14.8 C
Yerevan

Հայաստա­նի Քաղա­քա­կան Կյանքում Երրորդ Ուժի Կարուսե­լը

Չկա առա­ջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգե­րորդ ճանա­պարհ: Կա քաղա­քա­կա­նության ճանա­պարհով անցնող ուժ, որը կարո­ղա­նում է կամ խաբել հանրությա­նը՝ վտանգե­լով պետությունը, կամ հանրության հետ պայմա­նա­վորվել շատ կոնկրետ բովանդա­կության և դրա համար պատասխա­նատվության, ոչ թե թվա­բա­նության շուրջ

Հակոբ Բադալյան

Հայաստա­նում ընտրա­կան գործընթա­ցի ծավալմա­նը, և դրա­նում նախկին կառա­վա­րող համա­կարգը ներկա­յացնող ուժե­րի ներգրավվա­ծության աշխուժացմա­նը զուգա­հեռ վերստին հրա­պա­րակ է գալիս այսպես ասած երրորդ ուժի կամ երրորդ ճանա­պարհի գաղա­փա­րը, որը Հայաստա­նում ունի տարի­նե­րի, եթե ոչ ավե­լի քան երկու տասնամյա­կի «պատմություն»: Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքի տարբեր փուլե­րում, ներքա­ղա­քա­կան ճգնա­ժա­մե­րի կամ ճգնա­ժա­մա­յին թվա­ցող իրա­վի­ճակնե­րում այն հայտնվել է հրա­պա­րա­կում ու քննարկվել: Մեծ հաշվով, կամա, թե ակա­մա, դրա քննարկմա­նը ներգրավվող սուբյեկտնե­րը լեգի­տի­մացրել են այսպես ասած առա­ջին կամ երկրորդ ուժե­րի ստա­տուս-քվոն: Բանն այն է, որ երրորդ ուժի գաղա­փա­րի շրջա­նա­ռությունը ունե­ցել է գործնա­կա­նում մեկ առարկա­յա­կան արդյունք, կամ ավե­լի շուտ՝ հետև­անք: Այն առա­ջացրել է կամ խթա­նել հանրա­յին անտարբե­րությունը քաղա­քա­կան գործընթացնե­րի, պայմա­նա­կան ասած առա­ջին և երկրորդ ուժե­րի հանդեպ: Իսկ Հայաստա­նում կառա­վա­րող կամ կառա­վա­րած համա­կարգը, իր իշխա­նա­կան, ոչիշխա­նա­կան և տեղ-տեղ ընդդի­մա­դիր սեգմենտնե­րով, աստի­ճա­նա­բար սկսել է հիմնվել, կենսա­գործել և վերարտադրվել հենց հանրա­յին ապա­տիա­յի վրա:

Հանրա­յին ապա­տիան խորացնելն ուներ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն, որովհետև համա­կարգը իր վերարտադրության համար ավե­լի ու ավե­լի ուներ անաղմուկ տեխնո­լո­գիա­նե­րի կարիք, քանի որ ֆիզի­կա­կան ուժի կիրա­ռումով վերարտադրությունը դառնում էր միջազգայնո­րեն ավե­լի խնդրա­հա­րույց: Ըստ այդմ, պետք էին մեխա­նիզմներ, որոնք կապա­հո­վեին անաղմուկ վերարտադրության հնա­րա­վո­րություն, միա­ժա­մա­նակ կասկա­ծի տակ չդնե­լով արդյունքը: Իսկ այդ գործում էական նշա­նա­կություն ուներ ապա­տիա­յի առա­ջա­ցումը կամ խթա­նումը, քաղա­քա­կան գործընթացնե­րի հանդեպ հանրա­յին անտարբե­րության ուղղա­կի, թե անուղղա­կի խրա­խուսումը: Ինչն է այդտեղ երրորդ ուժի գաղա­փա­րի խնդի­րը, եթե այն օբյեկտի­վո­րեն դառնում է պահանջված որո­շա­կի իրա­վի­ճակնե­րում, ինչպես օրի­նակ թվում է, թե՝ այժմ: Բանն այն է, որ քաղա­քա­կա­նությունը ուժե­րի թվա­բա­նա­կան հաջորդա­կա­նության դասա­վո­րե­լը ինքնին մոլո­րություն կամ գիտակցված շահարկում, նենգա­փո­խում է: Քաղա­քա­կա­նությունը գաղա­փարներն են, հանրությա­նը ներկա­յացվող առարկա­յա­կան ծրագրա­յին և գաղա­փա­րա­կան փաթեթնե­րը, տարբեր ներքին ու արտա­քին քաղա­քա­կան ուղղություննե­րի, անվտանգա­յին խնդիրնե­րի վերա­բերյալ կոնկրետ մոտե­ցումներն ու դրանց միջև բովանդա­կա­յին սկզբունքա­յին տարբե­րությունը:

Ըստ այդմ, չկա առա­ջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգե­րորդ ճանա­պարհ: Կա քաղա­քա­կա­նության ճանա­պարհով անցնող ուժ, որը կարո­ղա­նում է կամ խաբել հանրությա­նը՝ վտանգե­լով պետությունը, կամ հանրության հետ պայմա­նա­վորվել շատ կոնկրետ բովանդա­կության և դրա համար պատասխա­նատվության, ոչ թե թվա­բա­նության շուրջ: Ըստ այդմ, Հայաստա­նում այդ իմաստով միշտ կա առա­ջին և երկրորդ ուժի խնդիր, ուժեր, որոնք կլի­նեն բովանդա­կության կրող և հանրության առաջ կմրցեն այդ բովանդա­կությամբ, ոչ թե կենսագրության այս կամ այն դրվա­գով, այս կամ այն փուլին առնչություն ունե­նալ-չունե­նա­լով: Այսինքն, այն, որ դու թե նախկին չես, թե ներկա չես, դեռևս որևէ կերպ չի երաշխա­վո­րում քաղա­քա­կան արդյունա­վե­տություն մեկի, կամ մյուսի համե­մատ: Եթե դու անգամ ապա­գա­յից ավանսով ներկա փոխանցված քաղա­քա­կան ուժ ես, միևնույն է չափումը, ըստ այդմ նախկի­նի կամ ներկա­յի համե­մատ որևէ տարբե­րության սկզբունքայնությունն ու առարկա­յա­կա­նությունը պետք է տեղի ունե­նա Հայաստա­նի համար օրա­կարգա­յին շատ կոնկրետ խնդիրնե­րի մատնանշումով և դրանց լուծման հանգա­մա­նա­լից առա­ջարկնե­րի մատուցումով: Հակա­ռակ դեպքում, որևէ տարբե­րություն չկա, թե քաղա­քա­կան ինչ գործիչ կամ ուժ է ասում, որ բոլո­րը վատն են, իսկ ինքը՝ բոլո­րից չէ, ուրեմն՝ լավն է: Հայաստա­նի հանրությունը չափա­զանց երկար ու հաճախ է տրո­րել այդ պարզունակ ճանա­պարհը և պտտվել «ի շրջան յուր»:

Առնչվող Հոդվածներ