20 C
Yerevan

Ինչպի­սի՞ Ուղերձ Պետք է Գնա Հայե­րի Կողմից Ամբողջ Աշխարհին. (Մաս Ա)

Իմաստ տալ պատմությա­նը՝ մարդկության, հայե­րի բարօ­րության համար ներգրավվել փիլի­սո­փա­յա­կան գործընթա­ցին:

Կայծ Մինասյան

Եկել է ժամա­նա­կը, որպեսզի աշխարհի Հայերն ընդունեն նորո­վի ձևա­կերպված ապա­գա­յի նախա­գիծ,  որն ավե­լի էական կնշի առկա ռազմա­վա­րա­կան խնդիրնե­րը՝ ընդունե­լով ժամա­նա­կա­կից  մարտահրա­վերնե­րը, կունե­նա որո­շա­կի և հաստա­տուն տեղ համայն աշխարհի հարթա­կում, որը և կտա հնա­րա­վո­րություն լսե­լու նրանց ձայնը և պաշտպա­նե­լու նրանց իրա­վունքնե­րը: Աշխարհն իր ամբողջ խառնաշփո­թությամբ՝ անխուսա­փե­լիո­րեն պահանջում է միջազգա­յին հանրությա­նը ուղղված հավա­քա­կան ուղերձի սահմա­նում: Այս հավա­քա­կան ուղերձը հիմնված է երեք հիմնասյունե­րի վրա, որպես  երեք «C» կանոն՝ մեկ կրե­դո (դավա­նանք), մեկ միասնություն, մեկ պայմա­նա­գիր:

Կրե­դոն խաղա­ղությունն է: Խաղա­ղություն մարդկանց միջև, մարդկության հավերժ խաղա­ղություն, ահա թե ինչին են ձգտում համայն աշխարհի Հայե­րը: Խաղա­ղությունը վերա­բե­րում է ազգա­յին ինքնությա­նը, այլընտրանքին և մարդկությա­նը: Հայկա­կան ինքնությունը լիո­վին վերա­կազմա­վորման մեջ է, այն պետք է հարստա­նա իր բազմա­հա­զա­րամյա պատմությամբ, ապա­հո­վի իր ներկա վիճա­կի անկեղծ, ազնիվ և արդար հայացքնե­րը, գտնի նրա վերածնման ուղի­նե­րը՝ հիմնվե­լով համաշխարհա­յին ճանաչման, մարդկա­յին գիտե­լիքնե­րի վրա՝ չփորձե­լով մոդե­լա­վո­րել Հային և ոչ էլ ստանդարտացնել նրա նկա­րա­գի­րը: Ինքնությունը, անշուշտ, ունի ընդհա­նուր հիմունքեր, սակայն այն հիմնա­կա­նում ընդունում է բազմա­զա­նությունը, լիարժեք ստանդարտա­ցումը՝ մաքրված և վտանգա­վոր:

Այլընտրանքը պետք է ինտեգրվի ազգա­յին ինքնությա­նը այս վերա­դա­սա­վորման մեջ: Առանց այլընտրանքի, խաղա­ղության գործընթա­ցի զարգա­ցում չի գրանցվի: Առանց այլընտրանքի, բանա­կա­նությունն առա­ջընթաց չի ապրի: Առանց այլընտրանքի, արդա­րությունը զրկվում է բոլոր սուբստանցիա­նե­րից: Առանց այլընտրանքի, հասա­րա­կա­կան բանա­վեճն անի­մաստ է, ներկա­յացված գաղա­փարնե­րը‘ անընդունե­լի: «Այլը» պետք է հավա­սար լինի Հային, պայմա­նով, որ Հայը հարգված է իր ամբողջա­կա­նությամբ, արժա­նա­պատվությամբ և իրա­վունքնե­րով: Փոխա­դարձությունը չի նշա­նա­կում ինքնության կորուստ՝ այլ մարդկա­յին համե­րաշխության, մտքի ինքնա­վա­րության և փոխա­դարձ հարգանքի ակտ:

Ինքնությունը և այլընտրանքը միա­սին տանում են դեպի խաղա­ղության կրե­դո­յի երրորդ հիմնասյուն‘ համայն մարդկություն: Այն պահպա­նե­լը գերա­գույն արժեքն է: Բարբա­րոսնե­րից (զանգվա­ծա­յին հանցա­գործություններ, ցեղասպա­նություններ և այլն) և ամեն տեսակ աղետնե­րից սպառնա­ցող մարդկությունը «Երգրի» հետ կազմում է պատմության, արդի և քաղա­քակրթության ապա­գա­յի երկու ընդհա­նուր լավա­գույն տարրե­րը: Այս ամե­նի պաշտպա­նության համար, մարդկա­յին անվտանգությունը պետք է ներառվի մոլո­րա­կի, ունի­վերսալ ​​և հումա­նի­տար ​​ուղերձում: Մինչ միջազգա­յին հարա­բե­րություննե­րը խաթարվում են գլո­բա­լի­զա­ցիա­յի հետև­անքնե­րից, այս ուղերձը պետք է հաշվի առնի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րի աճող ուժը աշխարհում և խաղա­ղության կառուցո­ղա­կա­նությունը: Հասա­րա­կություննե­րը դարձել են ավե­լի պահանջկոտ, անկաշկանդ և ժողովրդա­վա­րա­կան, քան նախկինում‘աշխարհի էական խնդիրնե­րը վերծա­նե­լու համար: Ժամա­նա­կա­կից հիմնախնդիրնե­րի այս միջսո­ցիա­լա­կան հարթա­կը լրացնում է միջպե­տա­կան ​​ցանցը՝ ներսո­ցիա­լա­կան դերա­կա­տարնե­րը լրացնում են երկրնե­րին, ավանդա­կան և գլխա­վոր դերա­կա­տարնե­րին, բայց ավե­լի բացա­ռիկ են աշխարհի կանոննե­րում: Պետության և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության, միջազգա­յին և ներսո­ցիա­լա­կան կապը անխախտ է, խաղա­ղությունը կախված է այս երկու ոլորտնե­րի դերա­կա­տարնե­րի, այս երկու ընտա­նիքնե­րի ներդաշնա­կությունից:

Այստե­ղից բխում է երկրորդ հիմնասյունը՝ կենտրո­նա­ցում / միասնություն: Դա պետությունն է կամ նույնիսկ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը: Այստեղ ոչ մի հակա­սություն չկա պետության կենտրո­նացման և ներսո­ցիա­լա­կա­նի հետ փոխլրացման միջև, այդ հարա­բե­րություննե­րը ասի­մետրիկ են: Չկա միություն (պետություն) առանց ծայրա­հե­ղա­կաննե­րի (միջսո­ցիա­լա­կան) և հակա­ռա­կը, առանց ներսո­ցիա­լա­կան հարա­բե­րություննե­րի չկա կենտրո­նա­կան համա­կարգ այս գլո­բալ աշխարհում, որը բնութագրվում է փոխկախվա­ծությամբ, առա­ջընթա­ցով և ներգրավմամբ: Հայկա­կան պետության կամ Հայաստա­նի Հանրա­պե­տության (ՀՀ) համախմբումը մեկ անվան  տակ՝ «Հայաստան», ՀՀ վարկա­նի­շի իջեցնե­լու ցանկություն չէ, հակա­ռա­կը, իրա­կա­նում խարսխվե­լու որո­շա­կի ընտրություն է: Եթե ​​«Հայաստան» անունը ենթադրում է երև­ա­կա­յա­կա­նը, երա­զը կամ իդեա­լը, դա ենթադրում է նաև անվերջություն, նորմա­տի­վա­յին դաշտի բացա­կա­յություն և իրա­կա­նի մերժում: Այնուա­մե­նայնիվ, հայե­րը պետք է առե­րեսվեն իրա­կա­նության հետ, չշրջանցեն այն, պետք է ինտեգրվեն դրան, չխուսա­փեն դրա­նից: Սա է պետության կամ Հայաստա­նի Հանրա­պե­տության շուրջ կենտրո­նացման ամբողջ տրա­մա­բա­նությունը, այլ ոչ թե «Հայաստան» տերմի­նը: Հայաստա­նի Հանրա­պե­տության շուրջ իրա­կա­նություն դարձած այս վերա­դարձը ինքնության վերաի­մաստա­վորման մի մասն է: Հայե­րը երեք տասնամյակ անբա­վա­րար ապա­վի­նել են պետության ինքնիշխա­նությա­նը և Հայաստա­նի Հանրա­պե­տության կենտրո­նացմա­նը՝ իրենց ինքնիշխա­նության վերածննդում: Այս անտե­սումը բերեց նաև 2020թ.-ի ռազմա­կան պարտությա­նը՝ իրա­կա­նությունը մարմնա­վո­րող կոա­լի­ցիոն սպառնա­լի­քի ֆոնին:

Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ուժեղ, ժողովրդա­վա­րա­կան և կայա­ցած պետություն է: Ուժեղ պետությունը ինքնիշխան, անվտանգ և զարգա­ցած Հանրա­պե­տություն է, որտեղ ռազմա­կան, տնտե­սա­կան և տեխնո­լո­գիա­կան ոլորտնե­րը կազմում են Հայե­րի զարգացման և ազդե­ցության նոր հիմքե­րը և գործոննե­րը տարա­ծաշրջա­նում և ամբողջ աշխարհում: Ժողովրդա­վա­րա­կան պետությունը ազատ, արդար և թափանցիկ Հանրա­պե­տություն է:

Ժողովրդա­վա­րությունը չի սահմա­նա­փակվում կանո­նա­վոր ընտրություննե­րով, այն տարածվում է նորմե­րի ազա­տա­կա­նացման, կառա­վա­րության և ընդդի­մության միջև ներդաշնա­կության, փոքրա­մասնություննե­րի նկատմամբ հարգանքի, ինչպի­սին որ դրանք կան, քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության հզո­րացման և հաստա­տություննե­րի սահուն փոխհա­րա­բե­րություննե­րի օրի­նա­կան խաղի միջո­ցով: Հայե­րի հիշա­տա­կումնե­րում կայա­ցած պետությունը համազգա­յին հանրա­պե­տություն է, ինտեգրացված և միա­վորված: Համազգա­յին հանրա­պե­տությունը պետություն է, որն իր կառուցման և դրա հիմքե­րի մեջ ընդգրկում է սփյուռքը: Ինտեգրացված հանրա­պե­տությունը պետություն է, որը տարածքայնացնում է հայկա­կան ինքնիշխա­նությունը և քաղա­քա­ցիություն է շնորհում աշխարհի բոլոր հայե­րին ՝ առանց որևէ պայմաննե­րի կամ սահմա­նա­փա­կումնե­րի քաղա­քա­կան կամ այլ ոլորտնե­րում որևէ գործա­ռույթի իրա­կա­նացման համար: Միա­վորված հանրա­պե­տությունը պետություն է, որն իր կառուցվածքի մեջ ներա­ռում է այն ամե­նը, ինչը կազմում է Արևմտյան Հայաստա­նի ժառանգությունը (հուշարձաններ, եղեռն, լեզու, մշա­կույթ, պահանջա­տի­րություն):

Վերջա­պես ուղերձի երրորդ և վերջին հիմնասյունը՝ պայմա­նա­գիր: Դա արդա­րությունն է: Այն վերա­բե­րում է պատասխա­նատվությա­նը, հատուցումնե­րին և հարգանքին: Պատասխա­նատվություն: Եկել է ժամա­նա­կը, որ բոլոր հայ ղեկա­վարնե­րը իրենց գործո­ղություննե­րի համար պատասխա­նատվություն կրեն Հայե­րի առջև: Սա արդա­րա­դա­տության առա­ջին մասն է: Հայե­րի առաջ պատասխա­նա­տու լինե­լը նշա­նա­կում է ծառա­յել ժողովրդին, այլ ոչ թե օգտա­գործել նրանց: Դա հայե­րի նկատմամբ պատասխա­նատվություն կրե­լու արդա­րա­դա­տության նախադրյալ է: Անհնար է պետությունից կամ միջազգա­յին հանրությունից արդա­րություն պահանջել, եթե նույն ազգի տղա­մարդկանց և կանանց նկատմամբ արդա­րության գոնե առա­ջին մակարդա­կը խախտված չէ: Կանանց և տղա­մարդկանց առջև պատասխա­նա­տու լինել նշա­նա­կում է խուսա­փել ավե­լորդություննե­րից, մաքսի­մա­լիզմից և վտանգա­վոր միտումնե­րից: Կանանց և տղա­մարդկանց առջև պատասխա­նա­տու լինե­լը նշա­նա­կում է քաղա­քա­կա­նությամբ  զբաղվել, այլ ոչ թե դեմա­գո­գիա­յով, ամբարտա­վա­նությամբ և գաղա­փա­րա­խո­սությամբ: Պատասխա­նատվության այս զգա­ցումը իշխա­նա­վորնե­րի և ղեկա­վա­րե­րի միջև սոցիա­լա­կան պայմա­նագրի առաջնա­յին խնդիրնե­րից մեկն է:

Ըստ արդա­րության սկզբունքի վերա­նայվում են նաև փոխհա­տուցումնե­րը, որոնց իրա­վունքն ունեն Հայե­րը, մարդիկ, որոնք մոռացվել են պատմության ընթացքում: Ինչի՞ մասին է խոսքը:  Ութ տարվա ընթացքում՝ 1915թ.-ից 1923թ.-ը,  Հայե­րը եռա­կի անգամ բնաջնջման թիրախ էին դարձել: 1915 թվա­կա­նը ֆիզի­կա­կան բնաջնջումն էր ՝ Հայե­րը տուժե­ցին ցեղասպա­նության հետև­անքով, որն իրա­գործվեց Օսմանյան կայսրության երիտթուրքա­կան կառա­վա­րության գլխա­վո­րությամբ, Հայե­րը տեղա­հանվե­ցին «Երգրից»: 1920 թվա­կա­նը քաղա­քա­կան բնաջնջումն էր՝ Հայե­րը տեսնում էին, որ քեմալ-բոլշև­իկյան դաշինքի կողմից իրենց պետա­կա­նությունն անկում է ապրում, պետությունը ջնջվում է քարտե­զի վրա­յից, Հայաստա­նը դուրս է մղվում միջազգա­յին կարգա­վի­ճա­կից:

1923 թվա­կա­նը դիվա­նա­գի­տա­կան ոչնչա­ցումն էր՝ Հայկա­կան հարցը հանվում է միջազգա­յին դիվա­նա­գի­տա­կան ​​օրա­կարգից, որը հաստատվել էր մեծ տերություննե­րի կողմից 1923 թ‑ին Լոզա­նի հաշտության պայմա­նագրով: Ութ տարվա ընթացքում Հայե­րը պատմություն ունե­ցող երկրի կարգա­վի­ճա­կից դառնում են հիշո­ղության օբյեկտի առարկա: Նրանք ջնջվում են պատմության էջե­րից և դառնում ամբողջ աշխարհում սփռված հիշո­ղության փշրանքներ: Այս ամե­նը չլսված երև­ույթ է ամբողջ մարդկության պատմության մեջ:

Այս մղձա­վանջը հայե­րի առանձնա­հատկությունն է ամբողջ աշխարհում:
Հարյուր տարի անց այս եռա­կի սպանդից, կոտո­րա­ծից հետո, հայե­րը պետք է ներկա­յացնեն այս ամե­նը համայն մարդկությա­նը՝ միջազգա­յին հանրության օգնությամբ և միջազգա­յին իրա­վունքի նորմե­րով վերա­կանգնել պատմա­կան արդա­րությունը:

Այսպի­սով, եկել է  ժամա­նա­կը վերջա­պես վճա­րե­լու պարտքը Հայե­րին. «այս նահա­տակ ժողո­վուրդը, որն արժա­նի է հարգանքի», ինչպես գրել էր գրող, Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նի նախա­գահ Ավե­տիս Ահա­րոնյա­նը:

Իրա­պես, հարգանքը մարդու իրա­վունքնի մի մասն է, որը ենթադրում է Հայե­րի կարգա­վո­րումնե­րի պաշտո­նա­կան ամրագրումը միջազգա­յին հարա­բե­րություննե­րում՝ երկրում թե երկրից դուրս:

Հայե­րը հիմնվում են անհատնե­րի վրա՝ հանուն օրենքի և արդա­րության առա­ջընթա­ցի, այլ ոչ թե պետություննե­րի, որոնք կազմում են ոչ ժողովրդա­վա­րա­կան ռեժի­մին հատուկ միջազգա­յին իրա­վա­կան հիմքե­րը: Ինչու՞: Քանի դեռ հայե­րը չեն ավարտի պետություննե­րի անքակտե­լի ինքնիշխա­նությունից անցումը դեպի անհատնե­րի աննկա­րագրե­լի իրա­վունքնե­րի պատմության, այս հատվա­ծը‘ Պետություննե­րի անխուսա­փե­լի ինքնիշխա­նությունը անհատնե­րի իրա­վունքնե­րի նկատմամբ, նրանք չեն հասկա­նա, որ կյանքի սուրբ «բաժա­կը»՝ Հայե­րի և Հայուհի­նե­րի  գոյության գերա­գույն արժե­քը բարձրացնելն է:

Իմաստ տալ պատմությա­նը՝ մարդկության, հայե­րի բարօ­րության համար ներգրավվել փիլի­սո­փա­յա­կան գործընթա­ցին: Ահա թե ինչը պետք է առաջնորդի և համախմբի կանանց և տղա­մարդկանց, Հայե­րին և Հայուհի­նե­րին, ովքեր, դիմե­լով մարդկությա­նը, վերջա­պես կկա­րո­ղա­նան ներկա­յա­նալ որպես խաղա­ղության սուրհանդակներ ամբողջ աշխարհում՝ մարդկության ապա­գա­յի համար:

Առնչվող Հոդվածներ