14.8 C
Yerevan

Խոսել Ուզում Ենք, Իսկ Լսել‘ Ո ՞չ

Այ սա է սեփա­կան ժողովրդի գլխին կատա­րած խաբեությունը: Այ սա է երկա­կի ստանդարտը:

Արա­յիկ Մկրտումյան

Կապված հայ- թուրքա­կան հարա­բե­րություննե­րի հետ, նաև ցավա­լի պարտության հետ առնչված, մենք շատ ցավա­գին ենք տանում հայ-թուրքա­կան որևէ հարա­բե­րության մասին թեմա ու վճռա­կա­նո­րեն դեմ արտա­հայտվում ցանկա­ցած այդպի­սի բանի, քանի դեռ Թուրքիան չի կատա­րել հայե­րի հանդեպ կատա­րած իր ոճիրնե­րի ամբողջա­կան փոխհա­տուցում: Վերջերս նաև կառա­վա­րության մեղադրե­ցին, որ նա պատրաստ է «թուրքի հետ առևտուր անել»: Իսկ հիմա ուշա­դիր՝

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ - 2007թ. ապրի­լի 19( ՍԾՏՀ անդամ պետություննե­րի տրանսպորտի նախա­րարնե­րի համա­տեղ հայտա­րա­րությունը 2005 թվա­կա­նի հունվա­րի 28-ին‘ Սալո­նի­կում,)

Ողջ հուշա­գի­րը չեմ արտագրում, իմաստ չկա: Միայն ասեմ, որ այն իրե­նից ենթադրում է տնտե­սա­կան համա­գործակցություն (ի շահ բոլո­րի) և մեջբե­րեմ, որ դրա երկրորդ հոդվա­ծում նշվում է, որ անցկացվե­լիք ավտո­ճա­նա­պարհն ունի 7 հազար կմ, և հիմնա­կան ճանա­պարհը և նրա հանգույցնե­րը կարող են ընդգրկել հետևյալ քաղաքնե­րը.

Ստամբուլ (Թուրքիա), Տրա­պի­զոն (Թուրքիա), Բաթում (Վրաստան), Փոթի (Վրաստան), Երև­ան (Հայաստան), Բաքու (Ադրբե­ջան), Նովո­ռո­սիյսկ (Ռուսաստան), Դոնի Ռոստով (Ռուսաստան), Տագանրոգ (Ռուսաստան), Մարիուպոլ (Ուկրաի­նա), Օդե­սա (Ուկրաի­նա), Քիշնև (Մոլդո­վա), Բուխա­րեստ (Ռումի­նիա), Կոստանցա (Ռումի­նիա), Հասկո­վո ( Բուլղա­րիա), Սոֆիա ( Բուլղա­րիա), Նիշ (Սերբիա), Բելգրադ (Սերբիա), Տիրա­նա (Ալբա­նիա), Էդիրնե (Թուրքիա), Կոմո­տի­նի (Հունաստան), Ալեքսանդրա­պո­լիս (Հունաստան), Ստամբուլ (Թուրքիա):

Հա, մի զարմա­ցեք, և՛ Թուրքիա, և՛ Ադրբե­ջան:

Դրան նախորդում և հաջորդում է ընդհա­նուր ղեկա­վա­րության ֆինանսա­վորման, ղեկա­վարման և հազար ու մի այլ կետե­րի մասին դրույթներ:

Ստո­րագրված է Բելգրա­դում 2007 թվա­կա­նի ապրի­լի 19-ին, 11 երկրնե­րի կառա­վա­րություննե­րի կողմից, այդ թվում և Հայաստա­նի, Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի:

Հուշա­գի­րը ՀՀ‑ի համար ուժի մեջ է մտել 2009թ. հունվա­րի 1‑ից::

Այս հուշագրի մասին ՀՀ‑ն և Ադրբե­ջանն արել են իրենց առարկություննե­րը:

Դրա­նից առաջ 2008թ. դեկտեմբե­րի 5‑ին ՀՀ ԱԳՆ‑ի կողմից առարկություն էր վերա­հաստատվել Ադրբե­ջա­նի առարկության դեմ՝ ասե­լով, որ Ադրբե­ջա­նի առարկություննե­րը խախտում են մի շարք կանոններ, օրենքներ, բայց և այնպես ՀՀ տրանսպորտի եւ կապի նախա­րար Մանուկ Վարդանյա­նի գլխա­վո­րած պատվի­րա­կությունը 2011թ. հոկտեմբե­րի 19–20‑ը մասնակցել է Մոսկվա­յում կայա­նա­լիք Սևծովյան տնտե­սա­կան համա­գործակցության կազմա­կերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցե­րով աշխա­տանքա­յին խմբի նիստին, որին հաջորդել է ՍԾՏՀ անդամ-երկրնե­րի տրանսպորտի նախա­րարնե­րի հանդի­պումը (այսինքն նաև Հայաստան, Թուրքիա, Ադրբե­ջան):

Հետո, 2016թ. հունի­սի 10-ին ընդունվել է որո­շում ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ և ԱՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ‘ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ, ըստ որի 2016 թվա­կա­նի մայի­սի 30-ից մինչև հունի­սի 2‑ը հայ պաշտոնյա­նե­րը մասնակցել են այդ ՍԾՏՀ ծովա­յին մայրուղի­նե­րի զարգացման խմբի, ՍԾՏՀ Սևծովյան օղա­կաձև մայրուղու զարգացման համա­կարգող կոմի­տեի և ՍԾՏՀ տրանսպորտի հարցե­րով աշխա­տանքա­յին խմբի նիստե­րին: Ստո­րագրված է ՀՀ վարչա­պետ Հովիկ Աբրա­համյա­նի կողմից:

Լավ, անցնենք առաջ:

Դուք երևի հասկա­նում եք, որ մենք էսպես թե էնպես թուրքե­րի հետ համա­գործակցում ենք: Խոսքը միայն չոր ապրանքի ներկրումն ու ՀՀ-ում վաճառքը չէ, այլ նաև նման մեծ մակարդա­կի պայմա­նագրե­րը: Բայց մենք սրա մասին չենք էլ խոսում ու ՀՀ այդ կառա­վա­րություննե­րի ստո­րագրություննե­րը չենք համարւոմ արյուն ծախե­լու փորձ: Ու գիտե՞ք ինչու: Որովհետև 2007, իսկ առա­վել ևս 2005թ. Հայաստա­նում ինտերնետ, մամուլ կամ միջազգա­յին նորություններ ասվածն ուղղա­կի չկար, էդ հիմա է, որ մի հարց է բարձրացվում ու միանգա­մից սկսվում է իռա­ցիո­նալ քննարկումնե­րի փուլը:

Կնե­րեք էլի: Եթե Թուրքիան ու Ադրբե­ջա­նը թշնա­մի­ներ են, էլ ի՞նչ տնտե­սա­կան միջազգա­յին մակարդա­կի պայմա­նա­գիր, վերա­հաստա­տում, ավտո­ճա­նա­պարհ: Էլ չեմ ասում ՀՀ հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րի կողմից Թուրքիա­յում հանգստա­նա­լու հարցերն ու մնացյալ աղբը, որն անում ենք, բայց չենք խոսում: Հիմա թշնա­մի են, թե ոչ:

Երբ էկո­նո­մի­կա­յի նախա­րար Քերոբյանն ասաց, թե հնա­րա­վոր է օգտա­գործել ադրբե­ջա­նա­կան շուկան, մեր հասա­րա­կությունը կեղտ լցրեց վերջի­նիս գլխին: Ինչո՞ւ ոչ մի տառ չի ասվում այս ամե­նի մասին: Որովհետև մենք չգի­տենք, կամ էլ նախկին վարչա­կարգե­րը սրա մասին առանձնա­պես չեն բարձրա­ձայնում: Ձեռք չի տալիս: Էնպես չի, որ Փաշինյա­նի վարչա­կարգին ծափ եմ տալիս, ո՛չ: Էնքան սխալներ ունեն, որ մի շաբաթ խոսես չի վերջա­նա, բայց էս ամե­նը հե՞չ, հա՞:

Էս ի՞նչ երկա­կի ստանդարտներ են: Էդ ինչպե՞ս դարձավ, որ Փաշինյա­նի կողմից թուրքե­րի հետ տնտե­սություն անե­լու առա­ջարկը դավա­ճա­նա­կան է, իսկ Քոչարյա­նի ու Սարգսյա­նի կողմից ստո­րագրվածնե­րը՝ ոչ:

Հիմա թուրքե­րը թշնա­մի են թե ոչ, ձե՞ռ եք առնում:

Շատ բան կասեի, բայց գործ ունեմ անե­լու: Իսկ էս վերջին 30 տարվա կեղտն ու թրի­քը մանր-մանր ջրի երես են դուրս գալիս ու հավա­տա­ցեք ժողո­վուրդ ջան, որ մի քիչ ավե­լի տեղե­կացված լինե­լու դեպքում հնա­րա­վոր է հիասթափվեք էլ ավե­լի ցավոտ էն բանից, որ ձեզ ասել են թուրքը թշնա­մի է, բայց հետը առևտուր են արել միջազգա­յին մակարդա­կով:

Այ սա է սեփա­կան ժողովրդի գլխին կատա­րած խաբեությունը: Այ սա է երկա­կի ստանդարտը:

Խնդրեմ , ստորև հղումնե­րը.

arlis.am, irtek.am, armenpress.am, hetq.am, e‑gov.am

Առնչվող Հոդվածներ