֆրանսիան էլ է մտնում ընտրության շրջան: Գիտեք, որ Մակրոնն իր վարկա­նի­շով մի քիչ հետ է, սպա­սենք, տեսնենք ինչ կլի­նի:

Պուտինն ու Մակրո­նը հայտա­րա­րում են Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի կարգա­վորմանն ուղղված նոր նախա­ձեռնության մասին, որ կոնկրետ նախա­ձեռնություննե­րով են հանդես գալու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջնակնե­րում: Դուք ինչպե ՞ս եք գնա­հա­տում նման պայմա­նա­վորվա­ծությունը հեռա­խո­սազրույցի ընթացքում:

Գոնե այսօր Մակրո­նը մենակ չէ, իրենք Բայդե­նի հետ համա­ձայնել են, որ և Ցեղասպա­նության հարցը, և Ղարա­բա­ղի ու Հայաստա­նի ապա­գան նոր լույսով ներկա­յացնեն: Այդ առումով կարև­որ ժամա­նակներ են: Հիմա մնում է դա դարձնել ֆրանսիա­կան պետության որո­շում: Գիտեք, որ Ֆրանսիա­յի Սենա­տի նախա­գա­հի գլխա­վո­րած պատվի­րա­կությունն այս օրե­րին այցե­լել էր Հայաստան: Նկա­տենք, որ խոսե­լը մի բան է, անե­լը այլ բան, այսինքն աշխա­տանքնե­րը պետք է շարունակվեն: Հայաստանն այս առումով մեզ շատ չի օգնում, որովհետև կառա­վա­րությունը մի քիչ տկա­րա­ցած է, ընտրություններ պետք է լինեն: Կարծում եմ, որ գոնե մինչև ամառ դժվար է առաջ շարժվե­լը, բայց պետք է պատրաստվենք: Նոր էջ է բացվում մեզ համար, թե’ Հայաստա­նի համար, թե’ Սփյուռքի:

Հայաստա­նում ստեղծված իրա­վի­ճա­կը խանգա­րո՞ւմ է այդ գործընթացնե­րին:

Այո, խանգա­րում է, որովհետև իմ կարծի­քով, զորա­վոր քայլեր անե­լու համար պետք է Հայաստա­նի և Արցա­խի կառա­վա­րություննե­րը ավե­լի ուժեղ լինեն: Ցանկա­ցած երկրում, երբ կարև­որ ընտրություններ պետք է տեղի ունե­նան, բոլո­րը սպա­սում են այդ ընտրություննե­րի արդյունքնե­րին, որ տեսնեն, թե ով է գալիս իշխա­նության: Օրի­նակ, երբ Թրամփն ու Բայդե­նը պայքա­րի մեջ էին, գոնե երեք ամիս Ամե­րի­կա­յի ձայնը չէր լսվում: Արցախյան պատե­րազմի ժամա­նակ և դրա­նից հետո ստո­րագրված հայտա­րա­րության ժամա­նակ Բայդե­նի ձայնը չլսվեց:

Արցա­խի անկա­խության ճանաչման ինչպի­սի՞ շանսեր կան Ֆրանսիա­յում:

Այսօր ավե­լի մեծ են շանսե­րը, քան երեք ամիս առաջ: Ես այդպես եմ զգում, բայց դեռ շատ աշխա­տանք կա անե­լու: Բավա­կան շատ ղեկա­վարնե­րի, պատգա­մա­վորնե­րի, սենա­տորնե­րի մտքում այդ գաղա­փա­րը կա: Նման մարդկանց թիվը բավա­կան աճել է, հետև­ա­բար ավե­լի մեծ շանս կա այսօր, քան երեք ամիս առաջ:

Աղբյուրը‘ Lragir.am

Առնչվող Հոդվածներ